Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում երկու օր կհայտարարվի ոչ աշխատանքային: Այդ մասին կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք հանդես ենք եկել օրենսդրական նախաձեռնությամբ և պետք է խնդրենք վաղը հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ, որպեսզի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի կապակցությամբ երկու օր հայտարարվի ոչ աշխատանքային օր: Դրա համար անհրաժեշտ է որոշակի օրենսդրական փոփոխություն և, ըստ էության, քանի որ շատ մեծ են ծավալները և եզրակացությունն այն է, այդ թվում՝ ոստիկանության, որ շատ ավելի ճիշտ կլինի, որ այդ երկու օրը հայտարարվի ոչ աշխատանքային, մենք այդ ուղղությամբ կգնանք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ որ օրերն են հայտարարվելու ոչ աշխատանքային:
Գագաթնաժողովն անցկացվելու է Երևանում՝ հոկտեմբերի 11-12-ը:
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը