Լոռու մարզում այսօր աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ընթացքում փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանը հանդես է եկել հայտարարությամբ:
Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից: Նա իր գոհունակությունն է հայտնել Հրանտ Մարգարյանին իրեն այս պաշտոնում աշխատելու և դրսևորվելու հնարավորություն տալու համար, նշելով, որ առնվազն արդարացի չի լինի շարունակել աշխատանքը, քանի որ ինքը, անկուսակցական լինելով, առաջադրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից:
Ուստի շնորհակալություն հայտնելով մարզպետարանի աշխատակազմին համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝ նա հայտարարել է աշխատանքից ազատվելու որոշման մասին, իսկ քանի դեռ ՀՀ վարչապետը չի ստորագրել հեռացման դիմումը, ինքը կշարունակի նույն ոգևորությամբ ու եռանդով աշխատել՝ ի նպաստ Լոռու մարզի բնակչության:
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը