Ստատուս–քվոն պայթեց. կոմպրոմիսի այլընտրանքն առճակատումն է

«Փաստ» օրաթերթը գրում է. Կոմպրոմիսի անհրաժեշտությունը ներքաղաքական կյանքում դառնում է օդ ու ջրի պես անհրաժեշտ: Եվ խոսքը միայն ֆորմալ կոմպրոմիսի մասին չէ, որն առաջին հայացքից առկա է, բայց իր հիմքերում չունի վստահության որևէ պաշար, ինչի հետևանքով էլ ժամանակ առ ժամանակ փոփոխվում է, չեղարկվում ու հանգեցնում ֆորս մաժորային իրավիճակի: Ակնհայտ է, որ առկա հռետորաբանությամբ հնարավոր չէ հասնել որևէ կոմպրոմիսի, ինչքան էլ, որ փորձ արվի ստանալ այդ կոմպրոմիսի պաշտոնական տեսքը: Իսկ հռետորաբանությունը կարծես չի փոխվում, որովհետև չեն փոխվում շահերը, չի ստեղծվում համապատասխան դաշտ, որտեղ քաղաքական բոլոր ուժերը դուրս կգան պարտություն կամ մահ տրամաբանությունից: Իսկ այդ տրամաբանությունն այսօր գերակա է բոլոր կողմերի համար էլ: Խաղը տանելով վա բանկ՝ կողմերը միգուցե մեծացնում են հնարավոր հաղթանակի դափնիները, բայց միաժամանակ մեծանում է ռիսկը, որ պարտվելու դեպքում հնարավոր է կորցնել ամեն ինչ: Մեկնարկային այս պայմաններով, այս տրամաբանությամբ հուսալ, որ հնարավոր է խաղաղ, անցնցում գործընթաց, առանց առճակատումների, հնարավոր է միայն ծայրահեղ լավատեսության պայմաններում: Մայիսյան իրադարձություններից հետո երկրում ստեղծված ժամանակավոր ստատուս–քվոն ինչ–որ պահի ավարտվելու էր: Ինքնին այն իր գոյությամբ ժամանակավոր բնույթ էր կրում և հավերժ ձգվել չէր կարող: Հարցն այն էր, թե ինչպես այն կավարտվի՝ կպայթի՞ ինքն իրեն, կպայթեցնե՞ն, թե՞ ի վերջո կգտնվի բավարար քաղաքական կամք և խոհեմություն՝ խուսափել որևէ պայթյունից ու գործընթացը տանել առավել կառավարելի ու կանխատեսելի հուն: Ցավոք, այդ կամքն ու խոհեմությունը չի դրսևորվել ի սկզբանե, երբ հաստատվել է վերոնշյալ ստատուս–քվոն: Որովհետև ստատուս–քվո նշանակում է, որ կողմերը դրա հաստատման առաջին իսկ օրվանից պետք է փորձեին լուծումներ գտնել ինչ–որ պահից դրանից դուրս գալու համար: Սակայն ընտրվել է այլ տարբերակ: Մի կողմից ստատուս–քվոն նախընտրելի է եղել ժամանակ շահելու և մրցակցի սխալներին սպասելու համար: Մեկ այլ կողմից ստատուս–քվոյով ընձեռված ժամանակավոր իշխանությունը ծառայեցվել է կուսակցության խոշորացմանը, մրցակիցների դեմ հռետորաբանության ծայրահեղացմանը: Երկու դեպքում էլ ստատուս–քվոն դարձել է ավելի խոցելի: Միմյանց տրված ժամանակն օգտագործվել է ոչ թե իրավիճակից ընդհանուր ուժերով դուրս գալու, այլ ընդհակառակը՝ միմյանց տակ ականներ դնելու համար: Այս իմաստով օրինաչափ է նախկին քաղաքական համակարգի մաս կազմող ուժերի դիմադրության փորձը: Հատկապես Երևանի ավագանու ընտրություններից, մանավանդ այդ ընտրությանը նախորդած քարոզարշավային հռետորաբանությունն ունկնդրելուց հետո նախկին համակարգի մաս կազմող ուժերը ունեն անհանգստության ռեալ պատճառներ առ այն, որ խորհրդարանական ընտրություններում կարող է կրկնվել նորից նույն պատկերը, և ուժերից որոշները պարզապես կարող են հայտնվել քաղաքական լուսանցքում: Մյուս կողմից էլ՝ հեղափոխությունը չի կարող մնալ անավարտ, իսկ երկիշխանության փաստացի վիճակը չի կարող ձգվել հավերժ, հետևաբար իշխանությունն էլ պետք է վերադասավորի քաղաքական դաշտն ու ստանա ամբողջական իշխանություն: Իհարկե, մի կողմ ենք թողնում այն քարոզչական բնույթի հիմնավորումները, թե արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են, դիցուք, ներդրումներ ներգրավելու համար: Բայց այն, որ ներքաղաքական ներկա պայթյունավտանգ դասավորության հանգուցալուծումը արտահերթ ընտրություններն են, կասկած չկա: Պարզապես իշխանությունները այս ընտրություններին որոշեցին գնալ բավական կտրուկ և արագ: Սա էլ, իհարկե, իր բացատրությունն ունի: Ժամանակն աշխատում է Փաշինյանի դեմ, և եթե ոչ հիմա, ապա ե՞րբ է լավ ժամանակը վերաարձանագրելու ավագանու ընտրության արդյունքները նաև խորհրդարանում, միաժամանակ դա անել հանրային վստահության բարձր վարկանիշի պայմաններում, սպասվող ձմռանից առաջ: Իսկ ձմեռն, ինչպես գիտենք, քաղաքականապես բավական վտանգավոր ու սոցիալապես խոցելի շրջան է: Քաղաքական ուժերի մոտիվացիաներն ընդհանուր առմամբ հասկանալի են, եթե դրանց նայում ենք առանձին–առանձին: Բայց ավելի մեծ, ընդհանուր համայնապատկերում այդ մոտիվացիաները չեն կարող գործել մեկուսի, դրանք խաչվում են, փոխհարաբերվում, և գործընթացի սահուն ընթացքը ենթադրում է մոտիվացիաների, շահերի որոշակի փոխզսպում: Հենց այս փոխզսպումն է, որ այսօր բացակայում է քաղաքական կյանքում, ըստ էության, ստեղծելով որոշակի առճակատման վտանգ: Ցավոք նախորդ ամիսներին չեն արվել քայլեր կոմպրոմիսի ուղղությամբ անհրաժեշտ վստահության ու փոխըմբռնման մթնոլորտ ստեղծելու համար: Բայց դրանք կարող են արվել հիմա, քանի որ, առավել քան երբևէ, ակնհայտ է հնարավոր ջրբաժանի հնարավորությունը ներքաղաքական կյանքում: Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

դիտվել է 15 անգամ
Լրահոս
«Իրանի շուրջ ձևավորվող իրավիճակը թույլ է տալիս ենթադրել՝ հնարավոր են հարվածներ երկրի հարավային ափամերձ շրջաններին». Կարինե Գևորգյան Թաթուլ Պետրոսյանի քույր​ը նոր գրառում է արել․ ինչ է ասել այս անգամ Իրանը պնդում է՝ չնայած ամերիկյան շրջափակմանը՝ 5 մլն տոննա նավթամթերք է արտահանել Չինաստանը մտադիր է աջակցել խաղաղության վերականգնմանը Մերձավոր Արևելքում Սիմոնյանը մեծ ժառանգություն է թողել․ բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը․ Հակակոռուպցիոն «Սասու՛ն, խփնվածը դու ես, ղեկավարներիդ հետ միասին»․ Տիգրան Չոբանյան (video) Պուտինը փրկեց Թրամփին խայտառակությունից (video) #ՈՒՂԻՂ․ «Պուտինը Փաշինյանի համար դաշտ է բացում․ լուրջ խոսակցություն է սպասվում»․ Հայկ Այվազյան (video) Երևանում ևս 2 փողոց կանվանափոխվի Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին «ԱՊՀ-ում Նիկոլն ամենամեծ ապտակն է ստացել» (video) ՀՀ կառավարական ինքնաթիռը 5 ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք» «Դուք սու՛ս մնացեք, ձեզ եմ ասում՝ դուք ինչի՞ Եռաբլուր չեք գնում»․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ-ականներին (video) ՊՆ-ն հաստատեց՝ վիրավոր զինվոր ունենք Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ Թաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել է ՇՏԱՊ․ Զինծառայող է վիրավորում ստացել․ Սուրեն Պապիկյա՛ն, ո՞վ է զինվորի ուսին կրակել․ Կյուրեղյան (video) ԱՆ-ն պահանջում է պատասխանատվության ենթարկել դատավորին՝ Արշակ Սրբազանի գործով ինքնաբացարկի համար Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվեց Հայաստանը հարվածներ է ստանալու և՛ Ռուսաստանից, և՛ Արևմուտքից, եթե․․․ քաղաքագետ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am