Փաշինյան ջան, ախր ի՞նչն ես փոխել, մեր խոխեքին տանեք բանակ, որ սպաների ձեռքով սպանվե՞ն․ Արցախում զոհված Գևորգի քեռին հրաժարականներ է պահանջում

Aravot.am-ը գրում է. 10 օր առաջ Արցախի Մարտունիի վաշտերից մեկում զոհված գյումրեցի զինծառայող Գևորգ Հարոյանի քեռին՝ Արմեն Բեգլարյանն ու ընկերներն այսօր հավաքվել էին Գյումրու Անի թաղամասի Հակոբ Մծբնեցի եկեղեցու մոտ, որտեղ մկրտվել էր Գևորգը ու պահանջում էին վերջ դնել բանակում տիրող հանցավոր բարքերին, պաշտոններից հեռացնել միայն «լափելու» մասին մտածող սպաներին ու գեներալներին։ Նրանք պահանջում էին նաև պատասխանատուների՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի, Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրաժարականը։ «Չի կարող էսպիսի վիճակ լինել, մեր խոխեքը սպաների ձեռքով սպանվում են, ինչպե՞ս ես իրենք քնում անկողինների մեջ, նրանք պարտավոր են զորամասերում քնելու, չպիտի ուտեն, խմեն, պիտի գնան զորամասեր։ Փաշինյա՛ն, այսպիսինները մեզ պետք չեն, ի՞նչ է կատարվում պետության մեջ, արեք բացատրեք, երեք օր է՝ նամակը տվել եմ ձեր կնոջը, ինչի՞ պատասխան չկա»,-վրդովված բացականչում էր Գևորգի քեռին՝ Արմեն Բեգլարյանը։ Նշենք, Գևորգի մայրական կողմն Արցախից է։ Նա ասաց, որ սա միայն իր վիշտը չէ ու պիտի պայքարի, որ իրենց երեխան վերջինը լինի՝ հայերի ձեռքով սպանված։ «Զոհվածն իմ քրոջ տղան է, բայց ես պայքարում եմ բոլորի համար։ Իմ քրոջ տղան ծնվել է Գյումրիում, մկրտրվել է այս եկեղեցիում, դարձրել ենք 21 տարեկան, օրենք են հանել, որ ավարտածները պիտի գնան բանակ, գնաց․․․ 21 տարեկան տղան, որ առանց մի կոպեկի ավարտել է, 21 տարեկան տղան, որ մտածել է գնա մագիստրատուրա սովորի, որ գնա հասնի այն աստիճանի, որ մորը վարդի պես պահի, հայրն ու մայրն էլ մտավորականներ են՝ մայրը մանկապարտեզի դաստիարակ, հայրը՝ բժիշկ, այդ մարդկանց երեխուն տանե՞ք բանակ ու սպանե՞ք։ Փաշինյան ջան, ցավդ տանեմ, պետություն եք սարքում, էդ որտեղի՞ց ես սարքելու բարձրակարգ պետություն, որ մեր կրթված երեխաներին տանում, դահիճի ձեռքն եք տալիս։ Մենք պահում, մեծացնում ենք մեր երեխաներին ու իմանալով ՝ ինչ կատարվում մեր բանակի մեջ, վարի ենք տալիս մեր ձեռքով։ Փաշինյան ջան, ցավդ տանեմ, ասում ես սաղ երեխեքը նույնն են, ոչ մի դեպք չի լինելու, որ հագուստ տանեք բանակ, իմ քույրս երեք անգամ հասել է զորամաս՝ 550 կիլոմետր կտրելով, եկել է, հասել է, տեսնի ի՞նչ է կատարվում, չեք թողել այդ աղջիկը իմանա, այնպիսի համակարգ եք հիմնադրել։ Փաշինյան ջան, եթե դուք չեք կարող հարցը լուծել, ախր դու Գյումրիից ես սկսել քո հեղափոխությունը․․․ Էդ մի Մանվել բռնեցիք տուշոնկա ուտող, ուրիշ լափողներ չկա՞ն, էդ լափողները նստած են իրենց տեղերում։ Շարունակում են լափել, մենք էլ էշի պես մեր երեխաներին պիտի ուղարկենք, որ գեներալները լավ իրենց զգան, կայֆավատ անեն, երեք հատ լյուբովնիցա պահեն․․․ Ամեն ծնող կգա ինքը կծառայի, երկու տարի՞ է պետք, կգանք, բերեք մաքրենք բանակը, եթե մենք ժողովրդավարական պետություն ենք, մաքուր պետություն ենք ուզում։ Փաշինյան ջան, ոչ մի բան չես փոխել, ոչ մի բան չի փոխվել, «ցար նաստայաշչի՞» ես, իմանանք՝ նաստայաշչի՞ ես, թե ՞ոչ։ 3 օր է՝ նամակը դրել ենք Աննա Հակոբյանի մոտ, ոչ մի արձագանք։ Ասում են՝ Արմեն ջան, Ֆրանկոֆոնիա է ընթանում, Էջմիածնի, Արցախի տղեքը կանգնած են, բոլորին հանելու եմ, բայց ասացին՝ մի խանգարի, ֆրանկոֆոնիա ենք անում, ինչի ՞համար, որ սաղ ժողովրդին խաբենք, որ մենք լավն ենք։ Լավ բան չկա, էս ջահելները գնան, ո՞ւմ ձեռքը ընկնեն, գաղութ եք ստեղծել, պագոնավորներից ոչ մեկը պատասխանատու չէ նախարարի հրամանների համար, և ոչ մեկը ոչ մի բանի համար պատասխանատու չէ, ինչպե՞ս կարող են չտեսնել զինվորի աչքերի տակի կապտուկները, ի՞նչ է ,աչքերն են նրանց կուրացե՞լ։ Եկեք այդպիսի սպաներին հանենք Գյումրու հրապարակ, կրակենք։ Էս ի՞նչ եք անում, մեր խոխեքին մեր ձեռքով սպանում ենք, մինչև սա չփոխվի, ոչ մեկն իրավունք չունի իր երեխային ուղարկի էսպիսի բանակ։ Իմանալով ուղարկում ենք, ու մեզ էշի պես խաբում ենք։ Մայրը 18 տարի սթրեսի մեջ իր երեխուն պահում է, պահում ու ուղարկում է բանակ, ինչի՞ համար, որ մեր գեներալները լա՞վ ապրեն, իրենց լավ տղա զգա՞ն։ Փաշինյան ջան, ասում ես՝ թալանել են, պետք է վերադարձնեն, չե՞ս կարող հաշվել էդ գեներալները ինչ են տարել, ասա՝ ես քեզ ասեմ»։

դիտվել է 96 անգամ
Լրահոս
Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունը Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am