Հին թշնամանքն ու թագավորական ընտանիքը

Պակիստանն ու Սաուդիան Արաբիան, ինչպես հայտնի է, այն երկրներն են, որոնք մինչ օրս չեն ճանաչել Հայաստանի Հանրապետության անկախությունը՝ պատճառաբանելով ղարաբաղյան հակամարտությունը: Սա ներկայացվում է որպես հիմնավոր պատճառ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատելու հարցում: Եթե Պակիստանի պարագայում՝ Ադրբեջան-Պակիստան հարաբերությունները հիմք ունենալով, ինչ-որ առումով կարելի է հասկանալ վերաբերմունքը ՀՀ-ի նկատմամբ, ապա Սաուդիան Արաբիայի պարագայում պատճառները փոքր-ինչ անհասկանալի են: Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան ներկայացուցիչները ևս բազմիցս հայտարարել են, որ թագավորությունը Հայաստանը չի ճանաչում Ադրբեջանի հանդեպ վերջինիս «օկուպացիոն քաղաքականության» համար և Հայաստանի հետ Էր-Ռիադը որևէ շփում չի ունենա, քանի դեռ Հայաստանը չի լքել «օկուպացված ադրբեջանական տարածքները»: Հայտնի է, որ 1991-ից ի վեր պաշտոնական Երևանը քայլեր է ձեռնարկել, որպեսզի Էլ-Ռիադի հետ հաստատվեն հարաբերություններ, սակայն թագավորական ընտանիքը մնացել է անդրդվելի։ Սակայն երկու շաբաթ առաջ տեղի ունեցան քայլեր, որոնք ուշադրության են արժանի, և որոնք, հնարավոր է ապագայում Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հիմք հանդիսանան, և վերջապես երկու երկրների մայրաքաղաքներում դեսպանատներ բացվեն: Սեպտեմբեր 20-ին Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական հեռագիր է հղել Սաուդյան Արաբիայի թագավոր, Զույգ Սրբավայրերի պահապան Սալման բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդին: Շնորհավորական հեռագրում մասնավորապես ասված է. «Ձեր երկրի Անկախության տոնի կապակցությամբ հղում ենք մեր անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ ցանկանալով քաջառողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդին և կառավարությանը՝ էլ ավելի առաջընթաց ու բարգավաճում»: ՀՀ անկախության տոնի կապակցությամբ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մուհամմադ բին Սալման բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդը: Շնորհավորական հեռագրում, մասնավորապես, ասվում է. «Ձեր երկրի Անկախության տոնի կապակցությամբ սիրով հղում եմ մեր ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ ցանկանալով քաջառողջություն և երջանկություն, իսկ բարեկամ Հայաստանի Հանրապետության ժողովրդին և կառավարությանը՝ առավել առաջընթաց ու բարգավաճում»: Այս շնորհավորականից 3 օր անց՝ սեպտեմբերի 23-ին, նախագահ Արմեն Սարգսյանն Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորել է Սաուդյան Արաբիայի Թագավորության թագավոր Սալման բին Աբդալազիզ Ալ Սաուդին և Սաուդյան Արաբիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով հարատև խաղաղություն և բարօրություն: Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մուհամմադ բին Սալման բին Աբդալազիզ Ալ Սաուդին և վստահություն հայտնել, որ Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների ամրապնդմանը միտված երկու երկրների քայլերը կծառայեն ի շահ երկու ժողովուրդների: Նկատենք, որ նախկինում ևս պաշտոնական Երևանից հնչել են բացառապես պատրաստակամ հայտարարություններ: Մասնավորապես 2017թ. հունվարին նախկին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մամուլի ասուլիսում ասաց, որ Հայաստանը պատրաստ է Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել. «Մենք շատ լավ հարաբերություններ ունենք բազմաթիվ իսլամական երկրների հետ: Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք, բայց պատրաստ ենք այն հաստատել, սակայն Սաուդյան Արաբիան դեռ չի գնում դրան: Երբ կգնա, այն ժամանակ կհաստատենք, մենք այնպիսի վիճակում չենք, որ այդ հարաբերությունների հաստատումից հեղաշրջում լինի միջազգային հարաբերություններում»: Ավելի վաղ, Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը և թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Նաիֆ Աբդուլ Ազիզը Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական բարեմաղթանք էին հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: 2013թ. սեպտեմբերի 23-ին էլ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն է շնորհավորական ուղերձ հղել Սաուդյան Արաբիայի Թագավորության Թագավոր Աբդալլահ Բին Աբդ Ալ Ազիզ Ալ Սաուդին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ: Այսինքն, նախկին իշխանությունը ևս, արել է քայլեր, որոնք կարող էին նպաստել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, սակայն անօգուտ: Ի դեպ, ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև կա մի քանի հարյուր հազար դոլարի հասնող երկկողմ ապրանքաշրջանառություն: Սաուդյան Արաբիայում բնակվում և աշխատում են մի քանի հարյուր հայեր Մերձավոր Արևելքի արաբական երկրներից: Նավթով հարուստ Սաուդյան Արաբիան Մերձավոր Արևելքի և արաբական աշխարհի կարևոր պետություններից է՝ ԱՄՆ ռազմավարական դաշնակիցներից մեկը տարածաշրջանում: Ուշագրավ են նաև Մեծ Բրիտանիայի Թագավորության հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ: Այս երկրի կառավարության կողմից Սաուդյան Արաբիային մի քանի միլիարդ դոլարի զենք մատակարարելու վերաբերյալ բազմաթիվ տեղեկություններ կան: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արմեն Սարգսյանը հենց Մեծ Բրիտանիայում էր ՀՀ դեսպանը, հնարավոր է, որ Սաուդյան Արաբիայի հետ շփումներին նոր որակ է հաղորդվել: Հայաստան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների առումով կարելի է ասել երկու երկրների միջև կայուն կապեր կան, չնայած այն բանին, որ դիվանագիտական հարաբերություններ չկան մեր երկու երկրների միջև: Գոնե Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ապրանքաշրջանառության ծավալները՝ վկայում են այդ կապերի մասին: Հետևաբար, կարո՞ղ է այս տարվա սեպտեմբերին պաշտոնական Երևանի և Էլ-Ռիադի փոխադարձ շնորհավորանքները հիմք դնեն դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար՝ ցույց կտա ժամանակը: Ըստ երևույթին հետևողական աշխատանքի դեպքում՝ հնարավոր է: Թամար Բագրատունի

դիտվել է 368 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am