ԵԽԽՎ համազեկուցողի հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ կասկածների տեղիք է տալիս

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցող Յուլիա Լովոչկինան հոկտեմբերի 3-ին հանդես է եկել ՀՀ ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ։ Մասնավորապես, նա կոչ է արել Հայաստանում բոլոր քաղաքական ուժերին ու խաղացողներին ամբողջությամբ հարգել ժողովրդավարական սկզբունքներն ու օրենքի գերակայությունը թե՛ խոսքով, թե՛ գործով։ Հայտարարության շարունակությունը պարունակում է մի շարք հետաքրքիր համընկնումներ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամների հայտարարությունների հետ։ Ցածր մասնակցություն Լովոչկինան նշել է․ «Երևանի ավագանու ընտրությունները հստակ ցույց տվեցին Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումները։ Միևնույն ժամանակ, ընտրություններին մասնակցությունը պարզ դարձրեց, որ հանրային վստահությունը քաղաքական գործընթացների նկատմամբ դեռևս ցածր է։ Հետևաբար, կարևոր է, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններն ընկալվեն ու ընդունվեն որպես ժողովրդավարական ու արդար բոլոր քաղաքական խաղացողների կողմից»։ Ավագանու ընտրություններին քաղաքացիների ցածր մասնակցության մասին թեզը սեպտեմբերի 23-ից ի վեր բազմիցս արծարծվել է ՀՀԿ անդամների կողմից։ Այսպես, օրինակ, Էդուարդ Շարմազանովը ավագանու ընտրությանը մասնակցության մասին հայտարարել էր․ «Ինչ վերաբերում է մասնակցությանը, ընդամենը երեք տոկոսով երևանցիների մասնակցության ավել թիվը (ավագանու նախորդ ընտրությունների համեմատ) ևս մեկ անգամ խոսում է այս մասին, որ վարչապետի կոչը կամ լավ տեղ չի հասել, կամ ամբողջությամբ տեղ չի հասել: Սպասվում էր ավելի մեծ մասնակցություն. մեկ ամիս շարունակ կոչ անել հանրությանը, որ գան ընտրության, կոչ անել, որ սա իր վստահության հանրաքվեն է, չստացվեց, որովհետև շուրջ 60 տոկոսն այս կամ այն պատճառով ականջալուր չեղան Փաշինյանի կոչին ․․․ Եթե Տարոն Մարգարյանի ընտրության ժամանակ ընդամենը երեք քաղաքական ուժ է մասնակցել և 40-ից ավելի տոկոս է եղել, իսկ հիմա 12 ուժերի մասնակցության պարագայում 43, այն էլ վարչապետ Փաշինյանի ամենօրյա կոչերի արդյունքում, որ ընտրությունների գնացեք և այլն, մենք տեսանք, որ մասնակցությունը բարձր չէր։ Եվ սա փաստ է։ Եվ մենք տեսանք, որ երևանցիների 60 տոկոսը չգնաց ընտրության․․․»։ Նմանատիպ հայտարարությունէր արել նաև Արմեն Աշոտյանը։ Բավարար ժամանակի մասին «Չնայած մենք հասկանում ենք արտահերթ ընտրությունների կոչը, բայց մենք կոչ ենք անում իշխանություններին և բոլոր քաղաքական ուժերին՝ ապահովել, որ արտահերթ ընտրություններն ամբողջովին հարգեն ժողովրդավարական ընտրությունների եվրոպական չափանիշներն ու նորմերը, և որ բոլոր քաղաքական ուժերն ունենան պատշաճ ու բավարար ժամանակ՝ պատրաստվելու ցանկացած նման ընտրության»,- ասվում է Լովոչկինայի հայտարարության մեջ: Այդուհանդերձ, Հայաստանում, բացառությամբ նախկին իշխանության անդամ-կուսակցությունների, հանրային համատարած կոնսենսուս է առկա այն հարցի շուրջ, որ որքան շուտ անցկացվեն արտահերթ ընտրությունները, այնքան ավելի արագ կհաղթահարվի ներկայիս իրավիճակը՝ ճգնաժամը։ Ի վերջո, խորհրդարանական հանրապետությունում չի կարող լինել խորհրդարան-վարչապետ հակադրություն։ Նման հակադրությունը բնորոշ է նախագահական համակարգերին։ Մինչդեռ խորհրդարանական համակարգի դեպքում գործադիր մարմնի գործունեությունը մեծապես կախված է օրենսդիր իշխանության աջակցությունից։ Խորհրդարանական համակարգում օրենսդիրը գործադիրի հենարանն է։ Այլ կերպ ասած, որպեսզի գործադիր մարմինը սկսի նորմալ աշխատել և ի վիճակի լինի լուծել իսկապես լուրջ խնդիրներ, պետք է ունենա օրենսդիր իշխանության վստահությունը։ Մյուս կողմից էլ գարնանը ընտրությունների հետաձգումը ընտրական օրենսգրքի բարեփոխման անհրաժեշտությամբ էր պայմանավորված։ Բարեփոխումները գրեթե վերջնականացվել են, հետևաբար ձգելու կարիք, կարծես թե, չկա։ Այդուհանդերձ, Հանրապետական կուսակցության հայտարարության մեջ նշվում է. «ՀՀԿ խմբակցությունը շարունակում է համարել, որ պետք է կյանքի կոչվի կառավարության ծրագրում եւ վարչապետի նախկին հայտարարություններում հնչեցված ծրագիրը՝ բարելավելով ընտրական օրենսդրությունը եւ ողջամիտ ժամկետ տալով քաղաքական ուժերին առաջիկա խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համար, ինչը ենթադրում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը 2019 թվականի մայիս-հունիս ամիսներին»։ Սակայն, հետաձգման նպատակը բնավ քաղաքական կուսակցություններին պատրաստվելու ժամկետ տալը չպետք է դիտարկվի։ Եթե Վենետիկի հանձնաժողովի դիտարկումների կամ որևէ այլ պատճառով ընտրական օրենսգրքի ընդունումը հետաձգվեր մինչև մայիս, ապա դա հասկանալի կլիներ, սակայն ընտրությունների հետաձգումը ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին կամ ՔՊ-ին նախապատրաստվելու հնարավորություն տալու համար այնքան էլ հասկանալի չէ։ Արդյոք ԵԽԽՎ-ում չեն ընկալում հայաստանյան իրավիճակը Ելնելով վերը գրվածից՝ հարց է ծագում. ինչու է Լովոչկինայի հայտարարությունը հիշեցնում ՀՀԿ տեսակետը։ Միգուցե խնդիրը նրանում է, որ Լովոչկինան լավ չի հասկանում ՀՀ ներքին իրավիճակը և հանրային տրամադրությունները։ Այդուհանդերձ, հաշվի առնելով ԵԽԽՎ-ում ՀՀԿ-ի նախկին կապերը և լոբբինգի փորձառությունը, ինչպեսև Լովոչկինայի տեղեկությունների աղբյուրները, ըստ ամենայնի, նրա հայտարարության շարժառիթները ևս առնչվում են ՀՀԿ-ի հետ։ Լիովին հավանական տարբերակ է, հատկապես եթե նկատի ունենանք, որ Լովոչկինան իր երկրում էլ բավականին հակասական քաղաքական գործիչ է։ Նա Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի Ռեգիոնների կուսակցության մնացորդներից ստեղծված «Ընդդիմություն բլոկ»-ի անդամ է, նախկինում եղել է Ռեգիոնների կուսակցության անդամ ևս և ունի օֆֆշորային 38 ընկերություն։ Լովոչկինան նաև հայտնի է ԵԽԽՎ-ում 2015թ․ հունվարին Ուկրաինայի դեմ և Ռուսաստանին կողմ արված սկանդալային հայտարարություններով։ Այս փաստերը կասկած են հարուցում Հայաստանի հարցով համազեկուցողի հայտարարության անկեղծության և, ընդհանրապես, նրա՝ որևէ երկրում ժողովրդավարական արժեքների հզորացման կողմնակից լինելու մասին։ Աննա Փամբուխչյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում»

դիտվել է 25 անգամ
Լրահոս
«Իրանի շուրջ ձևավորվող իրավիճակը թույլ է տալիս ենթադրել՝ հնարավոր են հարվածներ երկրի հարավային ափամերձ շրջաններին». Կարինե Գևորգյան Թաթուլ Պետրոսյանի քույր​ը նոր գրառում է արել․ ինչ է ասել այս անգամ Իրանը պնդում է՝ չնայած ամերիկյան շրջափակմանը՝ 5 մլն տոննա նավթամթերք է արտահանել Չինաստանը մտադիր է աջակցել խաղաղության վերականգնմանը Մերձավոր Արևելքում Սիմոնյանը մեծ ժառանգություն է թողել․ բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը․ Հակակոռուպցիոն «Սասու՛ն, խփնվածը դու ես, ղեկավարներիդ հետ միասին»․ Տիգրան Չոբանյան (video) Պուտինը փրկեց Թրամփին խայտառակությունից (video) #ՈՒՂԻՂ․ «Պուտինը Փաշինյանի համար դաշտ է բացում․ լուրջ խոսակցություն է սպասվում»․ Հայկ Այվազյան (video) Երևանում ևս 2 փողոց կանվանափոխվի Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին «ԱՊՀ-ում Նիկոլն ամենամեծ ապտակն է ստացել» (video) ՀՀ կառավարական ինքնաթիռը 5 ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք» «Դուք սու՛ս մնացեք, ձեզ եմ ասում՝ դուք ինչի՞ Եռաբլուր չեք գնում»․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ-ականներին (video) ՊՆ-ն հաստատեց՝ վիրավոր զինվոր ունենք Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ Թաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել է ՇՏԱՊ․ Զինծառայող է վիրավորում ստացել․ Սուրեն Պապիկյա՛ն, ո՞վ է զինվորի ուսին կրակել․ Կյուրեղյան (video) ԱՆ-ն պահանջում է պատասխանատվության ենթարկել դատավորին՝ Արշակ Սրբազանի գործով ինքնաբացարկի համար Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվեց Հայաստանը հարվածներ է ստանալու և՛ Ռուսաստանից, և՛ Արևմուտքից, եթե․․․ քաղաքագետ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am