Նոր հզոր հարված՝ Պուտինի ուղղությամբ

Երեկվանից կրկին սրության նոր փուլ է մտել Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունները: Միացյալ Նահանգները մեղադրանք է ներկայացրել Ռուսաստանի ռազմական հետախուզության 7 սպաների՝ պնդելով, թե վերջիններս կիբերհարձակումներ են ծրագրել Հակադոպինգային միջազգային գործակալության և Քիմիական զենքի կիրառումն արգելող կազմակերպության դեմ: ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից այս մեղադրանքներն առաջադրելուց ընդամենը մի քանի ժամ առաջ Նիդերլանդներն էր հայտարարել, որ ապրիլին ռուսական ռազմական հետախուզական վարչության՝ ГРУ ի չորս աշխատակցի է արտաքսել՝ երկրում գործող միջազգային կառույցների դեմ կիբերհարձակումներ ծրագրելու համար: Ըստ հոլանդացի իրավապահների, ռուսների թիրախում են եղել Ուկրաինայում 2014 թվականին մալայզիական ինքնաթիռի կործանումը հետաքննող միջազգային խումբն ու ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումը քննող կազմակերպությունը: Լոնդոնը պնդում է, թե թունավորումն իրականացվել է Կրեմլի հրահանգով: Նիդերլանդների և Մեծ Բրիտանիայի վարչապետերը համատեղ հայտարարություն են տարածել և պնդել, թե Ռուսաստանն արհամարհում է «համամարդկային արժեքները և խախտում այն պայմանավորվածությունները, որոնք երաշխավորում են համաշխարհային անվտանգությունը»: Իսկ Նիդերլանդների և Մեծ Բրիտանիայի վարչապետերը հայտարարությամբ պնդել են, թե Ռուսաստանն արհամարհում է «համամարդկային արժեքները և խախտում այն պայմանավորվածությունները, որոնք երաշխավորում են համաշխարհային անվտանգությունը»: Մարկ Ռյուտեի և Թերեզա Մեյի համատեղ այս հայտարարությունից առաջ երկու երկրներում նոր փաստեր էին հրապարակվել, ըստ որոնց՝ Ռուսաստանի ռազմական հետախուզությունը փորձել է կիբերհարձակումներ իրականացնել միջազգային մի շարք կառույցների, այդ թվում՝ Ուկրաինայում կործանված մալայզիական ինքնաթիռի գործը հետաքննող միջազգային խմբի ու Քիմիական զենքի արգելման կազմակերպության դեմ, որն ուսումնասիրում էր ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումը: Պաշտոնական Մոսկվան կտրականապես հերքում է այս մեղադրանքները: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հորդորել է Ռուսաստանին դադարեցնել իր «անպատասխանատու» վարքագիծը, ընդգծելով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները աջակցում են Մեծ Բրիտանիային և Նիդերլանդներին: Այսպես, Նիդերլանդները հայտարարում է, թե ապրիլին երկրից արտաքսել է Ռուսաստանի ռազմական հետախուզության չորս աշխատակիցներին, որոնք փորձել են հաքերային հարձակման ենթարկել Քիմիական զենքի արգելման կազմակերպության՝ Հաագայում գտնվող կենտրոնակայանը: Կազմակերպությունը վերջին ամիսներին քննում էր Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին հաղորդումներն ու ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումը, որի համար Լոնդոնը մեղադրում է Մոսկվային: Ըստ Նիդերլանդների պաշտպանության նախարարի, ռուսական հատուկ ծառայությունների թիրախում է եղել նաև միջազգային քննչական խումբը, որը զբաղվում էր 2014-ին Ուկրաինայում կործանված մալայզիական ինքնաթիռի գործով: Ամիսներ առաջ այդ քննությունը հայտարարեց, թե 298 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը կործանվել է ռուսական բանակին պատկանող հրթիռով: Ավելի վաղ Մեծ Բրիտանիան էր հայտարարել, թե Ռուսաստանի ռազմական հետախուզությունը ողջ աշխարհով կիբերհարձակումներ է իրականացնում՝ ժողովրդավարական ինստիտուտների դիրքերը թուլացնելու, քաոս տարածելու համար: Մետաքսյա Շալունց

դիտվել է 128 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am