«Ինչու՞ Ձեր մարդիկ սպանեցին ինձ, վարչապե՛տ... »

Երեկ Ազգային ժողովի մոտ Նիկոլ Փաշինյանի ելույթից մի հատված անասելի ցավ պատճառեց ինձ։ Դա շատ նման էր այն բանին, որ դեղ են հասցնում հիվանդին այն ժամանակ, երբ էլ պետք չէ։ Հիվանդը չկա։ Վարչապետը խնդրում էր ազգային ժողովի շուրջ խմբվածներին (բառացի չեմ կարող ներկայացնել), որ մարդիկ խոստանան չհայհոյել, անձնական բնույթի վիրավորանքներ չհասցնել քաղաքական գործիչներին և ընդհանրապես նրանց, ովքեր քաղաքական այլ հայացքներ ունեն, ցուցաբերեն սեր և հանդուրժողականություն․․․ Ինչու՞ է վարչապետը դա խնդրում ամիսներ հետո՝ սա եմ ուզում հասկանալ։ Երբ մամուլը՝ նրա վարչապետ ընտրվելուց հետո, անընդհատ աղաղակում էր այդ մասին։ Անգամ կայքերը հայտարարություն տարածեցին։ Վարչապետին դու՞ր էր գալիս , երբ սեռական բնույթի հայհոյանքներ էին տարածում, երբ էլ մայր, քույր չէին թողնում ու յոթը պորտով աղբատար բերաններով մարդկանց ստորացնում և թույլ չէին տալիս կարծիք հայտնել։ Նա չէ՞ր կարող ներազդել իր կռապաշտներին։ Երեկվա նրա հայտարարությունը ապացուցեց, որ նա էր այդ մարդկանց «բաց թողել»․․․ Ու հինգ ամիս հետո խնդրում է, Աստված իմ, որ անձնական բնույթի վիրավորանքներ չհասցնեն իրար։ Այն դեպքում, երբ հազարավոր մարդկանց ֆեյսբուքյան էջերն այդ պատճառով փակվել են, որպեսզի նրանց երեխաները չկարդան, թե ինչպես են կառապանների պես հայհոյում իրենց ծնողներին։ Վերջերս հանկարծակի մահացավ լրագրող Կիմա Եղիազարյանը։ Մի փոքրիկ հատված եմ ներկայացնում, որ ինձ էր գրել, ինձ հետ կիսվել՝ մահից մի քանի օր առաջ․

Kima Yeghiazaryan
Հաս ջան, ամեն օր հայհոյում ու սպառնում են ինձ... Լրիվ գժանոց է Նիկոլը էս իր շուրջ կռապաշտությունից հաճույք է ստանում: Ոչ ոք չի ուզում ճշմարտությունը լսել: բա սա սիրո հեղափոխությո՞ւն է Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց հինգ ամիս հետո։ Երբ էլ դեղը պետք չէր։ Ինչու՞ հիմա։ Չեմ հասկանում։ Երբ կարող էր ու պետք էր։ Երբ իր խոսքից էր կախված հայհոյելն ու չհայհոյելը։ ՀԳ Ես երբեք սա չէի գրի, եթե Կիման ապրելուց լիներ։ Բայց քանի որ ինքը չկա, ես հարցնում եմ իր փոխարեն՝ ինչու՞ սպանեցին ձեր մարդիկ ինձ, վարչապետ․․․ Որ ձեր նմա՞ն չէի մտածում։ Մեկ օրինակ բերեցի ընդամենը․․․ Մի տխուր օրինակ։ Բացեք Կիմայի ֆեյսբուքյան էջը, տեսեք՝ ինչքան իրեն հասկացողներ ու գաղափարակից մարդիկ կան։ Կարդացեք նրանց գրառումները և կհասկանաք, թե ինչքան հեղափոխական դաժան փորձությունների միջով է անցել։ Հասմիկ Բաբաջանյան hraparak.am  

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Տեղի է ունեցել INSEE-ի գրեթե 13 հազար աշխատակիցների տվյալների արտահոսք Բեյրութում բողոքի ցույցեր են բռնկվել Ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանում Տղամարդը ձերբակալվել է Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում Սպասվում է կարկուտ ԱՄՆ-ն մտադիր է Թուրքիային վաճառել ռազմական ինքնաթիռների շարժիչներ Փաշինյանը ևս մեկ անգամ խոստովանեց իր սարսափելի հանցանքը․ Իշխան Սաղաթելյան (video) Իսրայելն ու Լիբանանը հասել են համաձայնության․ մանրամասներ Դատարանն ու հանցագործը խաղում են նույն թիմում․․․ եվ այդ մեկ մարդը՝ նա է (video) Վենեսուելայի երկրաշարժից հետո ավելի քան 50 հազար մարդ համարվում է անհետ կորած «Կեղծ ամուսնությունը» դառնում է պատժելի Ինչ է առաջարկում Իրանը Իսրայելը որոշ տարածքներ կհանձնի Լիբանանի բանակին Իսրայել–Լիբանան բանակցություններն ավարտվել են ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ» «Փաստ». Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը «Ժողովուրդ». ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում թեժ հարցեր են. բախումնե՞ր են սպասվում Երևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձը Պուտինը ստորագրել է բջջային սարքերի IMEI կոդերի միասնական բազայի մասին օրենքը Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու «Փաստ». Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը «Փաստ». Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են «Ժողովուրդ». ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am