Պուտինի նոր խաղը. Հարավային Կովկասի «գրավումը»

Թբիլիսիում չեն բացառում, որ Ռուսաստանի և Վրաստանի նախագահները կարող են հանդիպել` քննարկելու երկու երկրների հարաբերություններում ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում կուտակված խնդիրները: Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում այդ մասին նշել է Վրաստանի վարչապետի` Մոսկվայի հետ հարաբերությունների գծով հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն` ընդգծելով, սակայն, որ երկու երկրների դիվանագետները դեռ որևէ հստակ բան նման հանդիպման մասին ասել չեն կարող: «Տեսականորեն նախագահների հանդիպում հնարավոր է: Մենք մշտապես ասել ենք, որ եթե նման հանդիպում կայանա, իսկ դրա անհրաժեշտությունը ուշ թե շուտ ծագելու է, ապա այդ բանակցությունների օրակարգում, նախևառաջ պետք է ընդգրկվեն մեզ համար հրատապություն ներկայացնող հարցերը: Խոսքը հակամարտության գոտիներում տիրող կացության մասին է: Կարծում եմ, որ սա այն խնդիրն է, որում գոնե մի փոքր ընդառաջ քայլի անհրաժեշտություն առկա է», - հայտարարում էր Աբաշիձեն: Վրաստանի վարչապետի հատուկ բանագնացն այս հայտարարություններով հանդես եկավ Չեխիայից Վրաստան վերադառնալուց անմիջապես հետո: Պրահայում Զուրաբ Աբաշիձեն բանակցությունների հերթական փուլն էր անցկացնում Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ: Այն, որ Աբաշիձեի հետ հանդիպումների նպատակներից մեկը նաև նախագահների հանդիպում կազմակերպելն է, չի ժխտում նաև Ռուսաստանի փոխարտգործնախարարը: «Բարձր մակադրակով նման հանդիպումը լուրջ քաղաքական իրադարձություն է: Պրահայում կայացած բանակցություններով մենք, փաստորեն, նմանատիպ հանդիպում ենք նախապատրաստում: Եթե մենք կարողանանք երկու երկրների ղեկավարներին այնպիսի մի բան առաջարկել, որ նրանք քննարկեն դեմ առ դեմ հանդիպման ժամանակ, ապա կգնանք այդ քայլին: Առայժմ, սակայն, այդ ամենը շատ հիպոթետիկ բնույթ է կրում», - նշում էր Գրիգորի Կարասինը: Աբաշիձե-Կարասին վերջին հանդիպման օրակարգային թեմաներից մեկը նաև երկու երկրների միջև 2011-ի նոյեմբերին կնքված մաքսային համաձայնագրի կյանքի կոչումն էր: Ռուսաստանի փոխարտգործնախարարն ու Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչը պայմանավորվել են, որ մոտ ապագայում այս համաձայնագրի իրագործման տեխնիկական դետալները կքննարկվեն հատուկ հանձնաժողովի առաջին նիստի ընթացքում: Այդ նիստին մասնակցելու են նաև շվեյցարական SGS ընկերության ներկայացուցիչները: Այդ ընկերությունը, հիշեցնենք, պետք է իրականացնի Հարավային Օսիայով և Աբխազիայով անցնող բեռնափոխադրումների մոնիտորինգը: Ռուս-վրացական հարաբերություններում, այսպիսով, հերթական ուշագրավ փուլն է հասունանում: Եթե հավի առնենք Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները, ապա այստեղ ամեն ինչ պարզ է. այդ հարաբերությունները բոլոր ոլորտներում ավելի ու ավելի են ջերմանում ու առարկայանում: Հայաստանի նոր կառավարության ձևավորումից հետո որոշ ժամանակ հայ-ռուսական հարաբերություններում էական անորոշություն նկատվեց: Փաշինյանը փորձում է ամեն գնով հայ-ռուսական հարաբերություններին նոր որակ հաղորդել՝ պայմանավորված իր անձով: Կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ Հարավային Կովկասում Պուտինը կունենա այն վստահությունը, որը վերջին տարիներին թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում և թե՛ Ադրբեջանում ռուսական իշխանությունների նկատմամբ եղել է որոշակի անվստահություն: Սակայն քայլ այլ քայլ, թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում, թե՛ Ադրբեջանում գիտակցում են, որ առանց Ռուսաստանի էլ դժվար է՝ առևտրատնտեսականից սկսած ռազմական ոլորտով ավարտած: Սա շահեկան վիճակ է Պուտինի համար: Երկրում բազմաթիվ խնդիրներ ունենալով, միջազգային գործընկերների հետ բարդ հարաբերություններ ունենալով և պատժամիջոցների տակ լինելով, Պուտինը կարող է Հարավային Կովկասի «գրավման» նոր փորձում ցույց տալ հետխորհրդային տարածքում դիրքերի ամրապնդում: Թամար Բագրատունի

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am