Բոլորի ստեղծարար ու նորարար գաղափարները կգտնեն Հայաստանի Հանրապետության աջակցությունը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարությունը նեցուկ է Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալել ցանկացողներին միայն մեկ պայմանով, եթե նրանց գործունեությունը կատարելապես համապատասխան լինի օրենքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի իր ելույթում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը ներկաներին ողջունեց հայաստանյան հողի վրա, խորհրդանշական «Թումո» կենտրոնում, որն իր բնորոշմամբ՝ մարմնավորումն է նոր Հայաստանի: «Ինչպես գիտեք, Հայաստանը գտնվում է մի փուլում, որտեղ մի անգամ եւս հաստատվեց իր նվիրվածությունն այնպիսի արժեքների, ինչպիսիք են ազատությունը, ժողովրդավարությունը, օրինահավասարությունը, մարդու իրավունքները՝ արժեքներ, որոնք նաեւ Ֆրանկոֆոնիայի հիմքում են, արժեքներ, որ Թավշյա հեղափոխության նշանաբանն են։ Թավշյա այդ հեղափոխությունը սոսկ քաղաքական չէր, այլեւ արժեքների հեղափոխություն էր։ Վերջին հաշվով՝ այդ հեղափոխությունն արժեք չի ունենա, եթե մենք չհասնենք նաեւ տնտեսական հեղափոխության։ Այդ իմաստով այսօր մենք գտնվում ենք մեր հեղափոխության ամենակարեւոր փուլում, եւ պետք է ապահովենք տնտեսական հաջողությունն` հստակ կանոններով` բոլոր նրանց համար, ովքեր ուզում են եւ կարող են սկսել տնտեսական գործունեություն Հայաստանում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշեց` այդ կանոնները բազմիցս են բարձրաձայնվել: Սակայն, վարչապետը, օգտվելով գործարար տիկնանց եւ պարոնների ներկայությունից, կրկնեց, որ իրենք միայն երկու նախապայման եւ շահագրգռություն ունեն բոլոր նրանց համար, ովքեր Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու ցանկություն ունեն։ «Ցանկացած գործունեություն պետք է լինի կատարելապես համապատասխան օրենքին, եւ մենք կօգնենք բոլորին ստեղծել հնարավորին շատ աշխատատեղեր, եւ իհարկե, վճարել հարկեր»,- նշեց Փաշինյանն ու վստահեցրեց` ՀՀ կառավարությունը նեցուկ է նրանց, եթե այդ երկու պայմանները հարգվեն: Վարչապետն ընդգծեց` իր համար կարևոր էր իմանալ, որ տնտեսական ֆորումի աշխատանքների ընթացքում հիմնական շեշտը դրվել է թվային տնտեսության վրա, քանի որ կառավարությունը նպատակն է ագրարային երկրից Հայաստանը վերածելու բարձր տեխնոլոգիաների երկրի։ «Նրանք, ովքեր ճանաչում են Հայաստանը, գիտեն որ մարդկային պատկառելի ռեսուրսներ կան այդ տնտեսական վերափոխումն իրականացնելու համար, որին անհրաժեշտ պայմանները հավաքված են»,- շեշտեց վարչապետը Փաշինյանը: Վարչապետն իր գոհունակությունը հայտնեց քննարկումների արդյունքների առիթով, որոնք ի հայտ են բերել շատ հետաքրքիր նախաձեռնություններ։ Փաշինյանը վերահաստատեց` բոլորի ստեղծարար ու նորարար գաղափարները կգտնեն Հայաստանի Հանրապետության աջակցությունը։

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Ինչպես առևտրականը փաստերով տեղը դրեց նիկոլական թաղապետին․․․ (video) #ՈՒՂԻՂ․ Սարսափելի․ «Նիկոլն ասում է՝ խաղաղություն եք ուզում, ինքնшսպшն եղեք»․ Տիգրան Չոբանյան (video) Գրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. Դանիելյան Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները. «Հրապարակ» 36 ժամ ջուր չի լինի Լույս չի լինի «Քանի՞ զոհ է պետք Սուրեն Պապիկյանին՝ հրաժարական տալու համար» (video) Ադրբեջանցու կողմից հարձակման ենթարկված Անի Ավետիսյանը բացահայտեց համակարգային ձախողման հանգամանքը Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. «Փաստ» Ռուսական «Յանդեքսի» աշխատանքի խափանումը բացահայտեց Հայաստանի տրանսպորտային համակարգի խոցելիությունը Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի․ «Հրապարակ» Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ» «Քասթինգ» եկեղեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ» Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ» Շոու` տիրադավների մասնակցությամբ․ «Հրապարակ» Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am