Ում «ճտերը» կհաշվեն աշնանը

Անցած շաբաթվա կեսերին քաղաքական իրավիճակի լարումը այսօր տեղի տվեց: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հուշագիր ստորագրեցին: Կամ ավելի ճիշտ սա կապիտուլացիայի փաստաթուղթ է, որով Գագիկ Ծառուկյանն ամբողջովին հնազանդությունը հայտնեց գործող իշխանություններին՝ ընդունելով Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգը։ Հուշագրի ստորագրությանը նախորդեց Հանրապետական խմբակցության ներկայացուցիչների հայտարարությունները կամ հավատարմության երդումները առ Նիկոլ Փաշինյան: Նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հայտարարեց, որ սատարում է Նիկոլ Փաշինյանի օրակարգին: ՀՀԿ խմբակցությունը լքելու մասին հայտարարություն արեց նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, Արման Սահակյանը, Արթուր Գեւորգյանը եւ ուրիշներ: Հանգստյան բուռն օրերից հետո, երբ ԱԱԾ-ն դեռեւս չմանրամասնված պատճառներով ձերբակալել է Ռոբերտ Քոչարյանի մերձավոր գործարար Սամվել Մայրապետյանին, երբ գործ հարուցվեց Ալրաղացի Լյովի՝ Լեւոն Սարգսյանի դեմ, կարող ենք ենթադրել, որ իշխանությունը կոմպրոմատների հաստափոր հատորներ են դրել սեղաններին, ինչին հաջորդել են քրեական գործերն ու այս հնազանդությունների շքերթը: Կամ բոլորին ավելի ապահով տանիքի, նոր վերելքների խոստումներ են տրվել, կամ գործել է շանտաժը: Ծառուկյանի դեպքում համերաշխությունը չնայած ամրագրվեց հուշագրով, սական, դա չի կարող երաշխիք հանդիսանալ, որ ընտրություններից հետո Փաշինյանը չի քցի Գագիկ Ծառուկյանին, կամ գուցե մինչեւ ընտրություններ ԲՀԿ առաջնորդին փաստի առաջ չի կանգնեցնի: Արդեն կասկած չկա, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում հաստատվելու է մենիշխանություն, գրեթե նույն պատկերը, ինչ տեղի ունեցավ Երեւանի ավագանու ընտրություններից հետո: Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը միահեծան իշխանություն կվերցի, դեռեւս անորոշ է, որ երկրորդ ուժի կարգավիճակը կստանձնի ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն բնականաբար կանցնի պատմության գիրկը: Հենց այդ ժամանակ է, որ Փաշինյանի իշխանությունը կանգնելու է փաստի առաջ մի կողմից Արցախի հիմնախնդիր, մյուս կողմից՝ տնտեսական զարգացում, ներդրումներ, իսկ իշխանությունը պահելու համար գումար է հարկավոր, որը այլ ճանապարհով, քան դիկտատուրայի հաստատումն է, մեր երկրում գրեթե անհավանական է: Եւ իրական այլընտրանքի բացակայությունը ինքնին իշխանությանը տանելու է դիկտատուրայի ճանապարհով, ստեղծվելու է մի իրավիճակ, երբ Փաշինյանի իշխանության ներսից կարող է ճաքեր տալ ճիշտ այնպես, ինչպես Սերժ Սարգսյանի դեպքում: Անի Սահակյան

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am