Ես մի սովորական ֆրանսիացի էի, որը չէր խոսում հայերեն. Ժերեմի Դելվերը Արմենպրեսին պատմել է՝ ինչպես «Հայկական վալս»-ը գրավեց հազարավոր սրտեր/տեսանյութ/

«Արմենպրես»-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց  Ֆրանսիական ազգային գվարդիայի երգչախմբի անդամ Ժերեմի Դելվերի հետ, որը լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի ազգային արարողության ընթացքում Փարիզում՝ Ինվալիդների պալատում,  հայերենով կատարեց «Հայկական վալս» երգը:

 Պարոն Դելվեր, նախ շնորհակալություն, որ չմերժեցիք «Արմենպրես»-ին: Հարցազրույցն, իհարկե, ցանկանում եմ  Ազնավուրով սկսել: Ֆրանսիան ամենաբարձր մակարդակով հարգանքի տուրք մատուցեց շանսոնյեին, մարդու, որ հայ էր ու միաժամանակ՝ ֆրանսիացի: Մենք շնորհակալ ենք Ֆրանսիային նման վերաբերմունքի համար: Ենթադրում եմ՝ պատասխանատու պահ էր  նաեւ Ձեզ համար: – Ես, ինչպես նաեւ իմ բոլոր կոլեգաները շատ հուզված էինք, հուզված էինք եւ զգացված, որ հենց մենք էինք ընտրված այնտեղ՝ Ինվալիդների պալատում լինելու եւ մասնակցելու հրաժեշտի արարողությանը: Ես հիմա այս մասին խոսում եմ, բայց ես կարծում եմ, որ ես միանշանակորեն սա չեմ կարող ասել ֆրանսիական նվագախմբի մյուս 39 անդամների անունից: Շառլ Ազնավուրը ֆրանսիական երգի հսկաներից եւ հիմնասյուներից մեկն է: Իսկապես, պահը չափազանց կարեւոր էր:
-Ինչպե՞ս ստացվեց, որ  հենց Դուք հանդես եկաք որպես մենակատար:
-Մենք սկսեցինք պատրաստվել արարողությունից 48 ժամ առաջ: Ելիսեյան պալատը դիմեց ֆրանսիական բանակի երգչախմբին չորեքշաբթի օրը: Ավրորա Տիակը, որը ղեկավարում է ֆրանսիական բանակի երգչախումբը,  առաջարկեց կատարել «Հայկական վալս»-ը, որը կլիներ գեղեցիկ հարգանքի տուրք հայկական կողմին եւ Շառլ Ազնավուրի հիշատակին: – Ձեր կատարմամբ երգը սիրվեց Հայաստանում, կասե՞ք,   «Հայկական  Վալս»ը հե՞շտ տրվեց Ֆրանսիայի ազգային գվարդիայի նվագախմբի մենակատարին: Որքա՞ն ժամանակ ունեիք հայերեն տեքստը սովորելու համար: -Ազնվորեն ասեմ, դա մարտահրավեր էր ինձ համար: Այն պատկերացրածի չափ դժվար չէր, որովհետեւ ինձ շատ օգնեցին պարոն Արմեն Շմավոնյանը եւ տիկին Հիլդա Գեղամյանը: Արմենը իմ ղեկավարներից մեկի ընկերն է, որն ինձ ուղարկեց ֆրանսերեն տառերով գրված տեքստը, քանի որ ես չեմ կարդում ձեր լեզվով: Դժվար չէր, որովհետեւ ինձ շատ օգնեցին: Միակ խնդիրն այն էր, որ իսկապես, շատ քիչ ժամանակ ունեինք եւ բացի այդ, ես գիտակցում էի, որ այնտեղ են լինելու Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, Շառլ Ազնավուրի ընտանիքը, եւ ես ուզում էի, որ հայերեն բառերը, իսկապես, հասկանալի լինեն՝ հաշվի առնելով փաստը, որ ես 48 ժամ առաջ, դեռ չէի խոսում հայերեն: Ես հույս ունեմ, որ շատ չեմ հիասթափեցրել, որ կարողացել եմ փոխանցել այդ գեղեցիկ պոեզիայի իմաստը: Ես ստանում եմ բավականին շատ փոստային նամակներ աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերից, ես կարծում եմ, որ այդպիսով, իմ առաքելությունը հաջողությամբ է կատարված է: -Դուք իսկապես, հրաշալի կատարեցիք, բայց մի՞թե դժվար չէր զինվորական նվագախմբի մենակատարի համար կատարել այդչափ հուզառատ երգը: -Շնորհակալ եմ, շատ զգացված եմ: Թույլ տվեք մի ճշգրտում անել, ես երգչախմբի մենակատար չեմ, ես միայն ֆրանսիական բանակի երգչախմբի երգիչներից մեկն եմ, եւ անգամ մենակատար լինելով, իմ թիկունքին ես ունեի 39 հոգի, պարզապես, ես հաջողություն ունեցա իմ ղեկավարի կողմից ընտրվել որպես մենակատար, բայց իմ թիկունքին եւս 39 անչափ տաղանդավոր մարդիկ էին: Դա թիմային աշխատանք էր: Իմ ղեկավարն առաջարկեց արարողության մեջ ներառել այդ հատվածը, որը հավանության արժանացավ Ելիսեյան պալատի եւ Ազնավուրի ընտանիքի կողմից: Երգն իսկապես լի  է տխրությամբ: Այն Դեն Ղարիբյանինի եւ Bratsch  խմբի համատեղ ստեղծագործությունն է  եւ երկրորդ անգամ կարդալիս ես զգացի, որ երգում կա հայկական Սփյուռքի թեման, երկրի թեման, որում իրենք չեն ապրում: Ինձ համար ամենակարեւորը այդ ամենը զգացնել տալն էր: Ես մի սովորական ֆրանսիացի էի, որը չէր խոսում հայերեն: -Ֆրանսիայում շատ հայեր կան, ունե՞ք հայ ընկերներ: Կուզենայի՞ք տեսնել  Հայաստանը, լինել Ազնավուրի հայրենիքում: -Ես չունեմ ֆրանսահայ ընկերներ, բայց մայրս շատ ֆրանսահայերի է ճանաչում: Ես երբեք չեմ եղել Հայաստանում եւ ազնվորեն ասած՝ հրաշալի կլիներ, եթե Հայաստանը ֆրանսիական բանակի երգչախմբին հրավիրեր տուրնեի: Դա հնարավորություն կտար բացահայտելու ձեր երկիրը, ձեր մշակույթը եւ դատելով իմ ստացած արձագանքներից ու նամակներից, նման սպասում կա: -Շանսոնյեի երգացանկից կա՞ մեկը, որ ամենասիրելին  է  Ձեզ համար: Կկատարե՞ք մեզ համար: -Շառլ Ազնավուրը գրել է 1300 երգ եւ դժվար է ընտրել մեկը, բայց պարոն Ազնավուրը սիրում էր երգել օտար լեզուներով եւ որոշ երգերում նա խառնել է լեզուները եւ դրանցից մեկը սա է…/երգում է Ազնավուրի For me. Formidable-ն, -խմբ. /: Սա երեւի Ազնավուրի ամենագեղեցիկ երգերից մեկն է, Emmenez moi-ի հետ միասին, որը հնչեց արարողության ժամանակ: Եվ մի վերջին ուղերձ, որ շատ կարեւոր է, ես բազմաթիվ հայտեր ունեմ Ֆեյսբուքում, ինչպես, նաեւ էլեկտրոնային փոտով, ցավոք, ես չեմ կարող պատասխանել բոլորին, հայցում եմ բոլորի ներողամտությունը, բայց սրտի խորքից աշխարհի բոլոր անկյուններում գտնվող հայերին ուզում եմ շնորհակալություն հայտնել գեղեցիկ արձագանքների համար: Ես դրանցով կիսվել եմ իմ բոլոր ընկերների հետ, մենք բոլորս շատ ուրախ ու զգացված ենք, ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում պատասխանել չեմ կարող, ես իսկապես, ի վիճակի չեմ պատասխանել 150 փոստային հաղորդագրության: Ես պատասխանել եմ 100-ին եւ ինձ մնացել է մի փոքրիկ 50 եւ բոլորի հետ չեմ կարող ընկերանալ Ֆեյսբուքում, բայց անչափ երախտապարտ եմ: Հարցազրույցը՝  Մարիաննա Ղահրամանյանի եւ Լուսին Աթաբեկյանի

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունը Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am