Տեռորը շարունակվելու է

Թվում էր, թե հինգ ամիս անց Նիկոլ Փաշինյանը իսկապես ցանկանում էր ականազերծել այն դաշտը, որի վրա ինքն է իրեն նստեցրել, Ազգային ժողովում պատգամավորների հետ հանդիպումից հետո կեսգիշերնանց նա դիմեց հավաքված բազմությանը, կոչ արեց այլեւս չհայհոյել, անձնական բնույթի վիրավորանքներ չհասցնել քաղաքական գործիչներին և ընդհանրապես նրանց, ովքեր քաղաքական այլ հայացքներ ունեն, ցուցաբերել սեր և հանդուրժողականություն․․․Սակայն պարզվեց այս կոչն էլ ժամանակավոր բնույթ ունի, քանի որ Փաշինյանը մեկ օր հետո կրկին սպառնաց ամբոխներին ուղղորդել այնտեղ, որտեղ հարկավոր է թիրախ ոչնչացնել: Այնքան ատելություն ու անհանդուրժողականություն, որքան կա սիրո եւ հանդուրժողականության հորջորջվող հեղափոխությունից հետո, Հայաստանում երբեւէ, որեւէ իշխանության տարիներին չի եղել: Հեղափոխության օրերից սկսած եւ ցայսօր հեղափոխության էյֆորիայի տակ գտնվող հանրությունը մի կողմից, մյուս կողմից իշխանությունների ֆեյքերը ձեւավորել են անհանդուրժողականության մթնոլորտ, որտեղ անարգանքի սյունքին է գամվում, ոչնչացվում ցանկացած մեկը, ով կհամարձակվի ոչ թե հակադրվել նոր իշխանություններին, այլ նրանցից տարբերվող տեսակետ հայտնել: Սեռական բնույթի հայհոյանքներ, էլ մայր, էլ քույր, կռապաշտական մի մթնոլորտ է ձեւավորվել, որտեղ բոլորի երկրպագության առարկան Նիկոլ Փաշինյանն է: Իր հերթին Փաշինյանն էլ ավելի կարծրացրեց մթնոլորտն այդ, երբ Երեւանի ավագանու ընտրություններին հանրությանը բաժանեց սեւերի ու սպիտակների, երբ սպառնաց ոմանց ցեփռտել պատեին, պառկացնել ասֆալտին, այս հայտարարություններն ավելի թեւավորեցին կռապաշտներին եւ Երեւանի ավագանու քարոզարշավն անցավ հայհոյանքների տարափի մթնոլորտում: Գուցե հենց այդ վերաբերմունքի պատասխանն էր նաեւ, որ կառավարության մաս կազմող ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն նախընտրեցին անցնել ՀՀԿ-ի կողմը ու տեղի ունեցան վերջին օրերի իրադարձությունները, դժվար է պնդել, սակայն թվում էր, թե Նիկոլ Փաշինյանը որոշակի հետեւություններ է արել իրավիճակից՝ հասկանալով, որ այս մթնոլորտը լավ տեղ չի տանելու, որ մի օր այն շուռ է գալու հենց իր դեմ, որովհետեւ ձեւավորվել է մի իրավիճակ, որտեղ առանց բացառության բոլոր հարցերը լուծվում են փոխադարձ թշնամանքի, ատելության, մերժողականության մթնոլորտում: Եւ ահա, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերում, որ պատգամավոր Միհրան Պողոսյանը և նրա հետ գտնվող մարդիկ հայհոյանքներ են նետում քաղաքացիների հասցեին, ի՞նչ քայլեր են ձեռնարկվել քաղաքացիներին հայհոյող և հասարակական կարգը խախտող մարդկանց նկատմամբ, պատասխանել է «Այդ միջադեպը նշանակում է, որ ուժային կառույցները լավ չեն կատարել հանրահավաքում իմ այն հրահանգը, որ որոշ օլիգարխների և նրանց թիկնապահներին պետք է պառկեցնել ասֆալտին: Բաց թողնվածը անպայման կլրացնեն»:Նիկոլ Փաշինյանը ընդգծեց՝ մեր ժպիտներն ու քաղաքավարությունը որևէ մեկը չփորձի մեկնաբանել որպես թուլություն: Փաշինյանն ասել է, որ երեկ իրենից առավել ջանքեր են պահանջվել իր խնդրանքները և հորդորները հասանելի դարձնելու քաղաքացիներին՝ ՀՀԿ-ի նկատմամբ հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերելու համար.<Չստացվի այնպես, որ Միհրան Պողոսյանն ու իր նմանները Երեւանում քայլելու պրոբլեմ ունենան>> ,-ասել է վարչապետը: Սա նշանակում է սպառնալ, որ նորից կանի մի հայտարարություն եւ մարդիկ խմբերով կուղղվեն որեւէ մեկի ինքնաոչնչացման, նրա ընտանիքի հասցեին անպարկեշտ հայտարարությունների գործին: Փաշինյանը նաեւ ուղղորդել է ուժայիններին, թե շարունակեք թիկնապահներին ասֆալտին փռելու գործը՝ ըստ էության չեղարկելով մեկ օր առաջ հնչեցրած կոչը: Անի Սահակյան

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am