«Անակնկալը» կարող է մատուցվել հանկարծակի ու ուժգին

Եթե դիտարկվի ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը, պաշտոնական Երևանն արդեն մի քանի անգամ հայտարարել է՝ ի պատասխան վերջերս Ադրբեջանում քննարկվող թեմային, ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության շուրջ: ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղըզստանը և Ռուսաստանը։ ՀԱՊԿ յուրաքանչյուր անդամ, այդ թվում նաև Հայաստանը, ունեն վետոյի իրավունք, ցանկացած որոշում կազմակերպությունը ընդունում է կոնսենսուսի ձևաչափով և կարող են թույլ չտալ, որ կազմակերպությանը նոր երկիր միանա։ Վերջին մի քանի շաբաթներին ադրբեջանական մամուլում լայնորեն քննարկվում էր Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու հարցը​։ Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը կարող է լուրջ խնդիր դառնալ կառույցի անդամների և այլ գործընկերների հարաբերությունների առումով: Բացի այդ, Բաքուն չի թաքցնում, որ կարող է անդամակցել ՀԱՊԿ-ին, եթե Ղարաբաղյան հարցը իր պատկերացրած լուծումը ստանա: Ստացվում է Փաշինյանի կառավարությունը մեծ խնդիր ունի: Բացի այդ, կա մեկ այլ բարդ հարց: Կարողանալո՞ւ է Հայաստանը Խաչատուրովին փոխարինել ՀՀ այլ ներկայացուցչով, թե՞ կորցնելու ենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը... Հայաստանը պնդում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուն լինի ՀՀ ներկայացուցիչ, բայց առայժմ ոչ մի նորություն չկա, թեև ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ տեղի են ունենում տարբեր մակարդակի և ձևաչափի խորհրդակցություններ: Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերին Մոսկվայում ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում մասնակից վեց երկրների կոնսենսուսի հիման վրա կայացվել է որոշում, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնեն անդամ պետություններից բոլորը ռոտացիոն կարգով՝ ըստ ռուսական այբուբենի հերթականության: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը տրվել է Հայաստանին, Հայաստանը ներկայացրել է իր թեկնածուին, իսկ ՀԱՊԿ շրջանակներում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա: ՀԱՊԿ նախագահությունը երեք տարով ամրագրվել էր Հայաստանին, Հայաստանը ներկայացրել է իր թեկնածուին, իսկ թեկնածուի հաստատման որոշումն ընդունվել է կոնսեսուսի հիման վրա, սակայն այժմ չկա վստահություն, որ Հայաստանը կպահպանի գլխավոր քարտուղարի պաշտոնը: Հիշեցնենք նաև, որ մի առիթով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վերջերս խոսել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված վիճակի մասին: «Մենք Պուտինի առաջարկով խոսեցինք Հայաստանում Խաչատուրովի խափանման միջոցին: Մեր դիրքորոշումը պարզ է և հասկանալի, մենք ժամանակին առաջարկել ենք այլ թեկնածուներ այդ պաշտոնում», - ասել էր Լուկաշենկոն և հավելել. «Բայց մեզ չլսեցին, իսկ այսօր արդեն բոլորն ընդունում են, որ Լուկաշենկոն ճիշտ էր»: Բելառուսի ղեկավարի փոխանցմամբ, ինքն ու Պուտինը փորձել են ավելի խորը ենթատեքստում ըմբռնել խնդիրը և այն դիտել՝ հաշվի առնելով Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած կառավարության վարած քաղաքականությունը: Լուկաշենկոյի անդրադարձից պարզ էր, որ կառույցում համարում են, որ Փաշինյանը հարված է հասցրել ՀԱՊԿ-ի հեղինակությանը, ավելին՝ ժամանակին, փաստորեն, նա առհասարակ դեմ է եղել Հայաստանի ներկայացուցչի թեկնածուին: Փաստացի, ՀԱՊԿ-ում ունենք բարդ խնդիրներ, առայժմ անորոշությունը պահպանվում է: Միանգամայն պարզ է, որ Ռուսաստանը կարող է ՀԱՊԿ-ում անդամ մյուս երկրների հետ, ընդդեմ Հայաստանի հանրապետության մյուս թեկնածուի հանդես գալ: Մյուս կողմից, նման մթնոլորտում չի բացառվում, որ ՀԱՊԿ անդամ մեր մյուս գործընկերներն ուղղակի սատարեն Ադրբեջանի ջանքերը՝ կազմակերպությանն անդամակցելու ուղղությամբ, որքան էլ պաշտոնական Երևանը շարունակի պնդել, թե Հայաստանը կօգտվի վետոյի իր իրավունքից: Կարևորը՝ վերաբերմունքն է, որը կարող են ցույց տալ Փաշինյանին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am