Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի բնակիչները խմբերի են բաժանվել ու միմյանց մեղադրում անօրինականությունների մեջ։ Նախօրեին համայնքապետարանի մոտ կրկին տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ գյուղապետի հրաժարականի պահանջով։
Վերջինիս կողմնակիցների պնդմամբ՝ ակցիայի կազմակերպիչներն են գյուղի դպրոցի տնօրենԼարիսա Հակոբյանը և ավագանու անդամ Վահագն Ալավերդյանը, որոնց նախաձեռնությամբ արդեն քանի օր է չեն դադարում բողոքի ակցիաները։ Հոկտեմբերի 4-ին ևս առավոտյան գյուղացիների մի մասը հավաքվել է համայնքապետարանի մոտ՝ պահանջելով հրաժարական ներկայացնել, մուտք գործել նրա աշխատասենյակ, հայհոյել։ Ընդ որում՝ աշխատանքից ազատվելու պահանջ ներկայացվել է նաեւ բողոքի ակցիաներին չմասնակցող այլ անձանց ևս, այդ թվում՝ մշակույթի տան աշխատակիցներին։
«Փաստինֆո»-ին հայտնի դարձավ, որ համայնքի ղեկավարի կողմնաիցները հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին՝ ակցիայի մասնակիցներին մեղադրելով խուլիգանական արարքներ կատարելու մեջ։ Նրանց ներկայացմամբ՝ օրեր շարունակ դպրոցի տնօրենի եւ ավագանու անդամի կազմակերպած բողոքի ակցիաներն ուղեկցվել են հայհոյանքներով, սպառնալիքներով, որոնց հետեւանքով խաթարվել է համայնքապետարանի բնականոն գործունեությունը։ Ավելին տուժել է գյուղի անչափահաս մի բնակիչ, ով հոսպիտալացվել է և բուժում է ստանում Երևանում։
Ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը