Ճանապարհային ոստիկանները կաշառք են վերցրել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հոկտեմբերի 10-ին, Հայաստանի Հատուկ քննչական ծառայություն է դիմել Երևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Նարեկ Ղումաշյանը, ով հայտնել է, որ նույն օրը, ժամը 01:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 115 հասցեի մոտ Ճանապարհային ոստիկանության ծառայողները կանգնեցրել են իր վարած Audi A6 մակնիշի ավտոմեքենան և իրեն հայտնել, որ նա Նար-Դոս և Վարդանանց փողոցների խաչմերուկը անցել է կարմիր լույսի տակով: Ն. Ղումաշյանը հայտնել է նաև, որ թույլ տված խախտումը չարձանագրելու համար ճանապարհային ոստիկանները պահանջել և իրենից ստացել են 20 հազ. դրամ կաշառք, ու առանց արձանագրություն կազմելու, ճանապարհային ոստիկանները հեռացել են: ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը վերջին ամիսներին հայտարարում էր, որ Ճանապարհային ոստիկանությունում վերացել են կոռուպցիոն դեպքերը, մինչդեռ այս քաղաքացու դիմումը ՀՔԾ-ին այլ բան է վկայում: Որ կան ճանապարհային ոստիկաններ, որոնց համար ժամանակի անիվը կանգ է առել և նրանք գերադասում են գումարի դիմաց չարձանագրել օրինախախտ վարորդի խախտումը, որքան էլ ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը կուրծք ծեծելով հայտարարի, թե իրենք առաջնորդվում են ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականներով, այն է՝ կոռուպցիոն բնույթի ոչ մի դեպք չպետք է տեղի ունենա ոստիկանոևթյան, այդ թվում՝ Ճանապարհային ոստիյանության համակարգում: SHAMSHYAN.com-ը ներկայացնում է Ճանապարհային ոստիկանների լուսանկարները, որոնց քաղաքացին մեղադրում է կաշառք վերցնելու մեջ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 177 անգամ
Լրահոս
Ինչպես առևտրականը փաստերով տեղը դրեց նիկոլական թաղապետին․․․ (video) #ՈՒՂԻՂ․ Սարսափելի․ «Նիկոլն ասում է՝ խաղաղություն եք ուզում, ինքնшսպшն եղեք»․ Տիգրան Չոբանյան (video) Գրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. Դանիելյան Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները. «Հրապարակ» 36 ժամ ջուր չի լինի Լույս չի լինի «Քանի՞ զոհ է պետք Սուրեն Պապիկյանին՝ հրաժարական տալու համար» (video) Ադրբեջանցու կողմից հարձակման ենթարկված Անի Ավետիսյանը բացահայտեց համակարգային ձախողման հանգամանքը Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. «Փաստ» Ռուսական «Յանդեքսի» աշխատանքի խափանումը բացահայտեց Հայաստանի տրանսպորտային համակարգի խոցելիությունը Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի․ «Հրապարակ» Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ» «Քասթինգ» եկեղեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ» Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ» Շոու` տիրադավների մասնակցությամբ․ «Հրապարակ» Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am