Ով է ում նետելու աղբամանը

Հոկտեմբերի 10-ին կալանքից ազատ է արձակվել 2016 թվականի հուլիսին Սասնա ծռեր խմբի կազմում ՊՊԾ գունդը գրաված Պավլիկ Մանուկյանը, որին եւ պատկանում է քաղաքականության եւ աղբարկղերի առնչության մասին հեղինակային իրավունքը: Մի քանի տարի առաջ, երբ Փաշինյանը դեռ վարչապետ չէր ու քաղաքական որոշ ուժերի կողմից չէր տեղավորվում պատմության կամ առհասարակ աղբարկղերի մեջ, Պավլիկ Մանուկյանը առաջարկում էր Նիկոլ Փաշինյանին <<նետել աղբարկղը>>: Դեռեւս անցած տարի դատարանում տարածվել էին այդ օրերին ՊՊԾ գնդում հեռախոսազրույցները, Պավլիկ Մանուկյանը կոչ էր արել Նիկոլ Փաշինյանին «նետել աղբարկղը»: Իսկ գնդի գրավման օրերին Փաշինյանն փորձում էր ընդամենը կանխել իրադարձությունների այնպիսի զարգացումը, որը կբերեր հուժկու բախման: Դրանից բացի նա արձանագրում էր, որ հանրության հաղթանակի գրավականը զենքը չէ: Ուշագրավ է,որ Պավլիկ Մանուկյանը ազատ է արձակվում հիմա,երբ Նիկոլ Փաշինյանը կանգնած է հեղափոխությունը կապիտալիզացնելու վճռական մարտի առաջ: Չմոռանանք, սակայն, որ Մանուկյանը վերջին ամիսներին դատական գործընթացում արեց մի շարք աղմկոտ հայտարարություններ ընդդեմ իր ընկերների նաեւ: Առաջին հայտարարությունը երեք ոստիկանների սպանության վերաբերյալ էր, Մանուկյանը տվեց իրական սպանողի անունը, ապա նաեւ, ՊՊԾ գնդի բանկոմատի կողոպտման փաստը հաստատեց, Գարեգին Չուգասզյանի դերակատարության մասին պայթեցրեց.<<Ինչպե՞ս եղավ, որ նա, երբ մենք ՊՊԾ գնդում էինք, Վարուժան Ավետիսյանը նրան զանգեց, նա պատասխանեց, որ հաջողության դեպքում ես կամ, իսկ անհաջողության դեպքում իմ անունը մոռացեք։ Ինչպե՞ս եղավ, որ նա թաքնվեց և ապրիլի 24-ին հայտնվեց, կամ ինչպե՞ս եղավ, որ նա հայտնվեց Մատենադարանի մոտ, էդ հայտնությունն իրոք հարություն էր Գարեգինի՞, թե՞ իրոք նա հարյավ ի մեռելոց, չնայած՝ հոգևոր ու պետական բարձրաստիճան այրերը գնացին և տեղում օրհնեցին էդ հարությունը», Պավլիկ Մանուկյանը, ասում էր, որ Գարեգին Չուքասզյանը 2016 թվականի հուլիսի 17-ից հետո ուղղակի «պահածոյացվել» էր, ու մեկ էլ այդ «վարունգը ապրիլի 24-ին պայթեց», ուստի համարում է, որ «այս բուտիլիզմին վերջ պետք է տալ»։ Պավլիկ Մանուկյանը չմիացավ Սասնա ծռեր կուսակցության ստեղծման գործընթացին եւ հայտարարեց, որ չի աջակցում այդ կառույցի ստեղծմանը: Բանտից դուրս գալուց հետո նա հայտարարել է, որ կհանդիպի վարչապետ Փաշինյանի հետ, հետաքրքիր է՝ ինչ ցուցումներ կստանա նա Փաշինյանից : Արդյոք նա ուղղություն կվերցնի դեպի Սասնա Ծռերի կողմը եւ ինչպես ազատազրկման մեջ էր խոստացել դուրս գալուն պես նոր բացահայտումներ կանի: Հատկապես որ Նիկոլ Փաշինյանը բոլորից լավ է հասկանում, որ Սասնա ծռեր քաղաքական ուժը ռումբ է, որը նա սեփական ձեռքով իր տակն է դրել: Չնայած Ծռերը հայտարարում է զինված պայքարի էջը փակ, բայց չկա ոչ մի երաշխիք, որ ինչ որ պահի այդ էջը չի բացվի: Արդյոք Պավլիկ Մանուկյանի ազատման գինը Ծռերին չեզոքացնելն է լինելու: Իսկ որ նրանց հետ կապված բազում մութ հարցեր կան, դա բոլորին է ակնհայտ: Օրինակ ինչո՞ւ Ծռերը մտան հենց ՊՊԾ գունդ, եւ արդյոք նախատեսված էր մնալ այնտեղ, թե՞ պետք է ինչ որ շարունակություն լիներ: Ինչո՞ւ Ծռերն ամեն օր փոխում էին իրենց պահանջները, իսկ ինչ որ պահից առաջ քաշեցին ապագաղութացման թեզը եւ այլն: Հետեւաբար առաջիկայում պարզ կդառնա, թե ով ում է նետում աղբարկղը ու ինչպես Ծռերը վարչապետին, Պավլիկ Մանուկյանը Ծռերին, թե վարչապետը վեջիններին: Անի Սահակյան  

դիտվել է 159 անգամ
Լրահոս
57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am