Մի դրվագ «Միայնակ Գայլի» վերջին օրերից (բացառիկ տեսանյութ)

Արցախյան պատերազմի մասնակից, հետախույզ Արայիկ Խանդոյանի ընտանիքին ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցությունը զայրացրել է ազատամարտիկի ընկերներին, գրում է «Հրապարակը» Մանախը՝ Արթուր Այվազյանը, որը կալանավայրում անցկացրած 14 տարիների ընթացքում աչքի է ընկել իր իրավունքների պաշտպանությամբ, դատավորների և դատախազների դեմ պայքարով, մեկնաբանում է․ «Արայիկի ընտանիքը չի կորուստ ունեցել, ամբողջ հայ ազգն է կորուստ ունեցել։ Ամբողջ հայ ազգին եմ ցավակցում։ Էդ տղան 19 տարեկանից իր կյանքը հայրենիքի համար դրած, էս «անտերուդուս» վիճակին, իր առողջությունը թողեց սահմաններին ու բերդերում, հիմա դուք ի՞նչ եք անում։ Եթե էդքան հարգում եք հերոսներին, ինչո՞ւ են մինչև հիմա նրան քաշքշողների պագոնները ուսներին։ Ես գիտեմ՝ ինչ ա նշանակում, երբ որ զինվորականին «միլիցեն» քացով խփում ա։ Գիտե՞ս, էդ վիրավորանքը մարդու ներսից ո՞նց ա ուտում։ Ազգի հերոս տղուն Հայաստանի դատարանում միլիցեքը քացիներով ծեծում են, բա էդ հոգեբանական պա՞հը։ Մենակ ֆիզիկականն են նայում՝ կոտրվածք չունի, էս չունի, էն չունի, բա հոգեբանակա՞նը։ Գիտե՞ս, մարդուն քաղցկեղի պես քայքայում է։ Էդ ծեծողներին ոչ մի մեղադրանք չկա։ Սա բարոյականության հարց է, եթե բարոյականություն լինի, քրեական գործ կհարուցեն, կպատժեն բոլորին։ Գոնե էդ ձևով էս մարդու հարգանքի տուրքը կմատուցեն, գոնե էդ մարդն էն աշխարհում հասկանա, որ իր համար մի բան արվել է», - ասում է Արթուր Այվազյանը։ Նա պատմում է, որ Արայիկ Խանդոյանը չէր կարողանում մոռանալ դատարանում տեղի ունեցած միջադեպը, որը, ըստ Այվազյանի, կարող էր խորացնել նրա սրտի հիվանդությունը։ «Ինքը շատ էր նեղված, որ իրան հարազատների մոտ քաշքշել էին։ Սիրտը տրաքում էր, ասում էր՝ արա, դե սրանց էլ են ասել, որ անեն։ Էդ ներքին մտածմունքը ներսից քայքայեց։ Դատարաններում, բաներում, դուխով էր, բայց էդ դատարանի դեպքը իրա վրա շատ էր ազդել»։ Մանախը վստահեցնում է, որ տեղյակ չի եղել, որ Խանդոյանն ու ընկերները գնալու են ՊՊԾ գունդ գրավելու, երբ հարցրել է, թե ինչու իրեն էլ չի ներգրավել ՊՊԾ գնդի գրավման «գործողությանը», Խանդոյանը ասել է․ «Ասում ա, էդքան նստել, դուրս ես եկել, ո՞նց քեզ տանեի, բա որ մի բան լիներ, ես ինչ իմանայի, ի՞նչ ա լինելու, ու դու էլի գնայիր նստեի՞ր»։  

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Ինչպես առևտրականը փաստերով տեղը դրեց նիկոլական թաղապետին․․․ (video) #ՈՒՂԻՂ․ Սարսափելի․ «Նիկոլն ասում է՝ խաղաղություն եք ուզում, ինքնшսպшն եղեք»․ Տիգրան Չոբանյան (video) Գրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. Դանիելյան Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները. «Հրապարակ» 36 ժամ ջուր չի լինի Լույս չի լինի «Քանի՞ զոհ է պետք Սուրեն Պապիկյանին՝ հրաժարական տալու համար» (video) Ադրբեջանցու կողմից հարձակման ենթարկված Անի Ավետիսյանը բացահայտեց համակարգային ձախողման հանգամանքը Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. «Փաստ» Ռուսական «Յանդեքսի» աշխատանքի խափանումը բացահայտեց Հայաստանի տրանսպորտային համակարգի խոցելիությունը Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի․ «Հրապարակ» Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ» «Քասթինգ» եկեղեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ» Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ» Շոու` տիրադավների մասնակցությամբ․ «Հրապարակ» Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am