Irakanum.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել երեկվա սպանությունից։ Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան Նոր-Նորքի Արմենակյան փողոցի հացատներից մեկում սպանվել էր ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն։ Մենք տեղեկացրել էինք, որ վերջինիս սպանության մեջ կասկածվում էր ԱԺ նախկին պատգամավոր Հ. Ղարագյոզյանը՝ Կարամելի Հարութը։
Վերջինս քիչ առաջ ինքնասպանություն է գործել։ Irakanum.am-ին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հայտնեց, որ սպանության վայրից հայտնաբերված ատրճանակը պատկանել է Հ. Ղարագյոզյանին։
Վերջինս այդ ատրճանակով պարգևատրվել էր վարչապետի 2001 թվականի մարտի 22-ի որոշմամբ։ Հիշեցնենք, որ այդ ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր Անդրանիկ Մարգարյանը։
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը