Ով եւ ինչու է սրում իրավիճակը

Քաղաքական դաշտը լիակատար քաոս է հիշեցնում:Երեկ վարչապետը հայտարարեց, թե կարծես համաձայնություն է կայացել դեկտեմբերին արտահերթ ընտրություն անցկացնելու հարցում: Ազգային ժողովում Փաշինյանը պատգամավորների հետ ուշ գիշերվա հանդիպումից հետո հավաքված բազմությանը տեղեկացրեց, թե երեք ուժերից ոչ մեկը թեկնածու չի առաջադրի իր հրաժարականից հետո եւ ԱԺ-ն կլուծարվի ու կգնանք արտահերթ ընտրությունների: Բայց լույսը բացվեց եւ Ազգային ժողովի երեք խմբակցությունները մեկը մյուսին հերթ չտալով հերքեցին վարչապետին, ասացին, որ այդպիսի համաձայնություն չի կայացվել, որ իրենք նման խոստում չեն տվել, խոսքը գնացել է մայիս-հունիս ամիսներին անցկացվելիք ընտրությունների մասին, այդ ժամանակ, իսկապես, նրանք թեկնածու չեն առաջադրի, իսկ դրանից առաջ, դեռ հարց է, որը քննարկում է պահանջում:Եվ ահա, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով իր կուսակից Ալեն Սիմոնյանի հարցին հայտարարեց ճիշտ հակառակը, որ եղել է նման խոստում: Ասաց, որ խոսել է դեկտեմբերին ընտրությունները կազմակերպելու մասին.«Ասել եմ մեխանիզմի մասին և «Հանրապետական», «Ծառուկյան դաշինք» խմբակցությունների ներկայացուցիչները ասել են, որ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում իրենք չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել», ասաց Փաշինյանը ավելի ուշ հավելելով, որ ՀՅԴ-ն էլ է նույն հավաստիացումը տվել: Փաշինյանի խոսքով՝ սա եղել է այն համատեքստում, որ խմբակցությունները հստակ արձանագրել են այն քաղաքական իրավիճակը, որ այսօր առկա է երկրում։ «Կարծում եմ՝ խելամտությունը ստիպում է, որ 2-րդ մայիսի մեկ անելու գայթակղությանը տրվելը անտեղի ու ավելորդ կլինի», - ասաց ՀՀ վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ, իր կարծիքով, մայիսի մեկին ինքն ազդարարեց քաղաքական որոշ ուժերի ինքնասպանություն գործելու փաստի մասին։«Կարող եմ ասել, որ, ցավալիորեն, ինքնասպանությունների շարքը շարունակվում է», - ընդգծեց վարչապետը։ Հիմա հարց է ծագում՝ ով եւ ինչու է ստում: Արդյոք օրենսդիրները երեկ ահաբեկվել են խորհրդարանի շենքի առջեւ հավաքված բազմությունից եւ պահի ազդեցության տակ նման զիջման են գնացել, բայց երբ վտանգն անցել է, վերադարձել են ելման դիրքի, թե Փաշինյանն է միտումնավոր խեղաթյուրում իրականությունը՝ էլ ավելի գրգռելով իրավիճակը եւ սրելով ժողովրդական տրամադրությունները: Մինչ այս պահը դեռ ոչ մի կողմ իրեղեն ապացույց չի ներկայացնում եւ ինտրիգը մնում է չբացահայտված: Նշենք, որ քիչ առաջ հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ՀՀԿ խմբակցություն՝ շեշտելով, որ ՀՀԿ խմբակցությունը որեւէ համաձայնություն կամ խոստում վարչապետին չի տվել։ <<ՀՀԿ խմբակցությունը շարունակում է համարել, որ պետք է կյանքի կոչվի կառավարության ծրագրում եւ վարչապետի նախկին հայտարարություններում հնչեցված ծրագիրը՝ բարելավելով ընտրական օրենսդրությունը եւ ողջամիտ ժամկետ տալով քաղաքական ուժերին առաջիկա խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համար, ինչն ենթադրում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը 2019 թվականի մայիս-հունիս ամիսներին>>։ Անի Սահակյան

դիտվել է 139 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am