«Շառլ Ազնավուրի մահը մեծ կորուստ էր Ֆրանսիայի, Հայաստանի, ամբողջ աշխարհի համար». Նիգերի նախագահ

Նիգերի Հանրապետությունը եղել է Ֆրանկոֆոնիայի ակունքներում և ամեն ինչ արել է ֆրանկոֆոնիայի կազմակերպության զարգացման ու պահպանման համար: Այս մասին Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին իր խոսքում նշեց Նիգերի նախագահ Իսուֆու Մահամադուն:

Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանին ջերմ ընդունելության և գագաթնաժողովի կազմակերպման, այն աշխատանքների համար, որոնք ուղղված են միջոցառման ընթացքը, բնականոն հունը կատարելապես ապահովելուն: Նիգերի նախագահը շնորհակալություն հայտնեց նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ամբողջ քարտուղարությանը միջոցառման նախապատրաստական աշխատանքները լավագույնս կատարելու համար:
«Նիգերը միանում է այն ցավակցություններին, որ հնչել են բոլոր երկրներից, ամբողջ աշխարհից աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Իր հսկայական աշխատանքի ընթացում Շառլ Ազնավուրը ֆրանսերեն լեզվի դեսպանն էր: Նա այսօր մեզ հետ պետք է լիներ, մենք բոլորս անհամբեր սպասում էինք այն պահին, թե երբ Շառլ Ազնավուրը կերգեր սեր, մշակույթ: Շառլ Ազնավուրի մահը մեծ կորուստ էր Ֆրանսիայի, Հայաստանի, ընդհանրապես, ամբողջ աշխարհի համար»,-ասաց Նիգերի նախագահը:
Նիգերի նախագահը անդրադարձավ մի քանի մարտահրավերների՝ անվտանգություն, միգրացիա, դեմոգրաֆիկ խնդիրներ, կլիմայական խնդիրներ, բազմաբևեռ աշխարհի մարտահրավեր: «Մի շարք անդամ երկրներ առճակատվում են ահաբեկչությանը: Մյուս կողմից միգրացիոն տեղաշարժերի ակունքում ծայրահեղ աղքատությունն է: Այստեղ  անհրաժեշտ է իրականացնել մի շարք զարգացման ծրագրեր: Դեմոգրաֆիկ մարտահրավերների համատեքստում կցանկանայի առաջ քաշել երիտասարդ աղջիկների, կանանց ուսուցման հարցերը: Անհրաժեշտ է երաշխավորել երիտասարդ աղջիկների ու կանանց կրթությունը, բացառել պարտադիր ամուսնությունները»,-ասաց նա: Նիգերի նախագահը խոսեց նաև կլիմայական մարտահրավերների մասին: Նա ընդգծեց, որ հետևողական են լինելու փարիզյան կլիմայական համաձայնագրի դրույթների հարգման գործում: Նրա խոսքով, յուրաքանչյուրը պետք է ամենայն պատասխանատվությամբ վերաբերի երկիր մոլորակին: «Կցանկանայի նշել, որ այսօր մի շարք միջազգային համաձայնագրեր չեն հարգվում, դա չի կարող մեզ անտարբեր թողնել: Հարկ է ընդգծել, որ այսօրվա միջազգային կառավարումը մի շարք տիրույթներում բավարար արդյունավետ չի աշխատում: Մենք պետք է շարունակենք պայքարը ժողովրդավարության և հավասարության համար»,-հավելեց նա:

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Ինչպես առևտրականը փաստերով տեղը դրեց նիկոլական թաղապետին․․․ (video) #ՈՒՂԻՂ․ Սարսափելի․ «Նիկոլն ասում է՝ խաղաղություն եք ուզում, ինքնшսպшն եղեք»․ Տիգրան Չոբանյան (video) Գրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. Դանիելյան Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները. «Հրապարակ» 36 ժամ ջուր չի լինի Լույս չի լինի «Քանի՞ զոհ է պետք Սուրեն Պապիկյանին՝ հրաժարական տալու համար» (video) Ադրբեջանցու կողմից հարձակման ենթարկված Անի Ավետիսյանը բացահայտեց համակարգային ձախողման հանգամանքը Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. «Փաստ» Ռուսական «Յանդեքսի» աշխատանքի խափանումը բացահայտեց Հայաստանի տրանսպորտային համակարգի խոցելիությունը Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի․ «Հրապարակ» Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ» «Քասթինգ» եկեղեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ» Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ» Շոու` տիրադավների մասնակցությամբ․ «Հրապարակ» Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am