Հին իշխանության «շորերը»՝ նորերի հագով

«Փաստ» օրաթերթը գրում է. Արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ ընթացող ներքաղաքական ակտիվ զարգացումները միտում ունեն թեժացնել երկրում առկա քաղաքական ճգնաժամը: Մի դեպքում այն կարող ենք անվանել հեղափոխության երկրորդ փուլ, մեկ այլ դեպքում, ասենք, հին համակարգի երկրորդ տեմպով գրոհ: Բայց ձևակերպումներից իմաստը չի փոխվում: Մայիսին ներքաղաքական կյանքում արձանագրված ստատուս քվոն՝ գործադիրի ու օրենսդիրի, իսկ ավելի կոնկրետ՝ նոր և հին քաղաքական համակարգերի միջև, նպատակ ուներ երկիրը զերծ պահել ցնցումներից ու իշխանափոխության գործընթացը տանել կառուցողական հունով: Համենայն դեպս, բոլոր կողմերի պաշտոնական դիրքորոշումն այդպիսինն էր: Փաշինյանի համար գերակա էր հակասահմանադրական ճանապարհով չգնալն ու կապիտուլ յացիա հայտարարելով ֆորս մաժոր չսադրելը, իսկ նախորդ համակարգը ի դեմս նախկին իշխանության, փորձում էր նոր իշխանությանը վստահության քվե տալով՝ պատրաստվել հանկարծահաս իրավիճակի առաջ բերած մարտահրավերներին:

Այսօր արդեն պարզ է, որ մայիսին արձանագրված ստատուս–քվոն խախտված է, ինչը նշանակում է, որ առաջիկայում իրավիճակը կամ կհանգուցալուծվի՝ բնականաբար կողմերից մեկի հաղթանակով, կամ էլ չկարողանալով հանգուցալուծել իրավիճակը՝ կողմերը կրկին ստիպված կլինեն միջնաժամկետ ստատուս–քվոյի ինչ–որ տարբերակ ընտրել: Արտահերթ ընտրությունների խոստացված ժամկետից շեղվելու և դրանց անցկացումն արագացնելու Փաշինյանի մոտիվացիան պարզ է՝ քանի դեռ հասարակական լայն աջակցությունն առկա է, այն արձանագրված է Երևանի ավագանու ընտրություններով, իսկական ժամանակն է գնալ խորհրդարանական ընտրությունների՝ հաշվի առնելով, որ մնացել է կես տարի ժամանակ մինչ այն պահը, երբ ԱԺ–ն ֆորմալ առումով կկարողանա անվստահություն հայտնել վարչապետին: Սակայն, անկախ իրողությունների հետևում թաքնված նույնիսկ պրագմատիկ մոտիվացիաներից, ակնհայտ է, որ արագացված արտահերթ ընտրությունները ըստ էության ջուրն են լցնում այն խոստումները, որոնք Փաշինյանը տվել էր մայիսին, և  որոնք պետք է ուղենիշային լինեին նոր քաղաքական իրավիճակի, ընդհանրապես՝ նոր Հայաստանի համար: Խոսքը Ընտրական օրենսգրքի փոփոխության մասին է, որից հետո միայն պետք է անցկացվեին արտահերթ ընտրությունները: Ամենակարևորն այս խոստման մեջ, սակայն, այն է, որ այն տրվել է ոչ թե ԱԺ–ին, ոչ թե հանրապետականներին, ովքեր այդ խոստումը վկայակոչելով՝ փորձում են հակադարձել վարչապետ Փաշինյանի շուտափույթ որոշումներին: Այդ խոստումը տրվել է հեղափոխությանը, հեղափոխության համակիրներին: Իսկ խոստման իմաստը այն էր, որ նոր Ընտրական օրենսգիրքը շանս կտա ոչ միայն ունենալ ազատ և արդար ընտրություններ, այլև ունենալ բոլորովին այլ քաղաքական դաշտ, այլ խորհրդարան, առանց թաքնված ռիսկերի ու մանիպուլ յացիաների, որոնցից ամենացայտունը ռեյտինգային համակարգ կոչվածն էր: Ակնհայտ է, որ ամառվա ընթացքում սկսված պրոցեսը, որի նպատակը նոր Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներն էին, կամ որևէ արդյունք չեն տվել, կամ դեռ չեն տվել, կամ էլ եթե նույնիսկ տվել են, դրանք այժմ երկրորդվել են արտահերթ ընտրություններին: Կհասցնե՞ն պատասխանատուները պատշաճ ժամկետներում և ստանդարտներով հասցնել նոր Ընտրական օրենսգիրքը, ուրեմն արտահերթ ընտրությունները կանցկացվեն դրանցով, չեն հասցնի, ուրեմն ընտրությունները կանցնեն հին օրենսգրքով: Հեղափոխության նպատակահարմարությունից, իրավիճակի փոփոխությունից բխող քայլերը գուցե ունեն օպերատիվ բացատրություններ, լուծում են օպերատիվ մարտահրավերներ, օրինակ, այնպիսիք, ինչպիսին հակահեղափոխության դեմ պայքարն է կամ այդ պայքարի մասին հավաստիացումները: Բայց ակնհայտ է, որ ընթացիկ խնդիրները լուծելով, հեղափոխության, իսկ եթե ավելի անկեղծ՝ իշխանության կապիտալը ամրապնդելով զբաղված, մոռացության են մատնվում հիմնարար այն սկզբունքները, որոնք հայտարարվել էին հեղափոխության սկզբում՝ ըստ էության դառնալով այդ հեղափոխության մանիֆեստը: Այո, իհարկե, որևէ Ընտրական օրենսգիրք չի կարող երաշխավորել ազատ և արդար ընտրություններ, եթե չկա դրանց համար բավարար քաղաքական կամք: Բայց բացի ազատ և արդար ընտրությունից, Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է նաև պառլամենտի բովանդակությունն ինքնին: Ինչպես կարելի է, ասենք, գնալ նոր որակի ընտրությունների՝ պահպանելով ռեյտինգային համակարգ կոչվածը, որ մի կողմից զրոյի է հավասարեցնում տեղերի ներկայացվածության կոմպոնենտը, մյուս կողմից առանձին վերցրած մարդկանց հեղինակության հաշվին ձայներ է ապահովում կուսակցությունների համար: Հենց այստեղ է, որ տպավորություն  է ստեղծվում, որ ինչպես գործող Սահմանադրությունը, սուպերվարչապետի լիազորությունները, այնպես էլ գործող Ընտրական օրենսգիրքն իր ռեյտինգային ընտրակարգով հանդերձ կամ ստորադասվում են քաղաքական նպատակահարմարությանն ու իրավիճակային որոշումներին, կամ էլ, ընդհակառակը՝ բավական հաճելի են դարձել նոր իշխանության համար: Հիշեցնենք, որ խոսքը այն Սահմանադրության, այն սուպերվարչապետական լիազորությունների և այն Ընտրական օրենսգրքի մասին է, որոնք, ինչպես շատ հաճախ արդարացիորեն նշում էին ներկայիս իշխանությունները նախկինում, կարված էին Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ–ի «հագով»: Ցավոք, գործընթացներն ու դրանց արագընթաց տեմպը ստեղծում են վտանգ, որ քաղաքական նպատակահարմարության քողի ներքո նախկին իշխանության հագով կարված հագուստները լինեն նաև նոր իշխանության հագով
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 75 անգամ
Լրահոս
«Իրանի շուրջ ձևավորվող իրավիճակը թույլ է տալիս ենթադրել՝ հնարավոր են հարվածներ երկրի հարավային ափամերձ շրջաններին». Կարինե Գևորգյան Թաթուլ Պետրոսյանի քույր​ը նոր գրառում է արել․ ինչ է ասել այս անգամ Իրանը պնդում է՝ չնայած ամերիկյան շրջափակմանը՝ 5 մլն տոննա նավթամթերք է արտահանել Չինաստանը մտադիր է աջակցել խաղաղության վերականգնմանը Մերձավոր Արևելքում Սիմոնյանը մեծ ժառանգություն է թողել․ բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը․ Հակակոռուպցիոն «Սասու՛ն, խփնվածը դու ես, ղեկավարներիդ հետ միասին»․ Տիգրան Չոբանյան (video) Պուտինը փրկեց Թրամփին խայտառակությունից (video) #ՈՒՂԻՂ․ «Պուտինը Փաշինյանի համար դաշտ է բացում․ լուրջ խոսակցություն է սպասվում»․ Հայկ Այվազյան (video) Երևանում ևս 2 փողոց կանվանափոխվի Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին «ԱՊՀ-ում Նիկոլն ամենամեծ ապտակն է ստացել» (video) ՀՀ կառավարական ինքնաթիռը 5 ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք» «Դուք սու՛ս մնացեք, ձեզ եմ ասում՝ դուք ինչի՞ Եռաբլուր չեք գնում»․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ-ականներին (video) ՊՆ-ն հաստատեց՝ վիրավոր զինվոր ունենք Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ Թաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել է ՇՏԱՊ․ Զինծառայող է վիրավորում ստացել․ Սուրեն Պապիկյա՛ն, ո՞վ է զինվորի ուսին կրակել․ Կյուրեղյան (video) ԱՆ-ն պահանջում է պատասխանատվության ենթարկել դատավորին՝ Արշակ Սրբազանի գործով ինքնաբացարկի համար Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվեց Հայաստանը հարվածներ է ստանալու և՛ Ռուսաստանից, և՛ Արևմուտքից, եթե․․․ քաղաքագետ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am