Վաշինգտոնից խիստ հակազդման ուրվականը

Աշխատանքային այցով օրերս Նյու Յորքում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը աշխատանքային նախաճաշ է ունեցել ամերիկացի հայտնի պետական գործիչ, դիվանագետ Հենրի Քիսինջերի հետ, ով 1973-1977թթ. զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը, իսկ ԱՄՆ նախագահներ Ռիչարդ Նիքսոնի և Ջերալդ Ֆորդի պաշտոնավարման տարիներին զբաղեցրել է Ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի պաշտոնը: Հայաստանի նախագահը և Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղարը մտքեր են փոխանակել համաշխարհային քաղաքականության և միջազգային անվտանգության խնդիրների շուրջ, մասնավորապես, անդրադարձել Հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին: ՀՀ նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Արմեն Սարգսյանը և Հենրի Քիսինջերը վաղեմի բարեկամներ են: Հայաստանի նախագահը և ԱՄՆ նախկին պետքարտուղարը մշտապես օգտագործում են հանդիպումների առիթները՝ քննարկելու միջազգային, այդ թվում՝ տարածաշրջանային տարբեր խնդիրներ՝ դրանց անդրադառնալով աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների հակապատկերում: Արմեն Սարգսյանը Հենրի Քիսինջերին հրավիրել է առաջիկայում այցելել Հայաստան, ինչը սիրով ընդունվել է նրա կողմից։ Հիշեցնենք, որ Քիսինջերը 1973-ին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի Վիետնամում պատերազմի դադարեցման և խաղաղության վերականգնման մասին Փարիզի համաձայնագիրը կնքելու ջանքերի համար: Բանն այն է, որ ԱՄՆ-Հայաստան հարաբերություններում այս պահին որոշակի անորոշություն, եթե կարելի է ասել, դատարկություն կա, որը չի լցվում: Չկայացավ Փաշինյան-Թրամփ հանդիպումը, այժմ էլ հայկական մարդասիրական առաքելություն է մեկնելու Սիրիա: Նշանակում է, որ ինչ-որ առումով, ինչ-որ պահից Հայաստան-ԱՄՆ փոխհարաբերությունները կարող են որոշակի խնդիրներ հարցել Վաշինգտոնի համար: Հայաստանն ու Ռուսաստանը շուտով Սիրիայում համատեղ հումանիտար ծրագիր են իրականացնելու, դեռ սեպտեմբերի սկզբին հայտարարվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով, դա ամբողջովին հումանիտար ծրագիր է և որևէ ռազմական բաղադրիչ չի պարունակում։ Ավելի վաղ՝ անցած օգոստոսին Երևանում, ամփոփելով իր պաշտոնավարման հարյուր օրը, Փաշինյանը նշել էր, որ կողմերն աշխատում են համատեղ հումանիտար մի նախագծի վրա, որն աննախադեպ է Հայաստանի նորանկախ պատմության մեջ: «Դա ապացույց է, որ մենք շարժվում ենք հայ-ռուսական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ճանապարհով»,- ասել էր Փաշինյանն առանց հավելյալ մանրամասներ հայտնելու։ Առայժմ Թրամփի քաղաքականությունը Հարավային Կովկասի, մասնավորապես Հայաստանի ուղղությամբ անհայտ է, այսինքն, չկա հետաքրքրություն, առաջնահերթություն, հետևաբար, պետք է պաշտոնական Երևանի կողմից աշխատանք տարվի: Ամեն պահի Վաշինգտոնի հետաքրքրությունը կարող է փոխվել, ընդհանուր առմամբ Հարավային Կովկասի նկատմամբ, հետևաբար, պետք է պատրաստ լինել դրան: Ի դեպ, մի ուշագրավ մեսիջ նախօրեին արդեն իսկ հնչեց Վաշինգտոնից: ԱՄՆ Սենատի արտաքին հարցերով հանձնաժողովում օրերս օրենսդիրների հարցերին է պատասխանել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Ըրլ Դ. Լիցենբերգերը, որը հիմա զբաղեցնում է ԱՄՆ Պետքարտուղարության ռազմաքաղաքական հարցերով բյուրոյի ավագ խորհրդականի պաշտոնը: Մասնավորապես անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ նա հայտարարել է, որ իր համար առաջնահերթություն է դրա կարգավորմանն ուղղված ջանքերը: «Չկա ավելի բարձր առաջնահերթություն Հարավային Կովկասի բարգավաճման և անվտանգության համար, քան ղարաբաղյան հակամարտության կարգավորումը», ԱՄՆ սենատում հայտարարել է դիվանագետն՝ ընդգծելով, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի սկզբունքների և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա՝ ներառյալ ուժի կամ սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, հավասար իրավունքների և ազգերի ինքնորոշման սկզբունքները: Թամար Բագրատունի

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am