ԱԳՆ խոսնակը կփոխվի

Արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել պաշտոնը թողնելու մասին, ինչը պայմանավորված է եվրոպական երկրներից մեկում դեսպան նշանակվելու առաջարկն ընդունելով: Տիգրան Բալայանի գրառումը, նաեւ տասնամյա իր աշխատանքի եւ դրանում մեծ դեր ունեցած պաշտոնյաների առնչությամբ ներկայացնում ենք ամբողջությամբ: «Հարգելի գործընկերներ, լրատվամիջոցների հարգարժան աշխատակիցներ, Եզրագծին մոտեցավ Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի իմ տասնամյա ծառայությունը։ 21-ամյա դիվանագիտական գործունեությանս գրեթե ողջ ընթացքում առնչություն եմ ունեցել լրատվամիջոցների հետ աշխատանքին, ավելին` մամուլի ներկայացուցիչների հետ աշխատանքը եղել է իմ անմիջական պարտականությունը։ 2008թ. փետրվարին ԱԳՆ խոսնակի պարտականությունների կատարման ստանձնումը տեղի ունեցավ շատ անսպասելի, Հայաստանի համար շատ ծանր ժամանակահատվածում, հանգամանքների բերումով, քանի որ նախագահական ընտրություններից հետո ԱԳՆ նախորդ խոսնակի՝ Վլադիմիր Կարապետյանի (ում առաջարկով Բրյուսելից վերդառնալիս վերադարձա Մամուլի և տեղեկատվության վարչությունում) աշխատանքից ազատումից հետո, Մամուլի վարչությունում ավագությամբ հաջորդ դիվանագետը ես էի։ Ծրագրվում էր, որ խոսնակի պարտականությունները կատարելու եմ երկու ամիս. դա տևեց տաս տարուց ավելի։ Այս տարիների ընթացքում եղել են և շատ լարված ժամանակահատվածներ, և համեմատաբար թեթև օրեր։ Հետադարձ հայացք գցելով աչքերիս առաջ անցնում են կտրած ճանապարհների տասնյակ հազարավոր կիլոմետրերը, վեց մայրացամաքները, անհաշիվ երկրներն ու քաղաքները, օդանավակայաններն ու կայարանները, հյուրանոցներն ու նախագահական պալատներն ու արտգործնախարոությունները, համաժողովներն ու ամենաարժեքավոր կապիտալը, որ կուտակել եմ՝ մարդիկ, ում հետ հնարավորություն է եղել ծանոթանալ, շփվել, լսել ու սովորել։ Լրատվամիջոցների հետ աշխատանքի և հանրային դիվանագիտության բնագավառում փորձս մի քանի տարի է փոխանցում եմ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողներին՝ դասավանդելով «Արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահավումը» առարկան։ ԵՊՀ հրատարակչությունը ներկայումս տպագրության է պատրաստում իմ հեղինակած նույնանուն գիրքը, որը խոսնակի պաշտոնում ստացած գիտելիքների ու փորձառության յուրատեսակ հաշվետվություն է հանդիսանում։ Պաշտոնավարման տարիներին փորձել եմ հրանավորինս հասանելի և օգտակար լինել բոլորի համար, անկախ քաղաքական կողմնորոշումից և օրակարգից։ Հուսով եմ, որ դա ինչ-որ չափով ստացվել է։ Չեմ ընդունել կեղծիքը, բանսարկությունը, խաբեությունն ու վիրավորանքը։ Ինքս երբեք՝ նույնիսկ ամենաբարդ և հակասական իրավիճակներում չեմ ստել ու կեղծել՝ առաջոնրդվելով «Ամբողջ ճմարտությունը չասելը չի նշանակում ստել» մոտեցմամբ։ Խոսնակի պաշտոնը թողնում եմ բավականության զգացումով, քանի որ այս տարիների ընթացքում ինձ բախտ է վիճակվել աշխատել կայացած ու իր անելիքներն հստակ գիտակցող և պարտականությունները գերազանց իրականացնող թիմում, ուսանել և սովորեցնել։ Համոզված եմ, որ Հայաստանում առկա նոր իրավիճակում գործընկերներս ավելի թարմ ու ստեղծարար մոտեցումներով առավել բեղմնավոր են աշխատելու, նոր օրինակելի մակարդակի են բարձրացնելու արտգործնախարարության և նրա գործունեության հանրային ընկալումը, ու շարունակելու են արդյունավետ պաշտպանել Հայաստանի շահերը։ Երախտագիտությամբ ընդունել եմ եվրոպական երկրներից մեկում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու առաջարկը և այսօր ՀՀ վարչապետի առաջարկությամբ՝ Հանրապետության նախագահը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։ Կադրային դիվանագետի համար դեսպան նշանակվելը բաղձալի և կարևորագույն մի հանգրվան է, որի մասին թե համալսարանական, թե աշխատանքային տարիներին կարող ես միայն երազել։ Երախտապարտ եմ վսհատության և գնահատանքի համար։ Շնորհակալ եմ իմ բոլոր ղեկավարներին, որոնցից յուրաքանչյուրը մի մեծ դպրոց է եղել ինձ համար, ուստի հարկ եմ համարում նշել բոլորին անուն առ անուն՝ Նաիրա Մելքումյան, Կարեն Միրզոյան, Վարդան Օսկանյան, Զոհրաբ Մնացականյան, Աշոտ Ղուլյան, Թաթուլ Մարգարյան, Շավարշ Քոչարյան, Շահեն Ավագյան, Վահագն Մելիքյան, Սուրեն Սահակյան, Վիգեն Չիտեչյան, Արթուր Ադոյան, Գագիկ Ղալաչյան, Զյունիկ Աղաջանյան, Շաղիկ Մարուխյան, Վլադիմիր Կարապետյան։ Իհարկե, պետք է հատուկ հիշատակեմ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, ում հետ աշխատելիս ահռելի գիտելիքներ ու փորձ եմ ձեռք բերել, սովորել թե՛ դիվանագետի մասնագիտության շատ նրբություններ, թե՛ համառություն, թե՛ հավատ սեփական ուժերի նկատմամբ։ Պետք է նշեմ նաև իմ մի քանի գործընկերների անուններ, ովքեր այս տասը տարիներին մեծապես նպաստել են իմ մասնագիտական գիտելիքների խորացմանը. Անդրանիկ Հովհաննիսյան, Արմեն Ղևոնդյան, Վարուժան Ներսեսյան, Տիգրան Մկրտչյան, Հասմիկ Տոլմաջյան, Սերոբ Բեջանյան, Վահագն Աթաբեկյան, Պարույր Հովհաննիսյան, Արմեն Պապիկյան։ Նրանց հետ, բառի ուղիղ և փոխաբերական իմաստով, երկար ճանապարհ ենք անցել։ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանձնարարությամբ՝ մինչև մեր երկրում և ընդհանրապես տարածաշրջանում ամենախոշոր միջոցառման՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ավարտը շարունակելու եմ իրականացնել գագաթաժողովի խոսնակի պարտականությունները։ Այդ և այլ առիթներով դեռ կհանդիպենք։ Ծառայում եմ Հայրենիքին և հայ ժողովրդին»:

դիտվել է 279 անգամ
Լրահոս
Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունը Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am