Կեղտոտ փողերի վերջաբանը. Յուվեցի Կարոյի սպանության հետքերով

Կիրակին արյունալի էր նախկին ԲՀԿ-ական պատգամավորներ Յուվեցի Կարո մականունով հայտնի Կարո Կարապետյանի եւ Հարություն Ղարագյոզյանի՝ Կարամելի Հարութի համար: Հայտնի դարձավ, որ վերջինը Նորք Մարաշի ռեստորաններից մեկում սպանել է Յուվեցուն, մի քանի ժամ էլ չէր անցել, երբ Զովունիի արտադրամասերից մեկի տարածքում հայտնաբերվեց Կարամելի Հարութի դին՝ հրազենային վնասվածքով: Տեղեկությունների համաձայն պատգամավորները պարտք-պահանջը լուծել են այս ճանապարհով: Դեռեւս հայտնի չէ, թե ով էր պարտատերը՝ Կարապետյանը, թե Ղարագյոզյանը, սակայն Կարո Կարապետյանը վերջին տարիներին հաճախ է հայտնվել այդպիսի պատմությունների կիզակետում: Մի քանի տարի է՝ մամուլը գրում է, որ Յուվեցի Կարոյի ընտանիքին պատկանող Քաղցրաշենի գինու գործարանը գնել է մեծ քանակությամբ խաղող, և այդ գումարները Յուվեցին հրաժարվում է վճարել: Այս պատմությունը շարունակվում է մինչ օրս: Վերջին տարիներին քաղցրաշենցիները մի քանի անգամ փակել են Երևան-Մեղրի միջպետական ճանապարհը, բողոքի ցույցեր կազմակերպել կառավարության շենքի դիմաց, պահանջելով իրենց գումարները, սակայն բազում խարդախություններում թրծված Կարապետյանը պնդում էր, թե գործարանը արենդայով է տվել, ինքը պարտք-պահանջ չունի որեւէ մեկի հետ: Նրա հայրենի Յուվա համայնքում էլ խոսակցություններ էին շրջանառվում, թե Յուվեցի Կարոն վարձակալության է տվել այդ գործարանը ինչ-որ գործարարի, հետագայում իր ոճին հարազատ մնալով՝ քցել է և՛ գործարարին, և՛ գյուղացիներին: Հիմա այդ վարձակալը փորձում է փակել գյուղացիներին պարտք գումարները, որ խուսափի քրեական պատժից: 2015-ին էլ ձերբակալվեց Կարապետյանի կուսակից նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը: Նախկին պատգամավորին ձերբակալել էին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի սպանության նախապատրաստությանը մասնակցելու կասկածանքով: Հետո պարզվեց, որ վեճը եղել է 6 միլիոն դոլարի շուրջ, որը, ըստ մամուլի հրապարակումների, հենց նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի գումարն է եղել: Արայիկ Ենոքյանը՝ Գոհար Ենոքյանի հոգեզավակը, խարդախության գործով հինգ տարի նստել էր, 2013 թվականին համաներմամբ ազատ արձակվել, ամիսներ անց արդեն մեղադրվել է Կարապետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ, հետո Ենոքյանը արդարացվել ու ազատ է արձակվե: Ընդհանրապես Կարապետյանը վերջին տարիներին հաճախ է հայտնվել աղմկահարույց պատմությունների կիզակետում: Դեռ 2009թ.-ին Երասխ-Երևան ավտոճանապարհին նա իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի հետ, որի ընթացքում Զադոյանը երկաթյա ձողով հարվածել էր Կարապետյանի գլխին, որն էլ իրեն ամրակցված ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ: Փամփուշտներից երկուսը դիպել էին Զադոյանի աջ ուսին և աջ ոտքին: Կարո Կարապետյանը հայտարարել էր, թե Արթուր Զադոյանն է իրեն դարանակալել և ցանկացել հաշվեհարդար տեսնել` իրեն ունեցած 57 հազար դոլար պարտքը չտալու նպատակով: Գործի քննությունն ուշագրավ էր այն առումով, որ Կարո Կարապետյանն այդպես էլ այս գործով ո՛չ մեղադրյալ, ո՛չ տուժող չճանաչվեց: Իսկ ավելի ուշ կասեցրին գործի վարույթը: Մի խոսքով՝ ողջ կյանքը կարելի է ասել Կարապետյանը նման պատմությունների  մեջ է եղել, ինչն էլ այսպիսի ավարտ ունեցավ: Անի Սահակյան

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am