ՀՀԿ-ի վերջին վնասարարությունը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանրապետականներն օգտագործելով իրենց վերջին հնարավորությունները` խորհրդարանի լուծարումից առաջ փորձում են Նիկոլ Փաշինյանի կառավարության համար անհարմարություններ ստեղծել: Ու սա այն դեպքում, երբ նախօրեին ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հանդես էր եկել հայտարարությամբ` տեղեկացնելով, որ իրենք չեն խոչընդոտի դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման` ՀՀ կառավարության նախաձեռնությանը: Բանն այն է, որ երկուշաբթի օրվանից Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ վեհաժողովի օրակարգում չնայած Հայաստանին վերաբերող հարց չկա, սակայն պատվիրակության անդամներն այս օրերն ու եվրոպացի գործընկերներին հանդիպելու հնարավորությունն ավելի շատ օգտագործում են քաղաքական նպատակներով: Հաշվարկը պարզ է` անել ամեն ինչ, որպեսզի ՀՀԿ-ի ջանքերով ՀՀ-ի նկատմամբ իրականացվող մոնիտորինգի արդյունքում ԵԽԽՎ-ում նախ զեկույց պատրաստվի, այնուհետեւ ՀՀ իշխանությունների դեմ բանաձեւեր ընդունվեն: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ համազեկուցողներից ուկրաինացի Յուլյա Լյովոչկինան վերջերս հայտարարություն էր տարածել` ըստ էության, կրկնելով ՀՀԿ-ականների փաստարկները: Ու եթե նրա գնահատականները տեղ գտնեն զեկույցում, ապա հնարավոր է այդ ամենին ավելի լուրջ «տեսք տալ»: Կա տեսակետ, որ այս գործում ներգրավված են ոչ միայն ՀՀԿ-ականները, այլեւ խորհրդարանական այլ խմբակցությունների ներկայացուցիչներ եւս: Պատահական չէ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է. «ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը, ըստ էության, ոչ մեկին չի ներկայացնում, ներկայացնում է նախկին կոռուպցիոն համակարգը»: Հենց դրա համար էլ Փաշինյանը ԵԽԽՎ նստաշրջանին գործուղել է նաեւ ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար, ՔՊ փոխնախագահ Լենա Նազարյանին, որպեսզի նա ճշգրիտ տեղեկատվություն փոխանցի օտարերկրացիներին»:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Ինչպես առևտրականը փաստերով տեղը դրեց նիկոլական թաղապետին․․․ (video) #ՈՒՂԻՂ․ Սարսափելի․ «Նիկոլն ասում է՝ խաղաղություն եք ուզում, ինքնшսպшն եղեք»․ Տիգրան Չոբանյան (video) Գրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. Դանիելյան Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները. «Հրապարակ» 36 ժամ ջուր չի լինի Լույս չի լինի «Քանի՞ զոհ է պետք Սուրեն Պապիկյանին՝ հրաժարական տալու համար» (video) Ադրբեջանցու կողմից հարձակման ենթարկված Անի Ավետիսյանը բացահայտեց համակարգային ձախողման հանգամանքը Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. «Փաստ» Ռուսական «Յանդեքսի» աշխատանքի խափանումը բացահայտեց Հայաստանի տրանսպորտային համակարգի խոցելիությունը Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի․ «Հրապարակ» Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ» «Քասթինգ» եկեղեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ» Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ» Շոու` տիրադավների մասնակցությամբ․ «Հրապարակ» Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am