Կարամելի Հարութի գործը սպանությու՞ն, թե ինքնասպանություն

Կիրակին արյունալի էր նախկին ԲՀԿ-ական պատգամավորներ Յուվեցի Կարո մականունով հայտնի Կարո Կարապետյանի եւ Հարություն Ղարագյոզյանի՝ Կարամելի Հարութի համար: Հայտնի դարձավ, որ վերջինը Նորք Մարաշի ռեստորաններից մեկում սպանել է Յուվեցուն, ապա ժամեր հետո Զովունիիի արտադրամասերից մեկի տարածքում հայտնաբերվեց՝ Կարամելի Հարութի դին՝ հրազենային վնասվածքով: Տեղեկությունների համաձայն պատգամավորները չլուծված դրամային եւ գույքային խնդիրներ են ունեցել, տալիք-առնելիք, որը չեն կարողացել լուծել: Նախնական տեղեկություններով՝ Ղարագյոզյանի հետ տեղի ունեցածը ինքնասպանություն է: Սակայն, չենք սխալվի պնդելու, որ ինքնասպանության վարկածը խիստ կասկածելի է: Որպես կանոն մեծ հարցերը լուծվում են հենց այս ճանապարհով. չկան մարդիկ, չկան խնդիրներ: Գաղտնիք չէ, որ երկու պատգամավորները նախորդ իշխանությունների քրեաօլիգարխիայի կառկառուն ներկայացուցիչներն էին, չի բացառվում, որ խնդրին հիշյալ երկու պատգամավորների առնչությամբ չէ, այլ շրջանակը առավել մեծ է, քան ենթադրվում է: Բանն այն է, որ քրեաօլիգարխիայի կարկառուն ներկայացուցիչների դեպքում, ինչպիսին Կարամելի Հարութը, քիչ հավանական է ինքնասպանության քայլը, ասել կուզի՝ պահի ազդեցությամբ զղջալու, գուցե անհավասարակշիռ հոգեվիճակում հայտնվելու եւ սեփական կյանքն ընդհատելու վճռականությունը, ի վերջո, նրանք սովոր են նման իրավիճակներին եւ ողջ կյանքի սկզբունքը եղել է դիմացինին ոչնչացնելը: Դրա համար ենք պնդում, որ ինչ-որ մարդկանց Յուվեցու մահվանից հետո գուցեեւ պետք էր նաեւ, որ մյուս կողմը չեզոքացվի: Հատկապես ներկայիս իրավիճակում, երբ քրեաօլիգարխիայի համար խիստ անորոշ ժամանակներ են, եթե նախկինում դրամային պարտք ու պահանջները լուծվում էին գողականներով, ստացողներով, հիմա ակնհայտ է, որ նոր իշխանության պարագայում դա ռիսկային է ու միգուցե այս պատային իրավիճակն է սրել, որպեսզի հարցը այս ճանապարհով լուծվի: Բոլոր դեպքերում իրավապահները շատ անելիքներ ունեն՝ պարզելու արդյոք Կարամելի Հարութը ինքնասպանություն է գործել, թե այս պատմությունը առավել լայն շրջանակ է ընդգրկում, ու ինչ-ինչ շրջանակներ օգտվելով պահից, որոշեցին մարդուն վերացնելով վերացնել խնդիրը: Հիշեցնենք, որ Հարություն Կարագյոզյանը խորհրդարանի ամենաերկարակյաց պատգամավորներից էր, որը հինգ ժամկետ պատգամավոր դառնալուց հետո միայն այս խորհրդարանում հայտ չներկայացրեց: 1995թ. նա, լինելով թունդ ՀՀՇ-ական, ՀՀՇ հովանավորությամբ պատգամավորության թեկնածու առաջադրվեց Նորագավիթում։ 1998թ նա դարձավ երկրապահ ու որպես անկախ պատգամավոր անցավ ԱԺ: 2007թ. նա որոշեց ուժերը փորձել համամասնական ընտրակարգում՝ արդեն ԲՀԿ-ի հետ: 2015թ. Նա Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալուց հետո դուրս եկավ ԲՀԿ-ից: Հայաստանի անկախացումից ի վեր նա քաղաքականության մեջ է ու պարբերաբար նրա անունը շոշափվել է աղմկահարույց պատմությունների մեջ, որոնց մասին այս պահին հիշելն այլեւս ավելորդ է: Մի բան հստակ է, որ իրավապահները շատ անելիքներ ունեն այս գործով, որպեսզի իրականությունը ծածկադմփոց չարվի: Անի Սահակյան

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am