Ես այլ մրցակից, քան մեր քաղաքի խնդիրներն են, չունեմ. «Իրատես de facto»

«Իրատես de facto-ի» զրուցակիցն է Հրազդանի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանը: Ներկայացնում ենք զրույցից մի հատված.   «Հրազդան տանող տաքսու վարորդը հրազդանցի էր, տևական ժամանակ աշխատել էր Ռուսաստանում, ապա վերադարձել։ «Ռուսաստան գնացինք մութ ու ցուրտ տարիներից հետո. էնտեղ եմ եղել Սասունի քաղաքապետ եղած ժամանակ, չգիտեմ` նրա ժամանակ ոնց էր, բայց արդեն քանի տարի է` հետ ենք եկել. բակում` կարուսել, ասֆալտ, ջուրը` շուրջօրյա, լուսավորություն, փոքրիս վարձի մի մասը քաղաքապետարանն է տալիս, հա, բա, իրեն եմ ընտրելու անպայման, ուրիշ ո՞ւմ»,- մեր «հետախուզական» հարցին ի պատասխան ասաց տաքսու վարորդը: -Պարոն Դանիելյան, մենք հանդիպել ենք չորս տարի առաջ, երբ Դուք կրկին քաղաքապետի թեկնածու էիք, ու ինչպես կասեր Վանոն` «մանրամասն սիրել»-խոսել եք Հրազդանի հոգսերից. ի՞նչ է փոխվել այս ընթացքում։ Դուք բավականին լուրջ խոստումներ էիք տվել հրազդանցիներին։ Կատարեցի՞ք: Եվ արդյոք հրազդանցին իր մաշկի վրա զգա՞ց այդ «խոստումը»: -Հրազդանը յուրահատուկ քաղաք է և «կանգնած» է յոթ գյուղերի վրա, ասել է` մեզանում քաղաքային ու գյուղական կոլորիտները միախառնված են: Գիտեք նաև, որ քաղաքն ունի 25 կմ ձգվածություն, 1200 նրբանցք, բավականին թվով բազմաբնակարան շենքեր: Այո, մեզ հաջողվեց այս չորս տարում նախորդ ընտրաշրջանում տված խոստումներն ամբողջությամբ կատարել: Ասֆալտապատվել է 192 կմ գլխավոր ճանապարհ, նախատեսել էինք երկրորդական ճանապարհների և թաղերի ասֆալտապատում` արվել է: Ասֆալտապատվել են յոթ գյուղերի երկրորդական ճանապարհները ևս: Ընդ որում, գիտեք, որ մենք ունենք մեկ նուրբ խնդիր` գյուղերում անասնապահությամբ են զբաղվում, և ասֆալտը շատ շուտ է շարքից դուրս գալիս` նախիրը տանել-բերելու պատճառով: Փորձել են հնարավորինս «պինդ» ասֆալտ անել: Ի դեպ, ջրամատակարարման և լուսավորման աշխատանքներ են կատարվել բոլոր յոթ գյուղերում, այդ թվում` Սասուն Միքայելյանի հարազատ գյուղում` Վանատուրում, այս տարի էլ այնտեղ ասֆալտապատում պետք է իրականացնենք: Ի դեպ, այն ներդրումները, որ կատարվել են Հրազդանում այս չորս տարիներին, եթե կատարվեին ֆիզիկական աշխարհագրություն ունեցող մեկ այլ կոմպակտ քաղաքում, շատ ավելի տեսանելի կլինեին, բայց մեր պարագայում ոչ միայն խնդիրներն են շատ, այլև բրգացումն է դժվար: -Իսկ ի՞նչ եք արել հրազդանցու կյանքը սոցիալապես համեմատաբար ապահով դարձնելու ուղղությամբ և արե՞լ եք արդյոք: -Սոցիալական առումով քաղաքապետի իրավասությանը ենթակա երկու տիպի խնդիրներ կան։ Առաջինը նախադպրոցական հիմնարկների պահպանությունն է. այս պահին մեզ մոտ երեխաների թիվը 2500 է, և նրանց հիսուն տոկոսի ծախսերը հոգում է քաղաքապետարանը: Հաջորդը աշխատողների-աշխատատեղերի պահպանման, ավելացման խնդիրն է, ինչը փորձել ենք լուծել հետևյալ եղանակով. հրազդանցիներին հողեր ենք հատկացրել, նրանք էլ ներդրումներ են արել, հասարակական օբյեկտներ են կառուցել, մի կողմից` կապվել են հող ու ջրին, մյուս կողմից` փոքր և միջին ձեռնարկատիրությունն է զարգացել, աշխատատեղեր են բացվել հրազդանցիների համար: Տեղյակ եք` խորհրդային տարիներին Հրազդանն արդյունաբերական կենտրոն էր, «Հրազդան ՋԷԿ»-ի 5-րդ բլոկը, ցեմենտի գործարանը աշխատատեղեր են ապահովում հրազդանցու համար նաև այսօր: -Պարոն Դանիելյան, իսկ ի՞նչ եք անելու հաջորդ չորս տարիներին, եթե հրազդանցին կրկին Ձեզ ընտրի, ի՞նչ նիշ եք վերցրել: -Քաղաքապետը, գիտեք, տնտեսության կառավարիչ է, մեզանում էլ քաղաքաշինական խնդիրներն Աստված տվել, չի խնայել, անվերջ առկա են` չորս գումարած չորս ու գումարած չորս տարի շարունակ: Քաղաքում ջրամատակարարումը երկու ժամից դարձրել ենք 18-24 ժամ. 480 կմ ջրագիծ է փոխվել այս ընթացքում. այսօր արդեն անհրաժեշտություն կա լուծելու ջրահեռացման, կոյուղու խնդիրը, ինչը, այսպես ասած, բավականին թանկ հաճույք է` արժե մոտ 15 միլիոն դրամ: Պետք է անպայման միջոցներ գտնել այն իրականացնելու համար: Տանիքների, երկրորդական ճանապարհների վերանորոգման աշխատանքները պետք է ավարտուն տեսք ստանան, նոր աշխատատեղերի խնդիր կա, որ աքիլլեսյան գարշապար է դարձել ողջ հանրապետության համար, պետք է անպայման այլընտրանքային լուծումներ գտնենք նաև այդ ուղղությամբ: Տեղեկացնեմ, որ հունիսին մեզ մոտ կսկսվեն հանրապետությունում իր տեսակի մեջ առաջին ժամանակակից աղբավայրի կառուցման աշխատանքները` 8 միլիոն դոլար արժողությամբ. գումարը տրամադրել է Ասիական բանկը:

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am