Ինչո՞ւ է Քուշկյանը վերադառնում Հայաստան

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը բավարարել Է ԼՂՀ առողջապահության նախարար Հարության Քաշկյանի ազատման դիմումը։ ԼՂՀ նախագահի մեկ այլ հրամանագրով ԼՂՀ առողջապահության նախարար է նշանակվել Ստեփանակերտի պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Կարինե Աթայանը։ Հարության Քուշկյանի հրաժարականից հետո ակտիվորեն սկսեցին լուրեր շրջանառվել, որ նա նշանակվելու է ՀՀ առողջապահության նախարար։ Մեզ հետ զրույցում, սակայն, պարոն Քուշկյանը պարզաբանեց, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ Մեր հարցին, թե ինչով է զբաղվելու Հայաստանում, նա պատասխանեց. «Զբաղվելու եմ իմ գործերով։ Իսկ մշտական կապն Արցախի հետ մնում է, ես պարբերաբար մեկնելու եմ այնտեղ, մասնակցելու եմ սեմինարների, խորհրդակցությունների»։ Հիշեցնենք, «Հայկական ժամանակը» երեկ գրել էր, որ տեղեկություններ կան, թե առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն առաջիկայում ազատվելու է զբաղեցրած պաշտոնից եւ ստանձնելու է Առողջապահության համաշխարհային կազմակերպության փոխնախագահի պաշտոնը։ ԱՆ-ից, սակայն, պարզաբանել էին, որ Մուրադյանն ընդամենը հրավիրվել է ԱՀԿ համաժողովին որպես ՀՀ առողջապահության նախարար։ ԼՂՀ առողջապահության նախարարի պաշտոնը Հարության Քաշկյանը զբաղեցնում էր արդեն երկու տարի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում  

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am