Ճաքեր հակահեղափոխական դաշտում.Քոչարյանի գործոնը թուլանում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ հուշագիր են ստորագրել՝ 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Մենք զրուցեցինք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ: -Պարոն Բաղդասարյան, ընդամենը մեկ շաբաթ առաջ խորհրդարանական ուժերը ԱԺ-ում հակահեղափոխական գործընթացներ էին նախաձեռնում՝ ԱԺ կանոնակարգ օրենքում հայտնի փոփխությամբ: Ինչ փոխվեց այս օրերի ընթացքում, որ թե Ծառուկյան դաշինքում իրավիճակ փոխվեց, թե ՀՀԿ-ում, Ծառուկյան-Փաշինյան հանդիպումից առաջ դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու հարցին իրենց աջակցության մասին հայտնեցին ՀՀԿ-ական պատգամավորներ: -Առանձնապես ոչինչ չփոխվեց: Ես դեռ մեկ շաբաթ առաջ էի ասում, որ պետք չէ նայել քաղաքական ուժերի գործողություններին, այլ պետք է նայել նրանց խնդիրներին, ԲՀԿ-ն միանշանակ ձեռնտու են արտահերթ խորհրդարանական ընտրությունները, Երեւանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ նրանք երկրորդ ուժն են, արտահերթ ընտրությունների ժամանակ նույնպես պահպանելու են երկրորդ ուժի կարգավիճակը, հետեւաբար ԲՀԿ-ին պետք էր մոտ ժամկետում արտահերթ ընտրությունները: Իսկ կոշտ հայտարարություններն ու այդ դիրքերից հանդես գալը ընդամենը պետք էր իշխանությունների հետ բանակցություններ վարելը եւ ավելի շահեկան դիրքերից հանդես գալը: -Հաջողվեց նման դիրքեր նվաճել, թե դեռ պարզ չէ: -Դեռ չեմ կարող ասել, որովհետեւ բանակցությունների մանրամասներին ծանոթ չեմ: Իսկ ՀՀԿ-ականների հայտարարությունների հետ կապված կարող ենք ասել, որ տեսան համաժողովրդական աջակցության վերջին գործընթացները եւ ըստ ամենայնի ոմանք հասկանալով փորձեցին ավելի հարմարավետ դիրքավորվել եւ չմտնել այդ պայքարի մեջ: Ընդհանրապես այդ հակահեղափոխական միջոցառումը փորձ էր իշխանությունից ինչ-որ բաներ կորզելու, ինչը չստացվեց: -Իսկ Դաշնակcության պահվածքը ինչպես կմեկնաբանեք, կարծես թե հուշագիր չի ստորագրվել այս կուսակցության հետ ու վարչապետի փոխարեն էլ փոխվարչապետն է հանդiպել նրանց հետ: -Ես կանխատեսել էի, որ ամենաբարդը, այո, լինելու է ՀՅԴ-ի վիճակը, եւ այս պահվածքն էլ չի խոսում այն մասին, որ ՀՅԴ-ն ավելի սկզբունքային է, այլ որովհետեւ ՀՅԴ-ն կորցնելու շատ բան ունի: Ամենայն հավանականությամբ ՀՅԴ-ն չի հաղթահարի անցողիկ շեմը, ինչպես որ եղավ ավագանու ընտրությունների ժամանակ: Հետեւաբար, եթե հուշագիր չստորագրվի էլ, ապա իրենց կողմից լուրջ դիմադրություն չի լինի: -Իսկ ՀՅԴ-ի պահվածքը պայմանավորված չէ արդյոք Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությամբ, թե Քոչարյանը չի կարող առաջիկա ընտրություններին գործոն դառնալ: -Քոչարյանի գործոնը գնալով թուլանում է, որովհետեւ այն հզոր էր այնքանով, որքանով կարող էր մոբիլիզացնել հակահեղափոխական ուժերին, բայց այսօրվա իրադարձությունները ցույց տվեցին, որ հակահեղափոխական դաշտը ճաքեր տվեց: -Դուք վտանգներ չեք տեսնում, որ ընտրությունները սեղմ ժամկետում են անցկացվելու, միակուսակցական ավտոիտար համակարգի սկիզբ չի դրվի՞: -Եթե Հայաստանում ստանդարտ ժամանակներ լիներ, գուցե լիներ նման մտահոգություն, բայց իրավիճակն այնպիսին է, որ ակնհայտ է քաղաքական ճգնաժամը, որից պետք է հնարավորինս շուտ դուրս գալ: Ձեր ասածը մտահոգելու առիթ կտար, եթե ընտրությունները կեղծվեին, բայց ես կարծում եմ, որ չեն կեղծվի: Անի Սահակյան

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am