Բանկերն էլ չեն աշխատելո՞ւ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի օրերին

«Փաստ» օրաթերթը գրում է. Այսօր խորհրդարանն արտահերթ նիստում ընդունելու է «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների հարցը, որը նախատեսում է կառավարությանը տալ լիազորություններ աշխատանքային օրերը տեղափոխել այն դեպքերում, երբ երկրի կյանքում առանձնահատուկ իրադարձություն է լինում: Նախագիծն ինքնին արտառոց չէ, գուցե նաև նորմալ, երբ գործադիրին նման լիազորություն է տրվում՝ մի բացառությամբ. օրենքի վերնագիրն էլ ըստ այդմ փոխելու կարիք կա: Սակայն շատ ավելի կարևոր է աշխատանքային օրերը փոխելու խնդիրը: Նախկինում այդ պրակտիկան գործում էր եկեղեցական տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիների համար: Սակայն այդ փոփոխությունները փաստացի վերաբերում են միայն մի փոքր հատվածին: Խանութներն այսպես թե այնպես աշխատում են, մասնավոր սեկտորի կազմակերպությունների զգալի մասն աշխատում է, սպասարկման ոլորտը աշխատում է, սննդի արդյունաբերությունը, հասկանալի է, չի կարող չաշխատել, իրավապահները, բուժաշխատողները աշխատում են: Արդյունքում ստացվում է, որ նման որոշումներն առաջին հերթին վերաբերում են կառավարությանը, նախարարություններին, ուսումնական հաստատություններին ու, ասենք, ևս մի քանի կազմակերպության: Դե, մեկ էլ, իհարկե, ամենացավոտ ոլորտին՝ բանկային համակարգին, որի չաշխատելը մի քանի (թեկուզ երկու) օր (ինչպես Ամանորի տոներին) կարող է լուրջ խնդիրներ առաջացնել, առաել ևս Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի օրերին, երբ հազարավոր օտարերկրացիներ են լինելու երկրում, ու հաստատ լուրջ չի լինի բանկերը փակել: Ենթադրվում է, որ կառավարությունը որոշում կկայացնի այս ոլորտի, հարկային ու մաքսային ոլորտների ու մի քանի այլ համակարգերի համար բացառություններ անել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունը Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am