Իսկ ով է փրկելու Նիկոլ Փաշինյանին

Որ Սերժ Սարգսյանը իր իշխանության տարիներին ամայացրեց քաղաքական դաշտը՝ պետությանը իրական այլընտրանքների փոխարեն հաճախորդներ մատուցելով, որ նրա պաշտոնավարման տարիներին չկայացավ որեւէ ինստիտուտ, իսկ իբրեւ այս ամենի հետեւանք ժողովուրդը չդարձավ քաղաքացի, ինչի դառը պտուղները մենք քաղում ենք այսօր, դա էլ է փաստ։ Այնքան ատելություն ու անհանդուրժողականություն, որքան կա սիրո եւ հանդուրժողականության հորջորջվող հեղափոխությունից հետո Հայաստանում, երբեւէ որեւէ իշխանության տարիներին չի եղել: Հեղափոխության օրերից սկսած եւ ցայսօր հեղափոխության էյֆորիայի տակ գտնվող հանրությունը մի կողմից, մյուս կողմից իշխանությունների ֆեյքերը ձեւավորել են անհանդուրժողականության մթնոլորտ, որտեղ անարգանքի սյունին է գամվում, ոչնչացվում ցանկացած մեկը, ով կհամարձակվի ոչ թե հակադրվել նոր իշխանություններին, այլ նրանցից տարբերվող տեսակետ հայտնել: Սեռական բնույթի հայհոյանքներ, կռապաշտական մի մթնոլորտ է, որտեղ երկրպագության առարկան Նիկոլ Փաշինյանն է: Այս մթնոլորտը կրկնում ենք՝ ինքնին հասկանալի է, Սերժ Սարգսյանի ծանր ժառանգությունն է եւ բնական է, որ մարդիկ գրեթե կաստվածացնեին իրենց «փրկիչին»։ Սակայն վտանգավորն այն է, որ Փաշինյանը որոշել է ոչ միայն պահպանել Սերժ Սարգսյանի թողած վտանգավոր ժառանգությունը, այլեւ օգտվել այս պահին ունեցած իր հնարավորությունից եւ հասարակության մեջ զոմբիների հոծ բանակ կերտել։ Փաստ է, որ մինչ օրս վարչապետի գործողությունները մթնոլորտը կարծրացնելու նպատակ են հետապնդում, երբ Երեւանի ավագանու ընտրություններին հանրությանը բաժանեց սեւերի ու սպիտակների, հեղափոխականների եւ հակահեղափոխականների։ Նոր Հայաստանում նա ամեն ինչ անում է մեկ մարդու իշխանություն հաստատելու համար, հեղափոխական էյֆորյայի մթնոլորտում հասկանալով, որ ցանկացած հրահանգ ընդունվելու է հալած յուղի պես, նա այդպես էլ անում է, իհարկե, վերջում դա ներկայացնելով որպես ժողովրդի կամք։ Հրահանգում է փողոց դուրս գալ, գալիս են, հայհոյել՝ հայհոյում են, չհայհոյել՝ լռում են։ Եւ ուրեմն իրավիճակն ամբողջությամբ գտնվում է նրա վերահսկողության ներքո, իսկ մթնոլորտում գերակշռում է ատելության, ոչնչացնելու տրամադրությունները, ինչին ականատես եղանք նաեւ օրերս՝ ԱԺ շենքի դիմաց։ Կոչերից ու վիրավորական արտահայտություններից բացի ցուցարարները գործուն քայլերի դիմեցին՝ վնասելով պատգամավորների մեքենաները։ Եւ այսքանից հետո կարելի է պատկերացնել, թե ինչ կլիներ, երբ նրանց առջեւ դարպասներից բացի բացվեին խորհրդարանի դռները։ Այսպիսով՝ ակնհայտ է, որ Փաշինյանը դեմ է այլընտրանքների ձեւավորմանը եւ ցանկացած այդպիսի կարծիք ինչպես դասականը կասեր՝ «օրօրոցում խեղդվում է»։ Եւ հիմա արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցում շտապողականությունն էլ պատահական չէ, նա ամեն ինչ անում է բացառելու այլընտրանքի ձեւավորումը ու ներկա պայմաններում ակտուալ են դառնում ազգայնականները, նրանք, որոնց սկզբունքները համապատասխանում է այսօրվա ոչնչացնող, ջարդող, մերժող հանրության տրամադրություններին։ Այլ կերպ ասած՝ ձեւավորվում է զոմբիների եւ ծայրահեղականների իրականություն, իսկ հասարակությունը, որին սովորեցնում ես գնա այս դուռը ջարդի, որ բացվի քեզ համար, վաղը նույն սկզբունքով լուծելու է սեփական իշխանության՝ այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի հարցերը։ Իսկ ով է այդ ժամանակ փրկելու Փաշինյանին․․․ Անի Սահակյան

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am