Գագիկ Ծառուկյանը մի քանի հստակ մեսիջներ ուղղեց Նիկոլ Փաշինյանին

Գագիկ Ծառուկյանը մի քանի հստակ մեսիջներ ուղղեց Նիկոլ Փաշինյանին. 1. Այսպես կոչված հեղափոխությունից հետո Ծառուկյանն առաջին անգամ հայտարարեց, որ այդ հեղափոխությունը չէր լինի առանց իր աջակցության, որ Սերժ Սարգսյանի հրաժարականում ամենամեծ լուման ունի ինքը և որ ինքն անձամբ կարող էր առաջադրվել վարչապետ և առանց իր օգնության Փաշինյանը ոչ միայն չէր կարող ընտրվել, այլ նույնիսկ չէր կարող առաջադրվել վարչապետ: Ծառուկյանը փաստացի հայտարարեց, որ այդ հեղափոխության տերը Փաշինյանը չէ և ինքը հավասար իրավունքներ ունի խոսելու ժողովրդի անունից: 2. Գագիկ Ծառուկյանը խոսեց այն մասին, որ առաջիկայում հազարավոր ներդրողներ է հրավիրել Հայաստան՝ Հայաստանի տնտեսության ամենատարբեր բնագավառներում ներդրումներ անելու, դրանով իսկ մեսիջ տալով Փաշինյանին, որ գործող խորհրդարանը չի խանգարում ներդրողներին գալ Հայաստան և իր օրինակով ցույց է տալիս, որ այսօր էլ շատերը պատրաստ են գալ և ներդրումներ անել Հայաստանում. այսինքն՝ Ծառուկյանը Փաշինյանին հասկացրեց, որ պետք չէ խորհրդարանը ցրելու համար կեղծ օրակարգ ձևավորել, հասկացրեց, որ դու չես կարողնաում ներդրումներ բերել, իսկ ահա ես բերում եմ և ուղիղ ասեց, որ ներդրողներին խանգարում է ոչ թե խորհրդարանը, այլ այն, որ գործարարներին կարող են վարչապետի հրամանով պառկեցնել ասֆալտին : 3. Ծառուկյանը հայտարարեց, որ դեմ չէ արտահերթ խորհրդարանական ընտրություններին, բայց հատուկ ընդգծեց, որ դեմ է Երևանի ավագանու ընտրությունների պես ծրագրային և գաղափարական պայքարի ընտրությունները հեղափոխական դաշտ տեղափոխելուն, իսկ եթե հաշվի առնենք, որ Փաշինյանը շտապում է դեպի խորհրդարանական ընտրություններ, որ հենց այդ էյֆորիան կօգտագործի ի շահ իր կուսակցության հաղթանակի, ապա հասկանալի է դառնում, որ Գագիկ Ծառուկյանը դեմ է լինելու դեկտեմբերին արտահերթ ընտրությունների գնալուն՝ արդեն հանդես գալով նույն ժողովրդի և հեղափոխության անունից, քանզի արդեն իսկ Ծառուկյանն հայտարարել է, որ ինքն ամենամեծ լուման ունի հեղափոխության հաղթանակի մեջ: 4. Գագիկ Ծառուկյանը իրեն տարանջատեց նախկին նախագահներից և հստակ մեսիջ հղեց ժողովրդին, որ ինքնուրույն քաղաքական միավոր է և եթե ստացվի այնպես, որ ինքը դառնա երկրի ղեկավար որևէ մեկը չկասկածի, որ Ծառուկյանին իշխանության բերելով՝ ժողովուրդը իշխանության է բերում նախկին նախագահներից որևէ մեկին: Մեծ հաշվով Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի պոպուլիստական, դեմագոգիկ ելույթներին հակադրում է փաստեր և ներդրումային հստակ ծրագրեր, իրեն հռչակում այսպես կոչված հեղափոխության փայատեր, ի դեպ հիմնական փայատեր, հայտարարելով, որ ինքն իր ժողովրդի հետ է և փաստացի ստանձնելով՝ ժողովրդի անունից խոսելու և ժողովրդին առաջնորդելու դերակատարում: Եվ եթե Գագիկ Ծառուկյանը չնահանջի իր իսկ հռչակած սկզբունքներից, այլևս Նիկոլ Փաշինյանը միանձնյա որոշումներ կայացնել չի կորղանալու և այլևս ժողովրդի անունից խոսելու մենաշնորհ չի ունենալու ... Մենուա Հարությունյան

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունը Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am