100%-անոց պադկանտռոլնի պառլամենտ.կյանքն ուրախ ո՞վ է տվել՝ հայ ժողովուրդը.Շարմազանով (video)

«ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի երեկվա ելույթից վերջանականապես պարզ չդարձավ՝ ԲՀԿ-ն կո՞ղմ է արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն, թե՞ ոչ: Մի քիչ արհեստական է այդ հարցը՝ կո՞ղմ եք, թե՞ դեմ, որովեհտև եթե վարչապետը հրաժարական է տալիս, խմբակցությունները թեկնածու չեն առաջադրում, ուզած-չուզած, գնում ես արտահերթ խորհրդարանական ընտրությունների:Չկա որևէ խորհրդարանական ուժ, բացի «Ելքից», որը համաձայն է գնալ ինքնալուծարման՝ Սահմանադրությունը փոխելու ճանապարհով»,- կարծում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Երկրորդ տարբերակն այն է, երբ Փաշինյանն է հրաժարական տալիս, ինչի իրավունքն ինքն ունի Սահմանադրությամբ, ավելի շատ պարտադրվածի է նման, և դրանից հետո կքննարկեն:
«Մենք ո՛չ ինքնանպատակ թեկնածու կառաջադրենք, ո՛չ էլ ինքնանպատակ կգնանք արտահերթ ընտրությունների, ո՛չ էլ ինքնանպատակ ինչ-որ բան կանենք: Ամեն ինչի տակ պետք է գաղափար լինի»,-հարցին՝ արտահերթ ընտրություններից խուսափելու համար ՀՀԿ-ն կառաջադրի՞ վարչապետի թեկնածու,պատասխանեց Շարմազանովը: «Այն, ինչ առաջարկում է վարչապետը, լավագույն տարբերակը չէ, եթե չասենք՝ վատագույնն է, բայց երբեմն դու ընտրում ես վատի ու վատթարագույնի միջև: Հիմա գնդակն իր դաշտում է, ինքն այս Սահմանադրությամբ իրավունք ունի հրաժարական տալ, կամ չտալ: Եթե հրաժարական տա, քաղաքական ուժերն այն ժամանակ կքննարկեն՝ երկրի շահերից ելնելով առաջադրո՞ւմ են, թե՞ չեն առաջադրում»,- ասաց Է.Շարմազանովը: «  Փաշինյանի այսօրվա քայլերը հակասում են հենց իր մեկ ամիս առաջ արած հայտարարություններին, որ ընտրությունները լինելու են մայիս-հունիսին, վարչապետի գլխավոր խորհրդականն էլ ասաց, որ ներդրողները արտահերթ ընտրությունների չեն սպասում, այսինքն՝ չկա պատճառահետևանքային կապ, ընդամենը Երևանի ավագանու ընտրություններից հետո Փաշինյանը որոշել է գնալ ընտրությունների, «մի երկու հատ էլ գրպանային ընդդիմություն» կլինի, կքննադատեն: Կունենա 100%-անոց պադկանտռոլնի պառլամենտ: Կյանքն ուրախ ո՞վ է տվել՝ հայ ժողովուրդը»-եզրափակեց նա:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունը Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am