Սերժ Սարգսյանը հրաժարվել է առանձնատան ևս մեկ առաջարկից

Սերժ Սարգսյանի գրասենյանը հոկտեմբերի 3-ին մերժել է նախկին նախագահին հատկացվելիք առանձնատան ևս մի առաջարկ, որն արվել էր կառավարության աշխատակազմի կողմից անցյալ շաբաթ։ Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հաստատեց ՍիվիլՆեթի այս տեղեկությունը՝ շեշտելով, որ այս տարբերակը Սարգսյանին «վերջնական առաջարկ» էր։ Սերժ Սարգսյանին, որպես պաշտոնաթող նախագահ, ըստ օրենսդրության, պետք է հատկացվեր բնակարան։ Կառավարությունը մինչ այս պահը առանձնատների տասը առաջարկ էր ներկայացրել Սերժ Սարգսյանի գրասենյակին, որոնք, ըստ էության՝ մերժվել էին։ Վերջին առաջարկը Ավան վարչական շրջանում առանձնատան տարբերակն է եղել։ Այն արժեր ավելի քան 600 միլիոն դրամ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ Սարգսյանի գրասենյակը այս մի տարբերակին էլ չի համաձայնել, քանի որ անվտանգության հետ կապված խնդիրներ է տեսել առանձնատան վերևում գտնվող մի էլեկտրական լարի հետ, մինչդեռ ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը առանձնատան հետ կապված խնդիրներ չեն տեսել։ Քանի որ Ավանում առաջարկված առանձնատունը Սարգսյանի տեղափոխման համար վերջնական տարբերակ էր, ակնկալվում է, որ այս տարբերակը մերժելուց հետո կառավարությունը կարող է այլևս այլ Սարգսյանի հետ տարբերակներ չքննարկել։ «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման ու անվտանգության ապահովման մասին» օրենքը չի պարտադրում պաշտոնաթող նախագահին անպայման տրամադրել առանձնատուն։ Էդուարդ Աղաջանյանը Սիվիլնեթին հոկտեմբերի 1-ին հայտնել էր, որ Սարգսյանի գրասենյակը կառավարությանն առաջարկել է Ազատության պողոտայում ձեռք բերել 6 միլիոն դոլար արժողությամբ մի կիսակառույց։ Սա ձեռք բերելու դեպքում կառավարությունը ևս 6 միլիոն դոլար պետք է ծախսեր կիսակառույցն ամբողջությամբ վերանորոգելու վրա։ Այս տարբերակը կառավարության կողմից մերժվել էր։ Մեկ այլ տարբերակով Սարգսյանը ցանկություն էր հայտնել ստանալու Ազատության պողոտայում գտնվող ԱԱԾ ընդունելությունների տունը։ Աղաջանյանը տեղեկացրեց, որ այս տարբերակը մերժվել է, քանի որ նշված տարածքն օգտագործվում է պետության կարիքների համար։ Լուսանկարներ Սերժ Սարգսյանին առաջարկված առանձնատնից

դիտվել է 135 անգամ
Լրահոս
«Իրանի շուրջ ձևավորվող իրավիճակը թույլ է տալիս ենթադրել՝ հնարավոր են հարվածներ երկրի հարավային ափամերձ շրջաններին». Կարինե Գևորգյան Թաթուլ Պետրոսյանի քույր​ը նոր գրառում է արել․ ինչ է ասել այս անգամ Իրանը պնդում է՝ չնայած ամերիկյան շրջափակմանը՝ 5 մլն տոննա նավթամթերք է արտահանել Չինաստանը մտադիր է աջակցել խաղաղության վերականգնմանը Մերձավոր Արևելքում Սիմոնյանը մեծ ժառանգություն է թողել․ բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը․ Հակակոռուպցիոն «Սասու՛ն, խփնվածը դու ես, ղեկավարներիդ հետ միասին»․ Տիգրան Չոբանյան (video) Պուտինը փրկեց Թրամփին խայտառակությունից (video) #ՈՒՂԻՂ․ «Պուտինը Փաշինյանի համար դաշտ է բացում․ լուրջ խոսակցություն է սպասվում»․ Հայկ Այվազյան (video) Երևանում ևս 2 փողոց կանվանափոխվի Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին «ԱՊՀ-ում Նիկոլն ամենամեծ ապտակն է ստացել» (video) ՀՀ կառավարական ինքնաթիռը 5 ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք» «Դուք սու՛ս մնացեք, ձեզ եմ ասում՝ դուք ինչի՞ Եռաբլուր չեք գնում»․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ-ականներին (video) ՊՆ-ն հաստատեց՝ վիրավոր զինվոր ունենք Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ Թաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել է ՇՏԱՊ․ Զինծառայող է վիրավորում ստացել․ Սուրեն Պապիկյա՛ն, ո՞վ է զինվորի ուսին կրակել․ Կյուրեղյան (video) ԱՆ-ն պահանջում է պատասխանատվության ենթարկել դատավորին՝ Արշակ Սրբազանի գործով ինքնաբացարկի համար Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվեց Հայաստանը հարվածներ է ստանալու և՛ Ռուսաստանից, և՛ Արևմուտքից, եթե․․․ քաղաքագետ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am