Ադրբեջանն ISIS-ի ոճով Արցախը դասել է «գորշ գոտիների» շարքում. Մարուքյանը ելույթը՝ ԵԽԽՎ-ում/տեսանյութ/

Գիտեք, հնարավոր է լինեն «գորշ գոտիներ», բայց չկան «գորշ մարդիկ»... մարդիկ հավասար են եւ պետք է պաշտպանված լինեն ու մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն անօտարելի են եւ մենք չենք կարող շեղվել այս չափանիշներից։ Այս մասին հոկտեմբերի 10-ին, ԵԽԽՎ-ում «Եվրոպայի խորհրդի եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիթորինգային մարմինների կողմից անդամ երկրների, այդ թվում՝ «գորշ գոտիներ» անսահմանափակ հասանելիության վերաբերյալ» բանաձեւի քննարկման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոնի Մարուքյանը: Նշենք, որ այս բանաձեւի հիմնական նպատակն է չճանաչված պետություններում (գորշ գոտիներում), այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգային գործիքների ներդրումը։ Նշենք, որ բանաձեւն ընդունվել է, դեմ է եղել միայն Ադրբեջանը: Մարուքյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Նախ եւ առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել համազեկուցողներին այս արտառոց աշխատանքի համար, այն ինչ նրանք արել են իրապես աննախադեպ է։ Ինձ համար հարց է առաջանում, թե արդյոք Ադրբեջանի պատվիրակ պարոն Մոլազադեն խոսում է Պահպանողական խմբակցության կողմից, քանի որ նա ներկայացնում է բացառապես Ադրբեջանի դիրքորոշումը քննարկվող հարցի վերաբերյալ։ Այդուհանդերձ, հույս ունեմ, որ Պահպանողական խմբակցությունը կողմ կքվեարկի այս բանաձեւին։ Ինձ համար զարմանալի չէ, որ պարոն Մոլազադեն դեմ է արտահայտվում այս բանաձեւին, քանի որ Ադրբեջանն ամբողջությամբ խախտում է մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ու Լեռնային Ղարաբաղում հարձակվելով քաղաքացիական անձանց վրա, ISIS-ի (Իսլամական պետության) ոճով գլխատելով զինվորներին եւ հետո հայտարարում, որ դեմ են «գորշ գոտիներում» մոնիթորինգի անցկացմանը։ Գիտեք, հնարավոր է լինեն «գորշ գոտիներ», բայց չկան «գորշ մարդիկ»... մարդիկ հավասար են եւ պետք է պաշտպանված լինեն ու մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն անօտարելի են եւ մենք չենք կարող շեղվել այս չափանիշներից։ Մյուս կողմից, ցանկանում եմ նշել, որ համաձայն Freedom House-ի զեկույցների, Լեռնային Ղարաբաղը դասվում է «մասնակի ազատ» երկրների շարքին, այն պարագայում, երբ Ադրբեջանը, նույն սանդղակով համարվում է «անազատ» երկիր։ Սա եւս մի ցուցանիշ է, որը թույլ է տալիս հասկանալ, թե ինչու է Ադրբեջանը դեմ արտահայտվում մարդու իրավունքների այսպիսի մեխանիզմների ներդրմանը։ Ես համոզված եմ, որ Եվրոպայի խորհուրդն ունի լիիրավ մանդատ այս բանաձեւն ու այս կարեւոր գործն առաջ տանելու համար։ Մարդու իրավունքների պաշտպանությունն ու խթանումը, իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմները մարդկանց համար հասանելի դարձնելը նաեւ Խորհրդարանական վեհաժողովի պարտավորությունն է։ Ցանկանում եմ նաեւ տեղեկացնել այս հարգարժան կառույցին, որ Լեռնային Ղարաբաղը միակողմանիորեն վավերացրել է ՄԱԿ-ի եւ ԵԽ-ի կողմից ընդունված մարդու իրավունքների բազմաթիվ հռչակագրեր եւ դրանք կիրառելի են Լեռնային Ղարաբաղում, այսինքն դրանք կիրարկվում են ազգային օրենսդրության մակարդակում։ Սա չափազանց կարեւոր քայլ է, որ արվել է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից, հետեւաբար, ինչպե՞ս կարող ենք դեմ արտահայտվել այս բանաձեւին։ Մենք ամբողջովին աջակցում ենք այս բանաձեւին, լիահույս ենք, որ այն կընդունվի եւ նաեւ լիահույս ենք, որ չի լինի որեւէ գոտի, լինի այն գորշ, կարմիր թե կանաչ, որ հասանելի չլինի կամ փակ լինի մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության համար։

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Ինչպես առևտրականը փաստերով տեղը դրեց նիկոլական թաղապետին․․․ (video) #ՈՒՂԻՂ․ Սարսափելի․ «Նիկոլն ասում է՝ խաղաղություն եք ուզում, ինքնшսպшն եղեք»․ Տիգրան Չոբանյան (video) Գրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. Դանիելյան Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները. «Հրապարակ» 36 ժամ ջուր չի լինի Լույս չի լինի «Քանի՞ զոհ է պետք Սուրեն Պապիկյանին՝ հրաժարական տալու համար» (video) Ադրբեջանցու կողմից հարձակման ենթարկված Անի Ավետիսյանը բացահայտեց համակարգային ձախողման հանգամանքը Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. «Փաստ» Ռուսական «Յանդեքսի» աշխատանքի խափանումը բացահայտեց Հայաստանի տրանսպորտային համակարգի խոցելիությունը Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի․ «Հրապարակ» Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ» «Քասթինգ» եկեղեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ» Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ» Շոու` տիրադավների մասնակցությամբ․ «Հրապարակ» Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am