Ծառուկյանը միանշանակ չի ընդունում Նիկոլ Փաշինյանի խաղի կանոնները

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ անդրադարձավ ներքաղաքական վերջին զարգացումներին, փորձեց հերքել իր առնչությունը որեւէ «հակահեղափոխության» հետ, ինչում նրանց մեղադրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ Ազգային ժողովի երեք խմբակցությունները արտահերթ նիստում գաղտագողի ընդունեցին կանոնակարգ օրենքում վիճահարույց փոփոխությունը։ Որքան էլ զարմանալի է, բայց Ծառուկյանը չանդրադարձավ այդ դեպքերին, չհստակեցրեց՝ ինչու է իր խմբակցությունը միացել այդ նախաձեռնությանը, արդյոք իր հետ համաձայնեցված է եղել նրանց քվեարկությունը։ Դրա փոխարեն նա գրեթե երդվեց, որ չի միանում Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին, և որ նրանցից որևէ մեկն իր միջոցով, ԲՀԿ միջոցով չի կարող գալ իշխանության: Ծառուկյանը հավաստիացնում էր, որ հակահեղափոխության մաս չէ և ավելին, հայտարարեց, թե ինքն էլ է եղել թավշյա հեղափոխության հաղթանակի սյուներից մեկը և Նիկոլ Փաշինյանն առանց իրեն չէր կարող այդքան մարդ հավաքել․«Առաջին օրվանից հեղափոխության, որ Նիկոլը մասնակցում էր, քայլելով հասավ Երևան, մի քանի հոգով էին: Ոնց եղավ, որ առաջին հանդիպմանը 1200 հոգի չկար, երկրորդին ավելացավ, ո՞նց եղավ, իմ չափ լումա ո՞վ ունի: Կամ, Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը, որ ձերբակալվեցին, ո՞վ առաջինն իրենց կողքը կանգնեց, հայտարարեց՝ ժողովուրդ, ձեզ հետ եմ... Էդ հարցերը ձեզ չեք տվե՞լ»: Ծառուկյանը, հեղափոխությանը ներդրած ավանդի մասին հիշեցնելով, ըստ ամենայնի, նպատակ ունի ցույց տալու, որ անկախ այդ հանգամանքից ինքն ու իր թիմը համարժեք վերաբերմունքի չի արժանանում Փաշինյանի կողմից, հիշենք Երեւանի ավագանու ընտրություններ՝ սեւերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների դասդասումը վարչապետի կողմից։ Թեեւ նա չակնարկեց իր թիկնապահի՝ Էդուարդ Բաբայանի ձերբակալությունը, սակայն Ծառուկյանի տոնից ակնհայտ էր նեղսրտվածությունը։ «Ոչ ոքի, անգամ Նիկոլի մտքով չէր անցնում, որ Սերժ Սարգսյանը հրաժարական կտա... Էդ ժամանակ, անմիջապես, Սերժ Սարգսյանը զանգեց ինձ, ասեց՝ էս ինչ կատարվեց, սա մեջքից խփել էր: Սարգսյանի հետ սուր խոսակցություն ունեցա: Ասացի՝ ես ընդդիմադիր եմ ու նրանց հետ եմ»,- մինչեւ անգամ փակագծեր բացելով հայտարարեց Գագիկ Ծառուկյանը՝ ցույց տալով, թե ինչպիսի սխրանքների է գնացել, բայց սա այն դեպքը չէ, որ հաղթանակը բազում տերեր ունի, իշխանությունը գտնվում է Փաշինյանի ձեռքում, իսկ նրա ցանկությաննն ու սկզբունքներին բռնանալ հնարավոր չէ։ Այնուամենայնիվ, Գագիկ Ծառուկյանը այնպես չէ, որ «զադնի» է դնում ու արդարանում է իր թիմի պահվածքի համար։ Նկատենք, որ նա ոչ միարժեք է արձագանքում արտահերթ ընտրությունների մասին հարցին։ Նա հայտարարում է, որ ժողովուրդը երբ կուզի, ինքը «ժողովրդի ցավը» տանի՝ կգնան արտահերթի․«Հո չե՞նք ասում ԱԺ ընտրություններ չենք ուզում, կամ խանգարելու ենք, խնդիրը հրատապ լինելն ա... Ուզում են դեկտեմբերի՞ն, իմ ժողովրդի ցավը տանեմ»: Հաջորդ պահին իրավացիորեն հակադարձում է Փաշինյանի այն պնդումներին, որ արտահերթ ընտրություններ մինչեւ չլինեն, Հայաստանում ներդրումներ չեն լինի, Ծառուկյանը զարմանքն է հայտնում՝ ասելով, որ երբ մարդկանց «ասֆալտին են փռում» էլ ով պետք է մտածի Հայաստանում ներդրումներ անելու մասին։ Այսինքն, Ծառուկյանը երաշխիքներ է ուզում իր եւ իր թիմի համար, այլապես կարող է ընդդիմանալ արտահերթ ընտրություններին։ Սակայն նա հաշվի չի առնում մի կարեւոր հանգամանք, որ իշխանական մեքենան իր դեմ կարող է աշխատել սկսած այն պահից, երբ ԱԺ-ն լուծարվի ու պատգամավորները վայր դնեն մանդատները՝ կորցնելով անձեռնմխելիությունը։ Ով կարող է երաշխավորել, որ այդ ժամանակ Ծառուկյանի ու իր թիմակիցների դեմ արշավ չի սկսվի ու գործեր չեն հարուցվի՝ նրանց քաղաքական ախորժակն ու հավակնությունները ճնշելու նպատակով, որ, օրինակ, մանդատը բազմաթիվ գործեր հարուցի ու կտրուկ քայլեր անի: Երկրորդ՝ Ծառուկյանը հաշվի չի առել, որ միգուցե առաջիկա ընտրություններին չկրկնվի Երեւանի ավագանու պատկերը, ԲՀԿ-ն չդառնա երկրորդ ուժը եւ ինքը կանգնի փաստի առաջ՝ հաշվի առնելով բազում հանգամանքներ, որոնց մասին կխոսենք առաջիկայում։ Կա մեկ ճանապարհ եւս, որ Ծառուկյանը, գնահատելով բոլոր հնարավոր եւ կասկածելի ռիսկերը, այն է՝ անկախ ընտրությունների ելքից ինքը հայտնվելու է իշխանության, այն է՝ Փաշինյանի գիլյոտինի տակ, կկայացնի արմատական որոշում, համախմբել բոլոր ուժերը, եւ հատկապե նախկին իշխանություններին եւ մոբիլիզացված գնալ ճակատամարտի։ Ի դեպ, երեկ նա հայտարարել է, որ մոբիլիզացնելու է միայն այն ուժերին, որոնք կապ չունեն երկրորդ եւ երրորդ նախագահների հետ։ Անկախ ամեն ինչից բոլոր ճանապարհների վերջում Ծառուկյանը բարդ իրավիճակում է հայտնվելու։ Անի Սահակյան

դիտվել է 121 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am