«Ոտքի վրա» խոստման ինտրիգը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Դուշանբեում ունեցած հանդիպման արդյունքում մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել։ Վարչապետը, որը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե էր մեկնել մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ մանրամասներ ներկայացրեց Ալիևի հետ ունեցած քննարկումների մասին։ Նա հայտնեց, որ սահմանագծում լարվածությունը նվազեցնելու և միջադեպերը կանխելու պայմանավորվածություն են ձեռք բերել։ «Ես այս պայմանավորվածության և հնարավոր պայմանավորվածության մասին տեղյակ եմ պահել Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանին և նրա համար նույնպես ընդունելի է եղել: Ըստ էության կարող ենք ասել, որ կա պայմանավորվածություն Հայաստան-Ադրբեջան և Ղարաբաղ Ադրբեջան շփման գծի ողջ երկայնքով միջոցներ ձեռնարկվեն հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը կանխարգելելու վերաբերյալ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Երկու կողմերն արձանագրել են, որ միայն բանակցության միջոցով պետք է կարգավորվի Լեռնային Ղարաբաղի հարցը։ Հաջորդը, պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ստեղծել օպերատիվ կապ: «Թե ինչպիսին կլինի կոնկրետ այդ կոմունիկացիոն կապը, մենք կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չենք բերել: Պարզապես համաձայնվել ենք, որ կհանձնարարենք մեր համապատասխան գերատեսչություններին, որ օպերատիվ կապի այդպիսի համակարգ կարողանան մշակել, որպեսզի հնարավոր լինի կողմերի միջև օպերատիվ կապ հաստատել, որովհետև ամեն անգամ բանավեճ է տեղի ունենում՝ ով խախտեց զինադադարի ռեժիմը, ով առաջինը կրակեց, ով՝ երկրորդը և մենք հիմա խնդիր ունենք փորձել օպերատիվ կապի միջոց ունենալ», ասաց Փաշինյանը: Այն, որ օպերատիվ կապ կարող է ստեղծվել, դա, իհարկե, կարևոր է՝ բոլոր առումներով: Բայց այստեղ կա հաջորդ կարևոր հարցը՝ իսկ որքանով է անկեղծ եղել Ալիևը: Նա ուղղակի խոստացել է և վերջ, ասել է թե՝ չկա որևէ երաշխիք, որ որևէ պայմանավորվածություն կպահպանվի: Տարիներ շարունակ հայկական կողմը համոզվել է, որ Ադրբեջանի նախագահի տված որևէ խոստում արժանահավատ չէ, որևէ պայմանավորվածություն չի հարգվում նույնիսկ այն դեպքում, երբ այդ պահանջները գրավոր են՝ ներկայացված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում, ուր մնաց բանավոր պայմանավորվածությունը: Հավանաբար, սա գիտակցելով, արդեն Երևան վերադարձած Նիկոլ Փաշինյանն էլ ստիպված եղավ հայտարարել, որ վստահ չէ, որ Իլհամ Ալիևը կպահպանի պայմանավորվածությունները: Լրագրողները նրանից հետաքրքրվել էին՝ վստա՞հ է, որ Ալիևը կպահպանի պայմանավորվածությունները, Փաշինյանը պատասխանեց. «Իհարկե, վստահ չեմ. խնդիրն այն է, որ նույնիսկ այդ պարագայում ես շատ կարևոր եմ համարում ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախ` կարևոր է կոնտակտը, որը պայմանավորվել ենք հաստատել, և մենք նաև վաղը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին պաշտոնապես կտեղեկացնենք այդ մասին, որ պայմանավորվածություն ձեռք բերեցինք»: Այլ հարց է, թե Փաշինյան-Ալիև բանավոր պայմանավորվածությունն ինչ նպատակի կարող է ծառայել թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում: Դատելով Ադրբեջանում տեղեկատվական հոսքից, ապա այդ պայմանավորվածության մասին լուրը լուսաբանվեց առանց որևէ մեկնաբանությամբ: Նշանակում է Ալիևը կարող է դա օգտագործել երկրի ներսում որոշակի տպավորության համար: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Փաշինյանին էլ թերևս, սահմաններում կայունություն պահպանելը չէր խանգարի: Թամար Բագրատունի

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am