«Փողոցի տիրակալը», «գեներալն՝ առանց բանակի», թե՞ դեպի «ինքնասպանություն»

Նիկոլ Փաշինյանի հազարավոր համախոհների՝ խորհրդարանի պատերի տակ հավաքվելը հոկտեմբերի 3-ի գիշերը չէր կարող չլինել. ցույցերի վերսկսումը ժամանակի հարց էր, ռուսական «Կոմերսանտ»-ում «Սառնարան Փաշինյանի համար» խորագրով հոդվածում գրում է թերթի հատուկ թղթակից Վլադիմիր Սոլովյովը: Մայիսյան «թավշյա հեղափոխությունը» իրականում հեղափոխություն չդարձավ, ըստ aravot.am-ի գրել է  «Կոմերսանտ»-ի մեկնաբանը: «Հրապարակից նստելով կառավարության ղեկավարի աթոռին՝ Նիկոլ Փաշինյանը դարձավ գեներալ առանց բանակի: Նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը պահպանեց հնարավորությունն ազդելու քաղաքական իրավիճակի վրա: Եվ հոկտեմբերի 2-ին օգտվեց այդ հնարավորությունից՝ նախաձեռնելով օրենքի ընդունում, որը, ըստ էության, արգելափակում է խորհրդարանի արձակումը: Ժողովրդականություն չվայելով և վարչական ռեսուրսից զրկված հանրապետականներն արդարացիորեն մտավախություն ունեն, որ արտահերթ ընտրություններին իրենք խորհրդարանում չեն հայտնվի: Սակայն իրենց համար անընդունելի այդ սցենարը կանխելու կամ հետաձգելու համար չափազանց անհարմար պահ էր ընտրված»: Ըստ հոդվածագրի, Երևանի ավագանու սեպտեմբերյան ընտրությունները ցույց տվեցին, որ Փաշինյանի ժողովրդականությունը միտք էլ չունի նվազելու. նրա «Իմ քայլը» դաշինքը ստացավ ձայների 81,05 տոկոսը՝ մյուսներին թողնելով իրենից մեծ հեռավորության վրա: «Այդպիսին է այսօրվա հայկական իրականությունը. մարդիկ փոփոխություններ են ուզում, և միակը, ով ասոցացվում է այդ փոփոխությունների հետ, Փաշինյանն է: Արդյունքում Հանրապետական կուսակցությունը և նրա աջակիցները «Դաշնակցությունից» և «Բարգավաճ Հայաստանից» քվեարկեցին վիճելի օրինագծի օգտին, ստացան խորհրդարանի մոտ հավաքված բազմություն և բազմաթիվ տհաճ զգացողություններ», գրում է Սոլովյովը: Ըստ հեղինակի՝ տաղանդավոր հռետոր Փաշինյանի համար փողոցը միակ հասանելի և դեռ անխափան ռեսուրսն է: «Եվ նա չի թաքցնում, որ կօգտվի դրանից մինչև հաղթանակ: Այսինքն` մինչև լիարժեք իշխանություն ստանալը: Դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե նա ձեռքի տակ ունենա իրեն հավատարիմ խորհրդարան: Վարչապետի աթոռին 5 ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանը չի արել ոչինչ, որը հնարավոր լինի անվանել բարեփոխում», կարծում է հոդվածագիրը՝ հավելելով. «Այն թեթևությունը, որով նա ազատվում է նախարարներից կամ խորհրդականներից, վկայում է այն մասին, որ «Փաշինյանի թիմը» դեռ չի ձևավորվել: Նա ասում է, որ պայքարում է կոռուպցիայի դեմ: Բայց գործեր հարուցվում են առանձին նախկին և գործող պաշտոնյաների դեմ: Եվ չնայած նրանցից ոմանք ժամանակին բարձր պաշտոններ են զբաղեցրել, դա պայքար է ոչ թե կոռուպցիայի, այլ կոռուպցիոներների դեմ (որոնց մեղքը, ի դեպ, դեռ պետք է հաստատել), ինչը նույն բանը չէ»: Ինչ վերաբերում է, արտաքին քաղաքականությանը, ապա ըստ հոդվածագրի՝ Փաշինյանի սխալները, առաջին հերթին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ձերբակալության հետ կապված սկանդալային պատմությունն էր, զգուշացրին (եթե ոչ տրամադրեցին նրա դեմ) Մոսկվայից, որից կախված է Հայաստանի անվտանգությունը և զգալի մասով նաև տնտեսությունը: «Նա փորձեց ամեն ինչ հարթել: Բայց այնպիսի երկարակյաց նախագահների համար, ինչպիսիք են Վլադիմիր Պուտինը, Նուրսուլթան Նազարբաևը և Ալեքսանդր Լուկաշենկոն, Հայաստանի վարչապետը, որն իշխանությունը ստացել է բազմահազարանոց բազմությունից, այդպես էլ յուրային չդարձավ: Այդ մարդիկ «փ» «ո» «ղ» «ո» «ց» տառերից գրեթե միշտ կազմում են «Արևմուտք» բառը: Իսկ նրանց վերաբերմունքն Արևմուտքի նկատմամբ հայտնի է»: «Փողոցը, որին Փաշինյանը փոփոխությունների հույս է տվել, նրան շռայլ կանխավճար է տվել՝ բարեհոգաբար ներում է նրա սխալները և փոխարենը ոչինչ չի պահանջում: Այն բավարարվում է իր կուռքի հետ սելֆիներ անելով, էկոնոմ-կարգով նրա ցուցադրական թռիչքներով և հայտարարություններով այն մասին, որ երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Բայց վարչապետ-հեղափոխականի համար կարևոր է հիշել. անպայման կգա պահը, երբ մարդիկ կդադարեն դուրս գալ նրա կոչին ընդառաջ, իսկ Facebook-ում Նիկոլ Փաշինյանի էջը նայելու փոխարեն կնայեն սառնարանի մեջ», եզրափակում է Սոլովյովը: REGNUM գործակալությունն անգամ ծավալուն հոդված է հրապարակել. «Փաշինյանը պատասխանատու է Հայաստանի ճակատագրի համար» վերնագրով, որտեղ մանրամասն ներկայացվում է այն, ինչ վերջին օրերին տեղի է ունենում Հայաստանում։ Ենթավերնագրում էլ հոդվածի հեղինակը գրում է. «Երևանին երկրորդ հեղափոխական ալիքն է պատել»։ Գործակալության խմբագիր, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը, մինչդեռ, 1in.am-ի հետ զրույցում նշում է. «Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ձեր երկրի ներքին խնդիրն է և Մոսկվային այն չի հետաքրքրում», ապա հավելում է. «Արտահերթ ընտրությունները, երբ ուզում եք, կարող եք անցկացնել, դա ոչ մի կերպ մեզ չի վերաբերում»։ Դիտարկմանը, որ արտահերթ ընտրությունները անհրաժեշտ են նաև երկրի կայունության համար, և այսօրվա դրությամբ Հայաստանը կայուն երկիր չի համարվում նաև արտաքին գործընկերների համար, Մոդեստ Կոլերովն արձագանքել. «Դա նույնպես Հայաստանի խնդիրն եմ համարում, եթե Հայաստանն ուզում է ինքնասպանություն իրականացնել՝ նրան ոչ ոք կանգնեցնել չի կարող։ Մենք ի՞նչ կապ ունենք այդ ամենի հետ։ Եթե Հայաստանն ընտրել է անկայունության ճանապարհը, ապա ես դա ինքնասպանություն կհամարեմ»։ Հարցին, որ անկայունություն է համարվում նաև այն փաստը, որ խորհրդարանն այսօր չի արտացոլում հասարակության տրամադրությունները, Կոլերովը նշել է. «Իսկ դա ի՞նչ է նշանակում Սահմանադրությամբ, Սահմանադրության մեջ հասարակական տրամադրություն ձևակերպումն ամրագրված չէ։ Իսկ խորհրդարանն ի՞նչ պետք է արտացոլի, փողո՞ցը, Երևանի քաղաքապետի ընտրողների՞ն, խնդրեմ, դուք քվեարկեք, որոշեք, բայց ես չեմ հասկանում այնպիսի ձևակերպումներ, ինչպիսին է՝ խորհրդարանը չի արտացոլում ժողովրդական շարժումը կամ հասարակական տրամադրությունը»։ Ինչպես նկատում ենք ռուս մեկնաբանների կողմից Հայաստանը շարունակվում է դիտարկվել որպես անկայունության փուլ թևակոխող երկիր: Ըստ ամենայնի Ռուսաստանում շարունակում են մտավախություն ունենալ, որ մեր երկիրը կարող է մտնել շարունակական հեղափոխությունների փուլ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 80 անգամ
Լրահոս
57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am