Հասարակությունն այժմ գտնվում է նախորդ քաղաքական համակարգը դեմոնտաժելու ակտիվ գործընթացի մեջ

«Փաստ» օրաթերթը գրում է. Քաղաքական կյանքի գլխավոր շահառուն հասարակությունն է, վերնախավերն այդ շահը արտահայտող խմբերն են, ոչ ավել, ոչ պակաս: Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունն ու դրան հաջորդած գործընթացները ապացույցն են հենց նշված մոտեցման բացակայության: Տարիներ շարունակ Հայաստանում քաղաքականությունը հեռացվում էր մարդուց, հասարակությունից ու դառնում բացառապես վերնախավային, իշխանական առանձին խմբերի զբաղմունքը: Հիմա հնարավորություն է ստեղծվել, որ քաղաքականությունը կրկին վերադառնա հասարակությանը: Այս իմաստով բավականին օրինաչափ է այն հանգամանքը, որ հեղափոխությանը համակրող հասարակական լայն շերտերն այս կամ այն առիթով պատրաստ են արագ մոբիլիզացվել, դուրս գալ փողոց և շարունակել սկսած պայքարը: Տրամաբանական է նաև, որ հասարակությունն իր քաղաքական կամքի արտահայտումը տեսնելով Նիկոլ Փաշինյանի դեմքով, հենց վերջինիս կոչերին ականջալուր լինելով է մոբիլիզացվում և դուրս գալիս փողոցային պայքարի: Փաստացի տեղի ունեցածը ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, այլ հասարակական լայն շերտերի սկսած գործընթացն է, ինչը ենթադրում է վերջինիս ակտիվ ներգրավվածություն քաղաքական պրոցեսներում: Սակայն ինքնին հրապարակային պայքարի պատրաստակամությունը կայուն ռեսուրս չէ: Փողոցային անվերջ պայքարով երկիրը չի կարող ապրել: Սովորաբար հենց այս խնդիրը հանգուցալուծելու համար էլ ստեղծվում են կուսակցությունները, որոնք իրենց վրա են վերցնում հասարակության տարբեր խմբերի շահերը ներկայացնելու գործը: Պրոֆեսիոնալ քաղաքական կառույցների գոյության նպատակը հենց սա է՝ հասարակությանն ազատել սեփական շահերը արտահայտելու համար անդադար պայքարելու պարտականությունից: Սա քաղաքական դաշտի դասական նկարագիրն է: Կայացած քաղաքական համակարգերում հանրային դժգոհությունը, տարաբևեռ հասարակական խավերի շահերը իրենց արտահայտումն են գտնում հենց այս մոդելով: Դասական, գուցե ինչ–որ տեղ նաև հնացած թվացող այդ տարբերակն ապահովագրում է նաև ամբոխավարության ու ամբոխի իշխանության հեռանկարից, քանի որ փողոային պայքարն ինչքան էլ ազնիվ, ինչքան էլ անձնազոհ լինի իր բնույթով, բայց չունենալով կազմակերպչական հստակ տեսք, ինչ–որ պահից կարող է վերածվել ամբոխի՝ կառավարվող մեկ կետից: Այս իմաստով հասարակական ակտիվ խմբերի ներգրավվածությունը հայաստանյան քաղաքական պրոցեսներում հղի է վտանգով, որ շարունակականության դեպքում կարող է երկիրը բերել ամբոխավարության դաշտ, որտեղ քաղաքական ինստիտուտները մերժված են, իսկ երկիրը կառավարվում է հրապարակից: Մանավանդ, եթե հաշվի առնենք, թե ինչպես են այս մոտեցման գերակայությունն ապացուցելու կոնտեքստում մեկնաբանվում ուղիղ ժողովրդավարության ու հանրաքվեի ինստիտուտը պոպուլ յար դարձնելու մասին մտքերը: Մեծ հաշվով հարցը մեկն է՝ ժողովուրդը օբյեկտ է, թե սուբյեկտ, ժողովուրդը գործիք է, թե շահառու: Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հուշում են, որ մենք գտնվում ենք շատ բարակ սահմանագծի վրա, որի մի կողմում հասարակության ինքնակազմակերպման բարձր մակարդակն է, մյուս կողմում՝ ամբոխ դառնալու վտանգը: Ընդ որում, սահմանն այնքան նուրբ է, որ այն խախտելու դեպքում հնարավոր է, որ չնկատվի, թե ինչպես մի դեպքում սեփական իրավունքների համար անխոնջ պայքարող հասարակությունը հանկարծ կարող է հայտնվել կառավարելի ամբոխի դերում: Եվ որպեսզի այս նուրբ սահմանն ու այն խախտելու վտանգը չեզոքացվի, ստեղծվում են քաղաքական ինստիտուտներ, որպեսզի բացառվի մեկ մարդու բարեգթությանը կամ խոհեմությանը հարցը թողնելու տարբերակը: Ինստիտուտներն այս դեպքում կարող են լինել կուսակցությունները, կարող են ունենալ դրսևորման այլ ձև: Բայց հասարակություն, ժողովուրդ և նմանատիպ այլ հասկացությունների վերացական, մանիպուլ յացիաների համար բավական խոցելի բովանդակությունը փոխարինվում է կոնկրետ քաղաքական նկարագրով, նպատակներով ու խնդիրներով, ինչը թույլ է տալիս ունենալ մի կողմից ավելի բազմազան քաղաքական դաշտ, մյուս կողմից՝ ավելի կոնկրետ խոսակցության նյութ, ավելի առարկայական, ավելի հստակ քաղաքական դաշտ, երբ հայտնի են գործընթացի մասնակիցներն իրենց շահերով հանդերձ: Հասարակությունն այժմ գտնվում է նախորդ քաղաքական համակարգը դեմոնտաժելու ակտիվ գործընթացի մեջ, դրսևորում է իրեն որպես այդ գործընթացի ակտիվ դերակատար: Ապագայում, սակայն, կարիք է լինելու նոր քաղաքական համակարգ ստեղծելու, և թե՛ հասարակության, թե՛ քաղաքական դաշտի պարտքն է հասարակության ակտիվ դերակատարությունն այդ ապագայում դարձնել հստակ կապիտալիզացված և ինստիտուցիոնալ ուժ, ոչ թե էմոցիոնալ, ամբոխավարական մահակ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 40 անգամ
Լրահոս
«Իրանի շուրջ ձևավորվող իրավիճակը թույլ է տալիս ենթադրել՝ հնարավոր են հարվածներ երկրի հարավային ափամերձ շրջաններին». Կարինե Գևորգյան Թաթուլ Պետրոսյանի քույր​ը նոր գրառում է արել․ ինչ է ասել այս անգամ Իրանը պնդում է՝ չնայած ամերիկյան շրջափակմանը՝ 5 մլն տոննա նավթամթերք է արտահանել Չինաստանը մտադիր է աջակցել խաղաղության վերականգնմանը Մերձավոր Արևելքում Սիմոնյանը մեծ ժառանգություն է թողել․ բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը․ Հակակոռուպցիոն «Սասու՛ն, խփնվածը դու ես, ղեկավարներիդ հետ միասին»․ Տիգրան Չոբանյան (video) Պուտինը փրկեց Թրամփին խայտառակությունից (video) #ՈՒՂԻՂ․ «Պուտինը Փաշինյանի համար դաշտ է բացում․ լուրջ խոսակցություն է սպասվում»․ Հայկ Այվազյան (video) Երևանում ևս 2 փողոց կանվանափոխվի Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին «ԱՊՀ-ում Նիկոլն ամենամեծ ապտակն է ստացել» (video) ՀՀ կառավարական ինքնաթիռը 5 ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք» «Դուք սու՛ս մնացեք, ձեզ եմ ասում՝ դուք ինչի՞ Եռաբլուր չեք գնում»․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ-ականներին (video) ՊՆ-ն հաստատեց՝ վիրավոր զինվոր ունենք Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ Թաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել է ՇՏԱՊ․ Զինծառայող է վիրավորում ստացել․ Սուրեն Պապիկյա՛ն, ո՞վ է զինվորի ուսին կրակել․ Կյուրեղյան (video) ԱՆ-ն պահանջում է պատասխանատվության ենթարկել դատավորին՝ Արշակ Սրբազանի գործով ինքնաբացարկի համար Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվեց Հայաստանը հարվածներ է ստանալու և՛ Ռուսաստանից, և՛ Արևմուտքից, եթե․․․ քաղաքագետ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am