Հայաստանի հանդեպ ուժգին թշնամանքի հիմքերը

Հայաստանի անկախության հռչակումից անցել է 27 տարի, Պակիստանն այն պետություններից է, որը չի ճանաչել Հայաստանի անկախությունը, դա բացատրում է ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելով և Ադրբեջանին այս հարցում ցուցաբերվող աջակցությամբ: Բացի այդ, միջազգային ատյաններում Պակիստանը նույնիսկ շատ դեպքերում ավելի ագրեսիվ կեցվածք է դրսևորում Հայաստանի հասցեին իր ելույթներում, քան, օրինակ՝ Թուրքիան: Հիշեցնենք, որ Թուրքիան ճանաչել է Հայաստանի անկախությունը՝ մեր երկրի անկախության հաստատման առաջին իսկ օրերին, բայց Հայաստանն ու Թուրքիան, ինչպես հայտնի է, այդպես էլ չհաստատեցին դիվանագիտական հարաբերություններ: Հայաստանը չճանաչելու Պակիստանի պատճառները պարզ են. Ղարաբաղյան հակամարտության հիմքում՝ Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերություններն են: Հայտնի է, որ Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսում Պակիստանում, ներդրումներ է կատարում, իսկ Պակիստանը չի ցանկանում կորցնել՝ դրա դիմաց չճանաչելով Հայաստանի հետ հարաբերությունները: Պակիստանի պաշտպանության նախարար Սայեդ Աթհար Ալին 2010թ. այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է «համագործակցության ամրապնդումը ռազմական բնագավառում և պաշտպանական արդյունաբերության մեջ»: Ի պատասխան՝ նախագահ Ալիևը շնորհակալություն էր հայտնել Պակիստանին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում «Ադրբեջանի գրավյալ տարածքներում տիրող իրավիճակի բանաձևի օգտին քվեարկելու և Ադրբեջանի դեմ ագրեսիայի հետ կապված Հայաստանը չճանաչելու համար»: 2015թ. մարտին Բաքու այցի ժամանակ Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեյնը նշեց. «Մենք միշտ կողմ ենք եղել Ադրբեջանի արդար դիրքորոշմանը Լեռնային Ղարաբաղի հայ-ադրբեջանական հակամարտության հարցում: Պակիստանը չի ճանաչում Հայաստանը որպես պետություն»: Նա նաև հայտարարեց, որ Պակիստանի Սենատը հայերի կողմից ադրբեջանցիների սպանությունները Խոջալուում Արցախյան պատերազմի ժամանակ ճանաչել է որպես ցեղասպանություն: 2016թ. ապրիլի 5-ին Ադրբեջանի կողմից Արցախի գյուղերի բնակիչների վրա վայրագ հարձակման ժամանակ Պակիստանի ԱԳՆ-ն կեղծ մեղադրանք ներկայացրեց Հայաստանին՝ «շարունակական հրետանային գնդակոծության» միջոցով «հրադադարի ռեժիմը խախտելու» համար: Ավելի ուշ Իսլամաբադ այցի ժամանակ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովն ասաց Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆին, որ Ադրբեջանը ձգտում է ձեռք բերել ռազմական տեխնիկա Պակիստանից: 2016թ. սեպտեմբերի 27-ին Բաքվում կայացած հանդիպման ժամանակ նմանատիպ քննարկում տեղի ունեցավ Պակիստանի պաշտպանության նախարար Ռանա Թանվիրի և նախագահ Ալիևի միջև: Իսկ 2016թ. հոկտեմբերի 14-ին Ադրբեջան իր պատասխան այցի ժամանակ Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆն ասաց Ալիևին համատեղ զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ իր երկրի հետաքրքրության մասին: Նավազը նաև «ադրբեջանական գրավյալ տարածքների ամբողջական վերադարձման, հայկական զորքերի դուրսբերման և տեղահանված անձանց ու փախստականների վերադարձի կոչ արեց»: Ի պատասխան՝ Ալիևն իր երկրի աջակցությունը հայտնեց Պակիստանի դիրքորոշմանը Ջամուի և Քաշմիրի վերաբերյալ՝ հակառակ Հնդկաստանի: Մեկ ամիս անց, երբ Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովն այցելեց Պակիստան, նախագահ Մամնուն Հուսեյնը նրան հիշեցրեց, որ Պակիստանը երրորդ երկիրն էր Թուրքիայից և Ռումինիայից հետո, որ ճանաչեց Ադրբեջանը: Նախագահ Հուսեյնը նաև իր երախտագիտությունը հայտնեց Ադրբեջանին՝ Ջամուի և Քաշմիրի շուրջ Հնդկաստանի հետ վեճում Պակիստանին սատարելու համար, և խոստացավ շարունակել աջակցությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի պահանջներին: Ինչևէ, կա՞ն արդյոք հնարավորություններ Պակիստանի դեպքում՝ ունենալու որոշակի հարաբերություններ: Ըստ ամենայնի համապատասխան մասնագիտական աշխատանքի դեպքում կարելի է Պակիստանի հետ որոշակի հարաբերություններ հաստատել: Կարելի է սկսել թեկուզ ոչ պետական-պաշտոնական մակարդակով: Չէ որ գոյություն ունի, այսպես կոչված՝ «փափուկ դիվանագիտություն» հասկացությունը, երբ ինչ որ անհնար է անել պաշտոնական դիվանագիտության ճանապարհով, արվում է այլ ճանապարհներով ու օղակներով: Բացի այդ, Պակիստանի հետ հարաբերություններ ունեն Իրանը, Չինաստանը, հետևաբար դիվերսիֆիկացված քաղաքականության դեպքում կարելի է այլ լուծումներ գտնել: Ի վերջո, Պակիստանը մեծ դեր ունի մահմեդական աշխարհում՝ 200 միլիոնանոց բնակչությամբ, աշխարհում 6-րդ բանակով, միջուկային զենք ունեցող երկիր է: Պետք է կարողանալ եզրեր գտնել, նույնիսկ եթե հնարավորությունները շատ թույլ են: Ի դեպ, հիշեցնենք, որ երկու տարի առաջ Հայաստանը հակազդեց Պակիստանի շարունակական ադրբեջանամետ, թուրքամետ և հակահայկական քաղաքականությանը: Հայաստանը արգելք դրեց Պակիստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակ ստանալու խնդրանքի վրա՝ ի պատասխան Պակիստանի հակաարցախյան դիրքորոշման: Հայաստանը բացատրել էր՝ «Պակիստանը հրաժարվել է ոչ միայն դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, այլև պաշտոնապես ճանաչել այն որպես անկախ պետություն»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am