«Հրապարակ» թերթը գրում է. Ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանը, որոշ տեղեկություններով, զղջացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հրապարակային բանավեճի համար, որը տեղի ունեցավ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարած վերջին այցի ժամանակ։ Զղջման հարցում մեծ են եղել Վարդանյանի գործընկերների, շրջապատի ճնշում-խորհուրդները՝ «ինչի՞ ես հարաբերություններդ փչացնում, ինչի՞դ ա պետք, դու ես հետագայում տուժելու» եւ նմանատիպ երանգներով։
Բացի այդ, գործարարը բազում ծրագրեր ունի Հայաստանում եւ շարունակելու է բիզնես-գործունեությունը, իսկ քանի որ իշխանությունների հետ հարաբերություններ փչացնելը կարող է կոնկրետ վնասներ հասցնել, ուստի նա որոշել է կարգավորել հարաբերություններն իշխանությունների, մասնավորաես՝ վարչապետի հետ։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ Վարդանյանը դիմեց վարչապետին` նշելով, որ դա գործարար հանդիպում է, ոչ թե հանրահավաք, հետեւաբար, կարելի է խոսել թվերից, եւ որ բիզնեսը կայունություն է ուզում, մինչդեռ Փաշինյանի թիմը դա չի երաշխավորում եւ այլն։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը