ԵԽԽՎ-ում Ադրբեջանի ներկայացրած հակահայկական նախաձեռնությունը դարձել է ՀՀ շահերից բխող բանաձեւ. Արփինե Հովհաննիսյան

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը Faceboook-ի իր էջում մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական պատվիրակության ներկայացրած հակահայկական նախաձեռնության մասին, որը, հայկական կողմը, կարողացել է դարձնել մեր ազգային շահերի տիրույթում տեղավորվող ձեւակերխումներով բանաձեւ: Նա, մասնավորպես, գրել է. «Ում շահերն ենք մենք ներկայացնում կամ ինչպես ակնհայտ հակահայկական նախաձեռնությունը (motion) դարձավ բանաձեւ, որին դեմ քվեարկեց միայն ադրբեջանական պատվիրակությունը կամ Հարգելի գործընկերներ, Երեկ ԵԽԽՎ-ում քվեարկվեց եւ ընդունվեց գերմանացի պատվիրակ Ֆրանկ Շվաբեի ներկայացրած «Եվրոպայի խորհրդի եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիթորինգային մարմինների կողմից անդամ երկրներ, այդ թվում՝ «գորշ գոտիներ» անսահմանափակ հասանելիության վերաբերյալ» բանաձեւը։ Ինչպես մեկ ամիս առաջ խոստացել էի, հիմա բացում եմ բանաձեւի վերաբերյալ փակագծերը։ Բանաձեւի հիմնական նպատակն է չճանաչված պետություններում (գորշ գոտիներում), այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգային գործիքների ներդրումը։ Մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն, անկախ նրանից` գորշ, սեւ, սպիտակ, թե կարմիր գոտում է գտնվում այդ մարդը: Ի սկզբանե հակահայկական ձեւակերպումներ պարունակող նախաձեռնությունը դարձավ բանաձեւ, որը ոչ միայն չի պարունակում հակահայկական ձեւակեպումներ, այլ հակառակը` պարունակում է ձեւակերպումներ, որոնք լիովին տեղավորվում են հայկական ազգային շահերի տիրույթում եւ թերեւս հենց այդ պատճառով ադրբեջանական պատվիրակությունը դեմ քվեարկեց այդ բանաձեւին։ Ընդ որում, հենց երեկ հանձնաժողովի նիստում ներկայացվել էին փոփոխություններ, որոնք ուղղված էին բարենպաստ ձեւակերպումների վերացմանը կամ չեզոքացմանը: Ապարդյուն: Ադրբեջանցիների ագրեսիվ, բայց անզոր հռետորաբանությանն էլ դահլիճում արժանի պատասխան տվեցին պատվիրակության ամդամները։ Թերեւս սա այս օրերին շրջանառվող թեզի ու ամենաարդիական հարցի պատասխանն է` ում կամ ում շահերն է ներկայացնում ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը: Բնականաբար եւ բացառապես միայն Հայաստանի Հանրապետության ազգային եւ պետական շահը։ ԵԽԽՎ-ում Հայաստանը ես ու գործընկերներս միշտ ներկայացրել ենք պետական եւ ազգային շահի գիտակցումով։ Մինչ այս պահը դժվարությամբ լռում էի, քանզի գիտակցում էի` այս թեմայով որեւէ անզգույշ հայտարարություն կամ շահարկում, ի պատասխան անգամ հանիրավի մեղադրանքի կամ հայտարարության, կարող էր վիժեցնել ամիսների ջանքերը եւ խթան դառնալ` հակահայկական հռետորաբանությունից անցում կատարել դեպի կոնկրետ գործողություններ, որոնք իրականում կարող էին արդյունք տալ։ Հ.Գ. Ի դեպ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարի իմ մեկուկես տարվա գործունեության ընթացքում սա թվով յոթերորդ զեկույցն էր, որում ոչ միայն չհայտնվեցին ակնկալվող հակահայկական ձեւակերպումները այլեւ ներառվեցին բարենպաստ ձեւակերպումներ: Տեղեկատվություն այդ մասին մանրամասն ներկայացրել եմ, լրացուցիչ հարցադրումներ լինելու դեպքում սիրով կտրամադրեմ դետալներ: Պատիվ ունեմ ծառայելու ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ»:  

 

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունը Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am