Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահեց Շառլ Ազնավուրի հուղարկավորությունը

Հոկտեմբերի 6-ին Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ եկեղեցում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ աշխարհահռչակ հայորդի, ՀՀ Ազգային հերոս Շառլ Ազնավուրի հուղարկավորության արարողությունը: Արարողության ավարտին Վեհափառ Հայրապետն իր խոսքն ուղղեց Ազնավուր ընտանիքին, Հայաստանի Հանրապետության պետական այրերին և այլ ներկաներին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես ասաց. «Տխրությունն է պարուրել ամենքիս հոգիները: Հրաժեշտ ենք տալիս հայազգի աշխարհահռչակ զավակ, երգարվեստի ու մշակույթի մեծանուն երախտավոր, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Շառլ Ազնավուրին: Ճանապարհում ենք նրան դեպի հավերժություն, ուր Տիրոջ հետևորդները ժառանգում են հավիտենական կյանքը, աստվածապարգև երանությունն ու խաղաղությունը: Աստվածատուր շնորհներով զարդարյալ մեր բոլորի սիրելի Շառլ Ազնավուրը, հասակ առնելով Ֆրանսիայում և սնվելով նաև այս երկրի հզոր մշակույթից, համամարդկային տարողունակության բարձրացրեց իր արվեստը, ընդունվեց ու մեծապես սիրվեց ողջ աշխարհում: Մենք ամենքս գիտենք և տեսել ենք Շառլ Ազնավուրին իր նվաճումների մեջ արվեստի բարձունքներում: Սակայն փառքի ու հռչակի ճանապարհը դյուրին չի եղել նրա համար: Ցեղասպանությունից մազապուրծ, տարագրյալ ընտանիքում ծնված հայորդին հաղթահարեց կյանքի բազում նեղություններ, իր նպատակին խոչընդոտող դժվարությունները և իրականություն դարձրեց երգելու և մշակույթին ծառայելու նվիրական երազանքը: Հատկանշական են նրա խոսքերը՝ որպես հավաստում իր զորեղ կամքի և առ Աստված ապավինության. «Անչափ շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ անցկացրեց այդ բոլոր փորձությունների միջով՝ երազելու և այդ երազն ապրելու հնարավորություն տվեց»: Բարեհիշատակ Շառլ Ազնավուրը ողջ էությամբ ներշնչված էր արվեստով, ստեղծագործելու եռանդով, առանց որի, ինչպես ինքն է բազմիցս վկայել, չէր պատկերացնում իր կյանքը: Իր ստեղծագործություններում նա ինքնատիպ անկեղծությամբ ներկայացնում էր իր զգացմունքներն ու մտածումները, դրվատում սերը, բարությունն ու ազնվությունը, բացահայտում մարդկային ներաշխարհի գեղեցկությունն ու վսեմությունը: Նա գրավում էր մարդկանց իր պարզությամբ ու անմիջականությամբ, վեհացնում ունկնդիրներին իր յուրահատուկ՝ հուզիչ երգի ու երաժշտության հմայքով, անզուգական կատարումներով: Այսօր մարդկությունը կրում է նրա լուսավոր պատկերն իր հոգում և հիշողությունների մեջ, ուր շարունակում են հնչել Ազնավուրի թովիչ ձայնն ու երգերը, հոգեբուխ խոսքերն ու առինքնող մտքերը: Տաղանդաշատ հայորդին մեծ մարդասեր էր, մեծ հայրենասեր ու ազգասեր: Որքան ներհուն ու խորունկ էր նրա մարդկային անձը, այդքան էլ բազմազան ու ընդգրկուն էր Ազնավուրի երգարվեստը: Ոգու այս նրբությամբ նա մշտապես ապրեց Ֆրանսիայի ու Հայաստանի սիրով և նվիրումով: Շառլ Ազնավուրը մեր ժողովրդի միասնականության յուրօրինակ խորհրդանիշն էր: Նա միշտ ներկա էր իր հարազատ ժողովրդի ու հայրենիքի կյանքում, սրտակցում ու զորակցում էր հայրենի երկրին դժվարությունների մեջ, ապրում, շնչում և ուրախանում էր ազգի ձեռքբերումներով ու հաջողություններով: Նրա բազմաթիվ երգերի շարքում Հայաստանին, Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին նվիրված իր ստեղծագործությունները վկայում են մեծանուն հայի հայրենանվիրումն ու ազգանվիրումը, իսկ Սուրբ Աստվածածնին նվիրված «Ավե Մարիա» երգի հիասքանչ կատարումները՝ նրա խորը հավատքն ու ջերմ սերը առ Աստված: Արվեստին ծառայելով՝ Ազնավուրը խոսեց ու գործեց բոլոր ժողովուրդներին հասկանալի լեզվով, լուսեղեն հնչյուններով, համամարդկային արժեքներով, եղավ համերաշխության, արդարության, ազնվության Քրիստոսավանդ պատգամների տարածող: Մեծանուն Շառլ Ազնավուրը, իր լուսավոր հետագիծը թողնելով պատմության մեջ և իր անմար հիշատակը ամենքիս սրտերում, այսօր փոխադրվում է հավիտենություն: Այդ հետագիծը նրա աստվածահաճո գործերի խոր ակոսն է՝ ձգված համամարդկային արժեքների անծայրածիր անդաստանում։ Եվ այսօր նա, որպես համայն մարդկության և իր ազգի արժանավոր զավակ, իր թողած բարի ու արդյունաշատ վաստակի ոգեկան, երկնասլաց ճախրանքով ելնում է երկինք՝ հանդիպելու իր Արարչին և Աստծուն՝ Տիրոջ խոսքի համաձայն. «Եկե՛ք, Իմ Հոր օրհնյալնե՛ր, ժառանգեցե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը» (Մատթ. ԻԵ 34): Ի խորոց սրտի աղոթենք, սիրելիներ, որ Ողորմածն Աստված երկնից օթևաններում խաղաղության մեջ ընդունի նորոգ ննջեցյալ Շառլ Ազնավուրի հոգին, պարգևի երանություն ու հանգստություն և Սուրբ Հոգու բյուր մխիթարությամբ սփոփի Ազնավուր ընտանիքի անդամների և բոլոր սգացյալների սրտերը: Խունկ, աղոթք և օրհնություն սիրելի Շառլ Ազնավուրի լուսավառ հիշատակին»:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
«Սասու՛ն, խփնվածը դու ես, ղեկավարներիդ հետ միասին»․ Տիգրան Չոբանյան (video) Պուտինը փրկեց Թրամփին խայտառակությունից (video) #ՈՒՂԻՂ․ «Պուտինը Փաշինյանի համար դաշտ է բացում․ լուրջ խոսակցություն է սպասվում»․ Հայկ Այվազյան (video) Երևանում ևս 2 փողոց կանվանափոխվի Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին «ԱՊՀ-ում Նիկոլն ամենամեծ ապտակն է ստացել» (video) ՀՀ կառավարական ինքնաթիռը 5 ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք» «Դուք սու՛ս մնացեք, ձեզ եմ ասում՝ դուք ինչի՞ Եռաբլուր չեք գնում»․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ-ականներին (video) ՊՆ-ն հաստատեց՝ վիրավոր զինվոր ունենք Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ Թաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել է ՇՏԱՊ․ Զինծառայող է վիրավորում ստացել․ Սուրեն Պապիկյա՛ն, ո՞վ է զինվորի ուսին կրակել․ Կյուրեղյան (video) ԱՆ-ն պահանջում է պատասխանատվության ենթարկել դատավորին՝ Արշակ Սրբազանի գործով ինքնաբացարկի համար Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվեց Հայաստանը հարվածներ է ստանալու և՛ Ռուսաստանից, և՛ Արևմուտքից, եթե․․․ քաղաքագետ (video) Զինծառայող է վիրավորվել Էրդողանի և Ալիևի մեջ մեծ կռիվ է սկսվել․ քաղաքագետ (video) Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանն անհապաղ կուղղի այս սխալը․ Էրդողանի գլխավոր խորհրդական #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ Փաշինյանը մեծ փողեր է դուրս գրում․ Արմենուհի Կյուրեղյանը՝ փաստերով (video) Կատարի էմիրը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները Գազայում հավասարազոր են «ցեղասպանության» Գոռոցներ Երևանի քաղաքապետարանում․ «Դուք փող ուտող եք, թալանողնե՛ր»․ Պեդրո Զարուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am