ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի պաշտպան Միհրան Պողոսյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի նախաքննության ընթացքում թույլ տրված խախտումները վերացվեն: Aravot.am-ի հետ զրույցում Միհրան Պողոսյանն ասաց՝ վարույթն իրականացնող մարմինը բազմաթիվ խախտումներ է թույլ տվել. սկսած՝ անհիմն մեղադրանք առաջադրելուց, վերջացրած՝ այլ որոշումներով Ալեքսանդր Սարգսյանի եւ նրա ընտանիքի վերաբերյալ.
«Դրանք անօրինական որոշումներ են, նույնիսկ քննչական խմբի անդամների գործողություններն են անօրինական եղել՝ քողարկելով Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով իբրեւ թե իրականացվող գործողություններ: Սակայն դրանք կոնկրետ գործի հետ որեւէ առնչություն չունեն եւ հիմք չունեն»:
Փաստաբանը վստահեցրեց՝ այնպիսի կոպիտ խախտումներ են, որոնք այլ քրեական գործերով գրեթե չեն հանդիպում. «Մենք չէինք հասկանում այս ամենի պատճառը: Հետագայում, պետությունը, բարձրագույն իշխանության կողմից ցույց տվեց, որ այս ամենը կատարվում է այլ նկատառումներով, այլ ոչ թե քրեական դատավարական օրենսգրքով սահմանված քննչական գործողությունների պարտականությունն ապահովելու համար: Քաղաքական ենթատեքստ կա, սա բացառիկ գործերից է ու ինչ-որ հպարտության երանգներ են հնչում այս գործի մասին, նախաքննական տվյալների հրապարակում տեղի ունեցավ բարձրագույն իշխանության կողմից ու հասկացանք, որ այս խախտումները պատահական չէին: Ըստ իս, եթե դրանք հրահանգված չեն, ապա կատարվում են բարձրագույն իշխանության պահանջմունքները բավարարելու համար»:
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը