ԶԼՄ-ներում տարածված այն լուրը, թե հանրահայտ կանադացի երգչուհի Սելին Դիոնը հոկտեմբերի 11-ին Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում ելույթ կունենա Հանրապետության հրապարակում, համերգի գործընկերների թույլ տված թյուրիմացության արդյունք է:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում, Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում անցկացվող համերգի պաշտոնական գործընկեր «Ռադիո Վան»-ի հաղորդավար Ժակը, ով մինչ այդ լրատվականի հետ զրույցում նշել էր, որ կայանալիք համերգին Զազից, Մելոդի Գարդոյից բացի, կերգի նաև Սելին Դիոնը, նշեց, որ արդեն որոշակի ուղղում հրապարակել է տարածված տեղեկությունների վերաբերյալ: «Պարզվում է` թյուրիմացություն է եղել: Երևանում ելույթ կունենա հայտնի տաղանդավոր ջազային երգչուհի, ում երբեմն ներկայացնում են որպես Աֆրիկա մայրցամաքի Սելին Դիոն»,- պարզաբանել է Ժակը:
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը