Քաղաքապետի ընտրությունները ցույց տվեցին,որ ընտրություններին պատրաստ էր միայն Նիկոլ Փաշինյան անձը. քննարկում քաղաքագետների միջև (video)

Այսօր «Ազատ միտք եւ ազատ խոսք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ կլոր սեղան, որտեղ քննարկվեցին այս եւ արտահերթ ընտրություններին առնչվող այլ հարցեր: Քննարկմանը մասնակցում էին քաղաքագետներ, նախկին պատգամավորներ:Մասնավորապես՝ քննարկմանը մասնակցող ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Մարգարյանի կարծիքով՝ ընտրությունները դեկտեմբերին կազմակերպելը ճիշտ չէ: «Բայց ինչո՞ւ դեկտեմբերին։ Որեւէ մեկն առ այսօր խելամիտ պարզաբանում չի տվել թե ինչու հենց դեկտեմբերին։ Սա երկու բան կարող է նշանակել՝ կամ ինչ որ բան մեզանից թաքցնում են կամ սա հերթական էմոցիոնալ քայլն է»,- ասաց Մարգարյանը, որը վստահ է, որ արտահերթ ընտրություններին պատրաստ չէ ոչ միայն ինքը վարչապետը, այլեւ ժողովուրդը, հասարակությունը: «Սա էմոցիոնալ ընտրություն է, որը վտանգավոր է։Ասում են՝ ժողովուրդը հաղթել է: Ժողովրդի հաղթանակ լինում է միայն այն ժամանակ երբ այդ ժողովուրդը սկսում է լավ ապրել: Իշխանափոխությունը ժողովրդի հաղթանակը չէ»,- վստահ է Ստեփան մարգարյանը: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն իր հերթին նկատեց, որ հեղափոխական իրավիճակին վերջ տալու համար որքան շուտ անցկացվեն ընտրությունները,մ այնքան ավելի լավ եւ կարծիք հայտնեց, որ առաջիկայում ձեւավորվող խորհրդարանը հանրությանը կծառայի գոնե երեք եւ կես տարի: Նա այն կարծիքին է, որ ճիշտ աշխատանքի դեպքում ընդդիմադիր ուժերը կարող են բավական մեծ ձայներ ստանալ նույնիսկ այն դեպքում, եթե ընտրությունները լինեն դեկտեմբերին: «Ընդամենը ճիշտ աշխատանք է անհրաժեշտ»,- շեշտեց նա: ՀՀ սոցապ նախկին նախարար, սոցիոլոգ Ռազմիկ Մարտիրոսյանը եւս դրական է համարում ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու առաջարկը: Նրա կարծիքով կարեւորն ազատ եւ արդար ընտրությունների անցկացումն է: Նա վստահ է, որ տեղի ունեցածը անցյալ տարիներին թույլ տված կոպիտ սխալների հետեւանքն է: Մանրամասները՝ տեսանյութում.

դիտվել է 129 անգամ
Լրահոս
Ինչպես առևտրականը փաստերով տեղը դրեց նիկոլական թաղապետին․․․ (video) #ՈՒՂԻՂ․ Սարսափելի․ «Նիկոլն ասում է՝ խաղաղություն եք ուզում, ինքնшսպшն եղեք»․ Տիգրան Չոբանյան (video) Գրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. Դանիելյան Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները. «Հրապարակ» 36 ժամ ջուր չի լինի Լույս չի լինի «Քանի՞ զոհ է պետք Սուրեն Պապիկյանին՝ հրաժարական տալու համար» (video) Ադրբեջանցու կողմից հարձակման ենթարկված Անի Ավետիսյանը բացահայտեց համակարգային ձախողման հանգամանքը Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. «Փաստ» Ռուսական «Յանդեքսի» աշխատանքի խափանումը բացահայտեց Հայաստանի տրանսպորտային համակարգի խոցելիությունը Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի․ «Հրապարակ» Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ» «Քասթինգ» եկեղեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ» Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ» Շոու` տիրադավների մասնակցությամբ․ «Հրապարակ» Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am