Պուտինի անկումը. Կարո՞ղ է «պայթել» Ռուսաստանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը շարունակում է կտրուկ նվազել: Դա են վկայում Մոսկվայում գործող «Լևադա» սոցիոլոգիական կենտրոնի հարցման՝ երկուշաբթի օրը հրապարակված արդյունքները: Դրանց համաձայն՝ ռուսաստանցիների միայն 39 տոկոսն է այսօր վստահում երկրի ղեկավարին: Ուշագրավ է, որ ընդամենը 10 ամսում Ռուսաստանի նախագահի վստահության վարկանիշը նվազել է 20 տոկոսով: 2017 թվականի նոյեմբերին «Լևադա» կենտրոնի անցկացրած հետազոտության համաձայն՝ Պուտինին վստահում էր հարցված ռուսաստանցիների 59 տոկոսը: «Մի քանի ամիս առաջ արդեն նկատելի էր, որ Ռուսաստանի նախագահի վարկանիշը նվազում է: Հունիսին այդ ցուցանիշը կազմում էր 48 տոկոս, իսկ վերջին 4 ամիսներին Պուտինի վարկանիշը նվազել է ևս 9 տոկոսով», ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ արձանագրում են ռուսաստանցի սոցիոլոգները` հավելելով․ - «Կտրուկ կերպով նվազում է նաև Ռուսաստանի նախագահի մերձավոր թիմակիցների վարկանիշը»: Այսպես, «Լևադա» կենտրոնի մասնագետների կողմից սեպտեմբերին անցկացված հետազոտության համաձայն՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի վարկանիշը 2017-ի նոյեմբերից մինչև այս տարվա սեպտեմբեր նվազել է ավելի քան 8 տոկոսով` 23-ից հասնելով 15 տոկոսի: Կառավարության ևս մեկ առաջատար անդամի` արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին այսօր վստահում է ռուսաստանցիների միայն 10 տոկոսը` նախորդ տարվա նոյեմբերին արձանագրված 19 տոկոսի դիմաց: Նվազել է նաև նախկին նախագահ, գործող վարչապետ Դմիտրի Մեդվեդևի առանց այդ էլ ցածր վարկանիշը՝ այսօր նրան վստահում է Ռուսաստանի բնակիչների միայն 10 տոկոսը: «Լևադա» կենտրոնի անցկացրած հարցման համաձայն, ի դեպ, Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանի ամենացածր վստահության մակարդակ ունեցող գործիչն է: Եթե հավատանք հարցման արդյունքներին, ապա կառավարության ղեկավարին չի վստահում Ռուսաստանի բնակչության 31 տոկոսը` 2017-ի նոյեմբերի 19 տոկոսի դիմաց: Փոխարենը՝ նվազում է այն ռուսաստանցիների թիվը, որոնք հայտարարում են ընդդիմադիր գործիչների հանդեպ տածած կտրուկ հակակրանքի մասին: Այսօր ռուսաստանցիների միայն 3 տոկոսն է հայտարարում, որ չի վստահում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն` նախորդ տարվա աշնանը արձանագրված 10 տոկոսի դիմաց: Քսենիա Սոբչակին մեկ տարի առաջ կտրականապես չէր վստահում ռուսաստանցիների 14, իսկ այսօր՝ միայն 4 տոկոսը: Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Ռուսաստանում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: Պուտինի վարկանիշի անկումն, արդեն Ռուսաստանի հասարակության շրջանում ակնհայտ փաստ է, այն քննարկվում է լայնորեն, ինչը, աննախադեպ երևույթ է: Ի դեպ, սոցիալական ցանցերում ռուս օգտատերերի մոտ որոշակիորեն զուգահեռներ են տարվում այս տարի գարնանը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետ, այն առումով, որ թվում էր, թե Սերժ Սարգսյանի իշխանությունն էլ էր կայուն և ուժեղ, բայց ինչ կատարվեց մի քանի օրում: Ռուսաստանյան քննարկումներում հասարակությունն ազատորեն քննարկում է այդ թեման դեռ մինչև հիմա: Իհարկե, Պուտինը կգտնի ելքեր՝ վարկանիշի բարձրացման ուղղությամբ: Թե՛ ներսում, թե՛ դրսում նա կգնա քայլերի, որոնց արդյունքում նա կձգտի մեծացնել հասարակության վստահությունն իր նկատմամբ: Հարցը նրանում է, թե ինչպիսին կլինեն նրա քայլերը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am