Ես ինձ երբեք թույլ չեմ տվել եւ թույլ չեմ տա լինել միջնորդ

«Ժամանակ» թերթն այսօր գրել է. «Նախօրեին Ազգային ժողովում խնդրահարույց օրինագծի քվեարկությանը «Ծառուկյան» դաշինքի միանալու գործում մեծ դերակատարում է ունեցել խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը, ով միակն էր այս խմբակցությունից, որ միացել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու գլխավոր դատախազությանն ուղղված միջնորդությանը։ «Ծառուկյան» դաշինքի և ընդհանրապես ԲՀԿ-ի շուրջ առաջիկա բոլոր զարգացումները համակարգելու է Իշխան Զաքարյանը։ Նա էլ դառնալու է Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունների կարգավորման գլխավոր դերակատարը։ Իշխան Զաքարյանի համար հակահեղափոխության հաղթանակը անձնական ունեցվածքի պահպանման և անվտանգության ապահովման միակ հնարավորությունն է»։ «Հրապարակը » այդ  առիթով կապվեց  ԱԺ պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի հետ եւ հետաքրքրվեց՝ իսկապե՞ս ինքը միջնորդական առաքելություն է ստանձնել Գագիկ Ծառուկյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ։ Նա պատասխանեց․ «Ինձ համար անհասկանալի է որոշ լրատվամիջոցներով իմ անվան շուրջ հերթական ստի տարածման իմաստը։ Ես բավականին հավասարակշռված եւ, կարծում եմ, լուրջ ճանապարհ անցած պետական գործիչ եմ։ Ես բոլոր քայլերն անում եմ բաց, հրապարակային եւ առանց ավելորդ էմոցիաների։ Ես ինձ երբեք թույլ չեմ տվել եւ հիմա առավել եւս թույլ չեմ տա հասուն եւ լուրջ ճանապարհ անցած մարդկանց միջեւ լինել միջնորդ»։

դիտվել է 53 անգամ
Լրահոս
«Իրանի շուրջ ձևավորվող իրավիճակը թույլ է տալիս ենթադրել՝ հնարավոր են հարվածներ երկրի հարավային ափամերձ շրջաններին». Կարինե Գևորգյան Թաթուլ Պետրոսյանի քույր​ը նոր գրառում է արել․ ինչ է ասել այս անգամ Իրանը պնդում է՝ չնայած ամերիկյան շրջափակմանը՝ 5 մլն տոննա նավթամթերք է արտահանել Չինաստանը մտադիր է աջակցել խաղաղության վերականգնմանը Մերձավոր Արևելքում Սիմոնյանը մեծ ժառանգություն է թողել․ բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը․ Հակակոռուպցիոն «Սասու՛ն, խփնվածը դու ես, ղեկավարներիդ հետ միասին»․ Տիգրան Չոբանյան (video) Պուտինը փրկեց Թրամփին խայտառակությունից (video) #ՈՒՂԻՂ․ «Պուտինը Փաշինյանի համար դաշտ է բացում․ լուրջ խոսակցություն է սպասվում»․ Հայկ Այվազյան (video) Երևանում ևս 2 փողոց կանվանափոխվի Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին «ԱՊՀ-ում Նիկոլն ամենամեծ ապտակն է ստացել» (video) ՀՀ կառավարական ինքնաթիռը 5 ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք» «Դուք սու՛ս մնացեք, ձեզ եմ ասում՝ դուք ինչի՞ Եռաբլուր չեք գնում»․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ-ականներին (video) ՊՆ-ն հաստատեց՝ վիրավոր զինվոր ունենք Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ Թաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել է ՇՏԱՊ․ Զինծառայող է վիրավորում ստացել․ Սուրեն Պապիկյա՛ն, ո՞վ է զինվորի ուսին կրակել․ Կյուրեղյան (video) ԱՆ-ն պահանջում է պատասխանատվության ենթարկել դատավորին՝ Արշակ Սրբազանի գործով ինքնաբացարկի համար Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվեց Հայաստանը հարվածներ է ստանալու և՛ Ռուսաստանից, և՛ Արևմուտքից, եթե․․․ քաղաքագետ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am