Ի՞նչ փոխել հայկական ֆուտբոլում. Արթուր Վանեցյանի հարցազրույցը

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը բացառիկ հարցազրույց է տվել ՍիվիլՆեթին՝ խոսելով Հայաստանի ազգային հավաքականի, հայկական ֆուտբոլի զարգացման իր ծրագրերի ու խնդիրների մասին։ -Պարոն Վանեցյան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց Արմեն Գյուլբուդաղյանցը, մինչդեռ բանակցություններ էին վարվում իտալացի մարզիչներ Ջիանի դե Բիազիի ու Դելլիո Ռոսսիի հետ։ Ինչո՞ւ ընտրությունը կանգ առավ Գյուղլբուդաղյանցի վրա։

-Սկսենք նրանից, որ ոչ թե երկու, այլ շատ ավելի մարզիչների հետ ենք բանակցություններ վարել, բայց ինչ-ինչ պատճառներով, հաշվի առնելով, որ մրցաշրջանը սկսվել է, այդ մարզիչները ի վերջո չհամաձայնեցին ճանապարհի կեսին գլխավորել հավաքականը։ Գալիս էին, տեսնում մեր ոգևորվածությունը, պահանջները, կարծում էին, որ կարող է՝ ինչ-որ տեղ չհաջողեին ու չէին ուզում պատասխանատվություն ստանձնել։ Փառք Աստծո, ունենք Գյուլբուդաղյանցի նման մարզիչ, որն իր որակական ու անձնական հատկանիշներով կկարողանա հավաքականը բերել հաղթանակների։ Իհարկե չենք կարող մշտապես հաղթանակներ պահանջել, բայց կարծում եմ առնվազն արժանապատիվ ֆուտբոլ մեր հավաքականը ցույց է տալու, ու եթե լինեն պարտություններ, դրանց համար չենք ամաչելու։
-Ազգերի լիգայում Մակեդոնիայի հետ խաղում պարտությունից հետո ինչպե՞ս եք այդ մրցաշարում գնահատում մեր շանսերը։ -Չեմ ուզում նախկինին գնահական տալ, բայց ապագան տեսնում եմ պայծառ ու արևոտ, ես լավատես եմ, ու դա իմ մեջ չի պակասում երբեք։
-Ի՞նչ հիմքեր կան այդպես մտածելու։
-Այն հիմքերը, որ այսօր իրավիճակ է փոխվել ողջ երկրում, ողջ ազգի մեջ և «դուխով» բառը, որ ակտուալ է դարձել, մտել է մեր հավաքականի մեջ, և ես համոզված եմ, որ մեր ֆուտբոլիստները իրականացնելու են բոլոր քայլերը, որ ունենանք հաղթանակներ։ Ես հանդիպում եմ ունեցել ֆուտբոլիստների, մարզչական շտաբի հետ ու միակ հարցը, որ ես բարձրացրել եմ, խնդրել եմ, հորդորել եմ այն է, որ հավաքվեն ու իրենց ողջ ներուժն օգտագործեն, բայց էլի եմ կրկնում՝ չի կարելի մեր ֆուտբոլի վիճակը ու ֆուտբոլը գնահատել միայն հաղթանակներով։ Պետք է ճիշտ հիմքեր դնենք մեր ֆուտբոլում, որ կարճ ժամանակ անց՝ մի քանի տարի անց ունենանք հավաքականի արժանի թեկնածուներ։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Ինչպես առևտրականը փաստերով տեղը դրեց նիկոլական թաղապետին․․․ (video) #ՈՒՂԻՂ․ Սարսափելի․ «Նիկոլն ասում է՝ խաղաղություն եք ուզում, ինքնшսպшն եղեք»․ Տիգրան Չոբանյան (video) Գրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. Դանիելյան Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները. «Հրապարակ» 36 ժամ ջուր չի լինի Լույս չի լինի «Քանի՞ զոհ է պետք Սուրեն Պապիկյանին՝ հրաժարական տալու համար» (video) Ադրբեջանցու կողմից հարձակման ենթարկված Անի Ավետիսյանը բացահայտեց համակարգային ձախողման հանգամանքը Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. «Փաստ» Ռուսական «Յանդեքսի» աշխատանքի խափանումը բացահայտեց Հայաստանի տրանսպորտային համակարգի խոցելիությունը Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի․ «Հրապարակ» Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ» «Քասթինգ» եկեղեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ» Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ» Շոու` տիրադավների մասնակցությամբ․ «Հրապարակ» Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am